Ջեյն Կրակովսկի

Ջեյն Կրակովսկի (անգլ.՝ Jane Krakowski, հոկտեմբերի 11, 1968(1968-10-11)[1][1][2], Parsippany-Troy Hills, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]), ամերիկացի դերասանուհի, երգչուհի և «Թոնի», «Լոուրենս Օլիվիե», «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակների դափնեկիր։

Ջեյն Կրակովսկի
անգլ.՝ Jane Krakowski
Ծնվել էհոկտեմբերի 11, 1968(1968-10-11)[1][1][2] (55 տարեկան)
ԾննդավայրParsippany-Troy Hills, Մորիս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3]
ԿրթությունՌատգերսի համալսարան, Parsippany High School?, Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, մյուզիքլի դերասան, Խաղային շոուի հաղորդավար և մանկական դերասան
ԸնտրանիAlly McBeal?
Համատեղ ապրող(ներ)Robert Godley?
Պարգևներ և մրցանակներ

Կրակովսկին առավել հայտնի է «Էլի Մաքբիլ» («Ally McBeal» 1997-2002), «30 ռոք» («30 Rock», 2006-2013) և «Անկոտրում Կիմի Շմիդթը» («Unbreakable Kimmy Schmidt», 2015-2019) հեռուստասերիալներում խաղացած դերերով, որոնք նրան բերել են անվանակարգեր «Էմմի», «Ոսկե գլոբուս» և «ԱՄՆ կինոդերասանների գիլդիա» մրցանակներում։

Կրակովսկին հայտնի է նաև թատրոնում աշխատանքով։ Բրոդվեյի «Ինը» վերածննդի մյուզիքլի դերի համար արժանացել է «Թոնի» մրցանակի և ստացել է անվանակարգ «Գրանդ հոթել» և «Նա սիրում է ինձ» մյուզիքլների համար, ինչպես նաև «Տղաներ և տիկնիկներ» մյուզիքլում դերի համար արժանացել է «Լոուրենս Օլիվիե» մրցանակի «Մյուզիքլի լավագույն դերասանուհի» կատեգորիայում։

Վաղ տարիներ խմբագրել

Կրակովսկին ծնվել է Պարսիպինի Թրոյ Հիլզի Նյու Ջերսի նահանգում՝ քոլեջի ուսուցիչ Բարբարայի (Բենոիտ)[4] և քիմիկ-ինժեներ ու սիրողական թատրոնի ակտիվ մասնակից Էդա Կրակովսկու ընտանիքում[5]։ Ունի ավագ եղբայր[6]։ Հայրը լեհ է և տեղափոխվել է Կրակովից[7], չնայած ինքը՝ Կրակովսկին, գիտի միայն մի քանի լեհերեն բառ[8]։

Կրակովսկին մեծացել է թատերական կյանքի մթնոլորտում և հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է. «Դայակ վարձելու փոխարեն ծնողներս ինձ տանում էին իրենց հետ»[4]։ Չորս տարեկանում զբաղվել է բալետով, բայց հետո թողել է Բրոդվեյում[6] պարելու համար։ Կրակովսկին հաճախել է Նյու Յորքի երեխաների համար պրոֆեսիոնալ դպրոց[9]։ Երբ սկսել է դերասանուհի աշխատել, իր ազգանվան «ջ» (j) տառը բաց է թողել[10], քանի որ այն դժվար էր արտասանվում[4]։

Կարիերա խմբագրել

Հեռուստատեսություն խմբագրել

Կրակովսկին հեռուստատեսությունում իր առաջին դերը ստացել է 1984 թվականին «Վաղվա որոնում» սերիալում՝ խաղալով Թերեզա Քենդելի դերը[11]։ Այդ դերի համար 1986 և 1987 թվականներին առաջադրվել է «Էմմի» ցերեկային մրցանակի։ 1996 թվականին նկարահանվել է «Վաղը կգա այսօրը» սերիալի էպիզոդում բժիշկ Հանդելմանի դերում։ 1997 թվականին «Էլի Մաքբիլ» հեռուստասերիալում Կրակովսկին խաղացել է Էլեյն Վասալի դերը։ 1999 թվականին այս դերը «Երկրորդական պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում նրան բերել է «Ոսկե գլոբուս» մրցանակ[12]։ 2003 թվականին խաղացել է «Էվերվուդ» սերիալում, իսկ 2004 թվականին նկարահանվել է «Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս» հեռուստասերիալի էպիզոդում։ 2006 թվականին Կրակովսկին միացել է «30 ռոք» սերիալի դերասանական կազմին։ Ջեննա Մարոնի դերի համար 2009 և 2010 թվականներին դերասանուհին ստացել է «Էմմի» մրցանակի անվանակարգ[13]։ 2015 թվականին սկսել է նկարահանվել «Անկոտրում Կիմի Շմիդթը» կատակերգական սերիալում։

Կինո խմբագրել

Կրսկովսկիին առաջնաելույթ է ունեցել «Արձակուրդներ» ֆիլմում[12]։ Հետո նկարահանվել է «Ճակատագրական գայթակղություն», «Մի վամպիրի պատմություն», «Բեմական առաջնաելույթ», «Պարիր ինձ հետ» և «Տասնվեցամյա մայրը» ֆիլմերում։

Անձնական կյանք խմբագրել

2009 թվականին Կրակովսկին նշանադրվել է դիզայներ Ռոբերտ Գոդլիի հետ։ Նրանց որդին՝ Բենեթ Ռոբերտ Գոդլին, ծնվել է 2011 թվականի ապրիլի 13-ին[14]։ Զույգը բաժանվել է 2013 թվականին։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴերԾանթագրություն
1987Ճակատագրական գայթակղությունFatal Attractionդայակ
1991Բեմական առաջնաելույթStepping OutԼին
1996Տիկին ՈւինթերբորնMrs. WinterbourneՔրիստինա
1998Պարիր ինձ հետDance with MeՊատրիցիա Բլեք
1999ԳնաGoԻռեն
2002Սառցե դարաշրջանIce Ageկինհնչյունավորում
2004ԱլֆիAlfieԴորի
2004Սուրբ ծննդյան օրհներգըA Christmas CarolՍուրբ ծննդյան ոգի
2005Տասնվեցամյա մայրըMom at SixteenԴոնա Կուպեր
2006ՈրսաշրջանOpen SeasonԺիզելհնչյունավորում
2006-201330 ռոք30 RockՋենա Մարոնիգլխավոր դեր
2008Որսաշրջան 2Open Season 2Ժիզելհնչյունավորում
2009Հրեշների կրկես։ Վամիրի օգնականըCirque du Freak: The Vampire's AssistantԿորմա
2011Որսաշրջան 3Open Season 3Ժիզելհնչյունավորում
2015Անկոտրում Կիմի ՇմիդթըUnbreakable Kimmy SchmidtԺակլին Վուրխես
2015ՊիքսելներPixelsԱՄՆ նախագահի կինը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=35508
  4. 4,0 4,1 4,2 Margo Nash (2006 թ․ մարտի 19). «Jersey Footlights». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  5. Jane Krakowski Biography (1968-)
  6. 6,0 6,1 Rebecca Tyrrel. The secretary's star turn. The Telegraph (5 сентября 2009). Дата обращения 9 ноября 2008. Архивировано 11 июля 2012 года.
  7. http://www.mojawyspa.co.uk/artykuly/14671/Jane-Krakowski-Z-Krakowa-do-Ally-McBeal Pol. Cała rodzina po stronie mojego ojca jest polska (En All my family from my father’s side is Polish).
  8. http://www.mojawyspa.co.uk/artykuly/14671/Jane-Krakowski-Z-Krakowa-do-Ally-McBeal Pol. (…) mój tata rozmawiał po polsku. Moi dziadkowi rozmawiali na co dzień po angielsku, ale kłócili się tylko po polsku, żebyśmy ich nie zrozumieli! (En (…) my dad spoke Polish, and my grandparents spoke English at home, but they argued only in Polish, because they didn’t want to be understood by us).
  9. «Taking a Bough». People. 1998 թ․ հուլիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. Peter Filichia (2008 թ․ հոկտեմբերի 17). «Jane Krakowski to appear at theater fund-raiser». The Star-Ledger. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  11. Rachel Syme (2008 թ․ հունիսի 22). «Jane Krakowski is Poetry in Motion». New York Post. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  12. 12,0 12,1 «30 Rock Cast Biographies: Jane Krakowski». NBC. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 9-ին.
  13. «Emmy nominee reactions rundown». The Hollywood Reporter. 2009 թ․ հուլիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 9-ին.
  14. D'Zurilla, Christie (21 апреля 2011). «Jane Krakowski welcomes baby boy Bennett with her fiance, designer Robert Godley». Los Angeles Times (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյն Կրակովսկի» հոդվածին։