Պիոս IX (անգլ.՝ Pius, աշխարհիկ անունը՝ կոմս Ջովաննի Մարիա Մաստաի Ֆերետտի (անգլ.՝ Mastai-Ferretti, մայիսի 13, 1792(1792-05-13)[6][2][3][…], Սենեգալիա, Պապական մարզ[1] - փետրվարի 7, 1878(1878-02-07)[2][3][4][…], Վատիկանի առաքելական պալատ, Իտալիայի թագավորություն), Հռոմի պապ 1846 թվականից։ Իտալիայում բռնկված ազգային-ազատագրական շարժումների ընթացքում (տես Իտալական բուրժուական հեղափոխություն 1848-1849) Պապական մարզում իրականացրել է չափավոր բարենորոգումներ, կազմել կառավարություն լիբերալների մասնակցությամբ։ Իտալական հանրապետության հռչակելուց հետո (1849) Պիոս IX-ը զրկվել է աշխարհիկ իշխանությունից։ Հանրապետության տապալումից հետո անցել է պետության գլուխ և վարել հետադիմական քաղաքականություն։ «Սիլլաբուս կամ Մեր ժամանակի կարևոր մոլորությունների ցուցակ» էնցիկլիկայով (1864) հանդես է եկել դեմոկրատիայի և առաջադեմ հասարակական մտքի դեմ։ 1870 թվականին վերացվել է Պապական մարզը։ Պիոս IX-ը չի համաձայնվել այդ վիճակի հետ և ծագել է «հռոմեական հարցը», որը լուծվել է 1929 թվականին՝ Լատերանի պայմանագրերով։ 9-րդ դարում եզել է Փարիզի կոմունայի ակտիվ հակառակորդներից։ Նա է հռչակել կույս Մարիամի անարատ հղիության, պապի անսխալականության դոգմաները։ 1854 թվականին հրատարակել է «Համառոտագիր» հայ ժողովրդի վերաբերյալ, որտեղ հայ եկեղեցուն մեղադրել է «հերձվածողության» և «մոլորության» մեջ։

Պիոս IX
Beatus Pius PP. IX
Դրոշ
Դրոշ
255-րդ Հռոմի պապ
Եկեղեցի՝Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
 
ԿրթությունՊապական Գրիգորյան համալսարան
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և դիվանագետ
Ծննդյան անունիտալ.՝ Giovanni Maria Battista Pietro Pellegrino Isidoro Mastai-Ferretti
Բնօրինակ անուն
ծննդյան պահին:
Giovanni Maria Giambattista Pietro Pellegrino Isidoro Mastai de Ferretti
Ծնունդմայիսի 13, 1792(1792-05-13) (231 տարեկան)
Սենեգալիա, Պապական մարզ[1]
Մահփետրվարի 7, 1878(1878-02-07)[2][3][4][…] (85 տարեկան)
Վատիկանի առաքելական պալատ, Իտալիայի թագավորություն
Թաղված էTomb of Pius IX
Դինաստիա՝Mastai family
ՀայրConte Girolamo Mastai Ferretti?[5]
ՄայրCaterina Solazzi?[5]
 
ՍտորագրությունИзображение автографа
|

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 302
🔥 Top keywords: