Պալացցո Բոլդո ա Սան Ֆելիչե

Պալացցո Բոլդո ա Սան Ֆելիչե (իտալ.՝ Palazzo Boldù a San Felice), պալացցո (պալատ) Վենետիկի Կանարեջո պատմական շրջանում, Մեծ ջրանցքի վրա, Պալացցո Կոնտարինի Պիզանիի և Պալացցո դա Լեցցեի դիմաց։

Պալացցո Բոլդո ա Սան Ֆելիչե
Տեսակպալատ
Երկիր Իտալիա
ՏեղագրությունՎենետիկ
ՎայրԿանարեջո
ՀասցեCalle Boldù, 3685, Cannaregio
Անվանված էBoldù? և Ghisi?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն և ճարտարապետություն խմբագրել

Պալացցոն կառուցվել է 16-րդ դարում ազնվական Բոլդո ընտանիքի համար։ 17-րդ դարավերջին անցել է Գիզի ընտանիքին և վերակառուցվել։ Ավելի ուշ շենքը գնել է Կոնտարինի ընտանիքը, որը ցանկանում էր այն միավորել հարևանությամբ գտնվող Պալացցո Կոնտարինի Պիզանի կառույցի հետ, սակայն այդ նախագիծն այդպես էլ չի իրականացվել[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Brusegan М. I palazzi di Venezia. — Romе: Newton & Compton, 2007. — Стр. 43.
🔥 Top keywords: