Պայթակենի

բույսերի ցեղ
Պայթակենի
Գիտական դասակարգում
ԹագավորությունԲույսեր
ՏիպԾածկասերմեր
ԴասԵրկշաքիլավորներ[1]
ԿարգԹիթեռնածաղկավորներ
ԸնտանիքԲակլազգիներ
ՑեղՊայթակենի
Լատիներեն անվանում
Colutea
L. (1753)
Տիպիկ ներկայացուցիչներ

Colutea arborescens[2]


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 26549
NCBI 47648
EOL 27802

Պայթակենի (լատին․՝ Colutea), բակլագգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի տերևաթափ, երբեմն՝ փշերով ծածկված թփերի ցեղ։ Հայտնի է մոտ 25 տեսակ։

Հայաստանում խմբագրել

Colutea arborescens Բուսաբանական նկարագրումը Ա. Մասկլեյի «Atlas des plantes de France» գրքից, 1891

ՀՀ-ում՝ 3 տեսակ՝

  • պայթակենի արևելյան (լատին․՝ C.orientalis),
  • պայթակենի կիլիկյան (լատին․՝ C. cilicica)
  • պայթակենի Կոմարովի (լատին․՝ C. komarovii

Հանդիպում է Սյունիքի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում՝ թեքությունների վրա, չոր, զառիթափ, ժայռոտ լանջերին։

Կենսաբանական նակարգիր խմբագրել

Թփի բարձրությունը մինչև 3(4) մ է։ Ընձյուղները թավոտ են։ Տերևները բարդ են, կենտփետրաձև, տերևիկները՝ կլորավուն կամ հակառակ ձվաձև։ Ծաղկաբույլը ողկուզանման է, ծաղիկները՝ խոշոր, դեղին, նարնջակարմրավուն։ Ծաղկում է մայիս-օգոստոսին։ Պտուղը պարկանման, բազմասերմ, կիսաթափանց ունդ է։ Լուսա- և ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Տարածում խմբագրել

Տարածված են Եվրասիայի բարեխառն գոտիներում (Կենտրոնական և Արևելյան Եվրոպա, Փոքր Ասիա, Կովկաս, Անդրկովկաս)[3]։

Նշանակություն խմբագրել

Բնափայտն ամուր է. պատրաստում են մանր իրեր և զանազան գործիքներ։ Կոմարովի պայթակենին գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Об условности указания класса двудольных в качестве вышестоящего таксона для описываемой в данной статье группы растений см. раздел «Системы APG» статьи «Двудольные».
  2. «Entry for Colutea L.». NCU-3e. Names in current use for extant plant genera. Electronic version 1.0 (անգլերեն). International Association for Plant Taxonomy. Sept 24, 1997. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 1-ին.
  3. Флора СССР, 1945, с. 315—323

Գրականություն խմբագրել

  • Шапаренко, К. К. Род 803. Пузырник — Colutea L. // Флора СССР. В 30 т. / Гл. ред. акад. В. Л. Комаров; Ред. тома Б. К. Шишкин. — М.—Л.: Изд-во АН СССР, 1945. — Т. XI. — С. 315—323. — 432 с. — 4000 экз.
  • S. I. Ali: Papilionaceae in Flora of Pakistan, S. 91: Colutea - Online.
  • Javier Hornero del Castillo: Aspectos taxonómicos en el género Colutea (Fabaceae) (PDF-Datei; 10,82 MB). Tesis de la Universidad Complutense de Madrid, Facultad de Ciencias Biológicas, Departamento de Biología Vegetal I (Botánica y Fisiología Vegetal). 2002.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայթակենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայթակենի» հոդվածին։