Չունցին

Չոնգցին

Չոնգցին (重庆), Չինաստանի կենտրոնական մասում  կենտրոնական ենթակայության քաղաք է, մեծությամբ չորրորդն է՝ Չինաստանի նմանատիպ կարգավիճակ ունեցող քաղաքների մեջ։ 2009 թվականի դրությամբ ամբողջ քաղաքի տարածքում բնակվում էին ավելի քան 32,75 մլն մարդ, ընդ որում բնակիչների մեծ մասը բնակվում է քաղաքի ցածր ուրբանիզացված մասում։ 2004 թվականի տվյալներով քաղաքի ՀՆԱ-ն կազմում էր 266,5 մլրդ յուան կամ բնակչության մեկ շնչի հաշվով 8540 յուան (զբաղեցնելով երկրում համապատասխանաբար 24-րդ և 20-րդ տեղը)։

Բնակավայր
Չունցին
չինարեն՝ 重庆市
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՎանչժոու, Ֆուլին, Յույչժուն, Dadukou District?, Jiangbei District?, Shapingba District?, Jiulongpo District?, Nan'an District?, Beibei District?, Qijiang District?, Dazu District?, Yubei District?, Banan District?, Qianjiang District?, Changshou District?, Jiangjin District?, Hechuan District?, Yongchuan District?, Nanchuan District?, Tongnan County?, Tongliang District?, Rongchang District?, Bishan District?, Liangping District?, Chengkou County?, Fengdu County?, Dianjiang County?, Wulong District?, Zhong County?, Kaizhou District?, Yunyang County?, Fengjie County?, Wushan County, Chongqing?, Wuxi County?, Shizhu Tujia Autonomous County?, Xiushan Tujia and Miao Autonomous County?, Youyang Tujia and Miao Autonomous County? և Pengshui Miao and Tujia Autonomous County?
Հիմնադրված է1929 թ.
Մակերես82 403 կմ²
ԲԾՄ237±1 մետր
Բնակչություն32 054 159 մարդ (2020)[1]
Ժամային գոտիUTC+8
Հեռախոսային կոդ23
Փոստային դասիչ400000–409900
Ավտոմոբիլային կոդ渝 A, B, C, F, G, H
Պաշտոնական կայքcq.gov.cn
Չունցին (Չինաստան)##
Չունցին (Չինաստան)

Աշխարհագրություն խմբագրել

Չոնգցինի հիմքը դրվել է այն տարածքում, որտեղ Ցզյալինցյան գետը թափվում է Յանցզի։ Երբ 2006 թվականի մայիսի 20-ին ավարտվեցին Սանյա ջրամբարի կառուցման աշխատանքները, ջրամբարը հասավ մինչև Չոնգցին, ինչը հնարավորություն տվեց խոշոր նավերին հասնել քաղաքային նավահանգիստ։ Այն փաստը, որ քաղաքը տեղակայված է Կարմիր Լողավազանի մոտ, որը հանդիսանում է Չինաստանի տարածքում ամենամեծ բրնձի ամբարը բավականին նպաստեց քաղաքի աճին և զարգացմանը։ Քաղաքը շրջապատված է երեք խոշոր լեռնազանգվածներով՝ Դաբաշանը հյուսիսում, Ուշանը արևելքում և Դալուշանը հարավում։ Քաղաքի տարածքի անհավասարության և բլրաշատության պատճառով Չոնգցինն անվանում են «լեռնային քաղաք» (Շանչենգ)։ Նույն պատճառով էլ Չոնգցինը պատկանում է Չինաստանի այն քիչ քաղաքների ցանկին, որտեղ հեծանիվների քանակը շատ քիչ է։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 243 մետր բարձրության վրա։

Քաղաքի  տարածքի երկարությունը  արևելքից արևմուտք կազմում է 470 կմ, իսկ հյուսիսից հարավ լայնությունը 450 կմ, ընդհանուր մակերեսը կազմելով 82403 կմ², որն իր հերթին հավասար է Ավստրիայի տարածքին։ 1473 կմ²-ին (1,79 %)  զբաղեցնում է  բարձր ուրբանիզացված գոտին, իսկ 80 930 կմ²-ուն (98,21 %) բաժին են հասնում ծայրամասային ու գյուղական շրջանները։

Բուն Չոնգցինը և իր արվանձաններն ամբողջ կենտրոնական ենթկայության տարածքից (այսինքն վարչական շրջանից) տարբերվելու համար ոչ օֆիցիալ կերպով լրատվամիջոցներում հաճախ օգտագործվում է «գլխավոր քաղաքային տարածք» (主城区, ջուչենգցյու) տերմինը։

Չոնգցինը արևելքում սահմանակցում է Հուբեյ և Հուան նահանգներին, հարավում Գուիջոուին, արևմուտքում Սիչուանին և հյուսիսիում Շաանսիին։ Քաղաքի և ողջ շրջանի տարածքում հոսում են 80 գետեր, որոնցից ամենանշանակալիները հանդիսանում են Յանցզին, Ցզյալինը, Ուձյանը, Ֆուձիանը, Չիձիանը և Դանինհեն։ 

Կլիման խմբագրել

Կարճ ու համեմատաբար մեղմ ձմեռ և տաք, օդի բարձր խոնավության ամառ։ Հոկտեմբերից մինչև ապրիլ բարձրանում է օդի խոնավությունը, որը հաճախակի մառախուղների, որի պատճառով  էլ քաղաքին տվել են «Մառախուղների մայրաքաղաք» (кит. упр. 雾都) մականունը։ Չունցինը գտնվում է մերձարևադարձային գոտում։ Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է  18 °C: Ձմռանը օդի ջերմաստիճանը իջնում է մինչև 6-8 °C, իսկ ամռանը տատանվում է 27-ին 38 °C-ների միչև։ Միջին վիճակագրական տվյալներով  տարեկան տեղումների քանակը գտնվում է 1000 և 1100 մմ։ Ապրելու և տարբեր աշխատանքներ տանելու համար տարվա ընթացքում առավել հարմարավետ են համարվում  ապրիլից հոկտեմբեր ընկած ամիսները։

Չունցինի կլիմայական տվյալները
ԱմիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկՏարի
Ռեկորդային բարձր °C (°F)18.8
(65.8)
24.6
(76.3)
34.0
(93.2)
36.5
(97.7)
38.9
(102)
39.8
(103.6)
42.0
(107.6)
43.0
(109.4)
41.9
(107.4)
35.1
(95.2)
29.2
(84.6)
21.5
(70.7)
43
(109.4)
Միջին բարձր °C (°F)10.3
(50.5)
12.9
(55.2)
17.7
(63.9)
23.0
(73.4)
27.2
(81)
29.4
(84.9)
33.0
(91.4)
33.2
(91.8)
28.3
(82.9)
21.7
(71.1)
17.1
(62.8)
11.5
(52.7)
22.11
(71.8)
Միջին օրական °C (°F)7.9
(46.2)
10.0
(50)
13.8
(56.8)
18.5
(65.3)
22.6
(72.7)
25.1
(77.2)
28.3
(82.9)
28.3
(82.9)
24.1
(75.4)
18.6
(65.5)
14.2
(57.6)
9.3
(48.7)
18.39
(65.1)
Միջին ցածր °C (°F)6.2
(43.2)
8.0
(46.4)
11.2
(52.2)
15.4
(59.7)
19.3
(66.7)
22.1
(71.8)
24.8
(76.6)
24.7
(76.5)
21.2
(70.2)
16.5
(61.7)
12.2
(54)
7.7
(45.9)
15.77
(60.41)
Ռեկորդային ցածր °C (°F)−1.8
(28.8)
−0.8
(30.6)
1.2
(34.2)
2.8
(37)
10.8
(51.4)
15.5
(59.9)
19.2
(66.6)
17.8
(64)
14.3
(57.7)
6.9
(44.4)
0.7
(33.3)
−1.7
(28.9)
−1.8
(28.8)
Տեղումներ մմ (դյույմ)19.7
(0.776)
23.3
(0.917)
43.2
(1.701)
95.2
(3.748)
145.9
(5.744)
192.6
(7.583)
186.0
(7.323)
137.9
(5.429)
105.8
(4.165)
85.8
(3.378)
48.3
(1.902)
24.3
(0.957)
1108
(43,623)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm)10.09.811.914.315.515.712.511.312.716.111.59.8151.1
% խոնավություն84807777778176747985848579.9
Միջին ամսական արևային ժամ20.629.764.993.6109.497.7158.6167.0106.650.435.920.4954.8
Տոկոս հնարավոր արևի լույս811182526264248281813824
աղբյուր: Չինաստանի օդերևութաբանական ծառայություն[2][3]

Քաղաքային լանդշաֆտը խմբագրել

Քաղաքի համայնապատկերը

Պատմություն խմբագրել

Քաղաքն առաջացել է ավելի քան 3 հազար տարի առաջ։ Հնում քաղաքը եղել է Բա թագավորության մայրաքաղաք և կրել է Ցզյանչժոու անվանումը։ «Չունցին» անվանումը առաջացել է 1189 թվականին, երբ Սյաո-ցզուն կայսեր երրորդ որդին դարձավ Գունչժոու շրջանի ղեկավարը, ստանալով «իշխան Գուն» (恭王) տիտղոսը, և նույն թվականին հոր գահը թողնելուց հետո դարձավ կայսեր Գուան ցզուն անունով։ Ելնելով այն փաստից, որ Գուան-ցզունը մի տարվա ընթացքում երկու անգամ պաշտոնի բարձրացում նշեց (իշխան և կայսեր)  դրա պատվին Գունչժոու շրջանը բարձրացրեց իր կարգավիճակը շրջանից դառնալով նահանգ։ Հետագայում նույն պատրվակով նա Գունչժոուն վերանվանեց Չունցինֆու։ 

1891 թվականին Չունցին վերածվեց բաց նավահանգստվ քաղաքի, տվյալ ժամանակաշրջանում քաղաքի տարածքում սկսեց ակտիվ կերպոց զարգանալ նավագնացությունը, առևտուրը, բանկային գործը և վերամշակող արդյունաբերությունը։ Աստիճանաբար քաղաքը վերածվեց հարավարևմտյան Չինաստանը և Յանցզի գետի վերին հոսանք արտաքին աշխարհի հետ կապող հանգույցի։ 

1929 թվականին Չունցինին պաշտոնապես տրվեց քաղաքի կարգավիճակ։ 1937 թվականին մինչև ճապոնացիների կողմից Նանկինի քաղաքի օկուպացիան Նանկինից այստեղ էին տեղափոխվել Չինաստանի Հանրապեստության պետական և կառավարական հաստատություները։ 1937-1945-ական թվականներին ընթացող հակաճապոնական պատերազմի ընթացքում ճապոնացիների կողմից Նանկինի օկուպացիայից հետո Չունցինը փաստացի իրականացնում էր  Չինաստանի մայրաքաղաքի դերը։ 1939 թվականին  Չունցինին պաշտոնապես հանձնեցին անմիջականորեն Ադմինիստրատիվ խորհրդին ենթարկվող քաղաքի կարգավիճակ ( Չինաստանի Հանրապետության կառավարություն). Այն բանից հետո, երբ 1946 թվականին գոմինդանական իշխանությունը վերադարձավ Նանկին, բայց Չունցինը շարունակեց Ադմինիստրատիվ Խորհրդի ուղիղ ղեկավարման տակ։

1949 թվականին Չինաստանիի Ժողովրդավարական Հանրապետության հռչակումից հետո Չունցինը որոշ ժամանակ շարունակեց կենտրոնական ենթակայության քաղաք մնալ, դրանից բացի այստեղ էին անցնում  Չինաստանի կոմունիստական պարտիայի Ցեկայի հարավարևմտյան բյուրոյի և հարավարևմտյան ռազմա-քաղաքական բյուրոյի նիստերը, նաև քաղաքը հանդիսանում էր հարավարևմտյան Չինաստանի քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոնը։ Միայն 1954 թվականին, երբ երկրում պարզեցվում էր ադմինիստրատիվ բաժանումը դեպի ավելի մեծ շրջանների, Չունցինը վերածվեց նահանգային ենթակայության քաղաքի։ 

1997 թվականից Չունցին վերածվեց կենտրոնական ենթակայության քաղաքի։ Քաղաքի իշխանությունները մի շարք ակտիվ քայլեր են ձեռնարկում տարածաշրջանի ուրբանիզացման մակարդակը բարձրացնելու համար, պետական միջոցների հաշվին կառուցվում են մի շարք մայրուղիներ, ակտիվ կերպով զարգացնելով  քաղաքային ենթակառուցվածքները։

Վարչական բաժանում խմբագրել

Չունցինի  վարչական բաժանման քարտեզ

Չունցին վարչականորոն բաժանվում է 26 շրջանների, 8 գավառների և 4 ինքնավար գավառի։ 

Շրջաններ
ԱնվանումՀիերոգլիֆներՊինին
1Յույչժուն渝中区Yúzhōng Qū
2Դադուկոու大渡口区Dàdùkǒu Qū
3Ցզյաբեյ江北区Jiāngběi Qū
4Շաբինա沙坪坝区Shāpíngbà Qū
5Ցզյուլունպու九龙坡区Jiǔlóngpō Qū
6Նանան南岸区Nán'àn Qū
7Բեյբեյ北碚区Běibèi Qū
8Ցիցզյան綦江区Qíjiāng Qū
9Դադզու大足区Dàzú Qū
10Յուիբեյ渝北区Yúběi Qū
11Բանան巴南区Bānán Qū
12Վանչժոու万州区Wànzhōu Qū
13Ֆուլին涪陵区Fúlíng Qū
14Цяньцзян黔江区Qiánjiāng Qū
15Чаншоу长寿区Chángshòu Qū
16Хэчуань合川区Héchuān Qū
17Юнчуань永川区Yǒngchuān Qū
18Ցզյանցզին江津区Jiāngjīn Qū
19Նանչուան南川区Nánchuān Qū
21Տունան潼南区Tóngnán Qū
22Տունյլան铜梁区Tóngliáng Qū
24Ժունչան荣昌区Róngchāng Qū
25Բիշան璧山区Bìshān Qū
27Ուլուն武隆区Wǔlóng Qū
30Լյանպին梁平区Liángpíng Qū
31Կայչժոի开州区Kāizhōu Qū
Գավառներ
ԱնվանումՀիերոգլիֆներՊինին
26Դյանցզյան垫江县Diànjiāng Xiàn
28Ֆենդու丰都县Fēngdū Xiàn
29Չենկոու城口县Chéngkǒu Xiàn
32Ուսի巫溪县Wūxī Xiàn
33Ուսան巫山县Wūshān Xiàn
34Ֆենցզե奉节县Fèngjié Xiàn
35Յունյան云阳县Yúnyáng Xiàn
36Չժունցզյան忠县Zhōng Xiàn
Ինքնավար գավառներ
ԱնվանումըՀիերոգլիֆներՊինին
20Յույան-Տուցզյա—Մյասկիի ինքնավար գավառ酉阳土家族苗族自治县YǒuYáng Tǔjiāzú Miáozú Zìzhìxiàn
23Սյուշան-Տուցզյա-Մյաոսկիի ինքնավար գավառ秀山土家族苗族自治县XiùShān Tǔjiāzú Miáozú Zìzhìxiàn
37Շիչժու-Տուցզյանյան ինքնավար գավառ石柱土家族自治县Shízhù Tǔjiāzú Zìzhìxiàn
38Պենշույ-Մյաո-Տուցզյանյան ինքնավար գավառ彭水苗族土家族自治县Péngshuǐ Miáozú Tǔjiāzú Zìzhìxiàn

Պաշտոնապես նշվում է, որ Չունցինի բնակչությունը կազմում է 29 914 000 մարդ, երբ քաղաքի մակերեսը կազմում է 82 403 քառակուսի կիլոմետր։ Սակայն պետք է հաշվի առնել նաև այն, որ քաղաքին են նաև պատկանում 10 շրջանների, դրանք են ՝ Յուիչժուն, Դադուկոու, Ցզյանբեյ, Շապինբո, Ցզյուլունպո, Նանան, Բեյբեյ, Յուիբեյ, Բանան և Բիշան։

Այսպես քաղաքի և ագլոմերացիայի ընդհանուր մակերեսը կամում է 6376 քառակուսի կիլոմետր, իսլ նշված տարածքների սահմաններում բնակչությունը կազմում է 6755000 մարդ։[փա՞ստ]

Տնտեսություն խմբագրել

Չունցինի կենտրոնի նոր շենքեր

Չունցինը Չինաստանի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկն է։ Տնտեսության մեջ քաղաքում առաջատար տեղ է զբաղեցնում ծանր արդյունաբերությունը։  Արդյունաբերության գլխավոր ոլորտներում են․ քիմիական, մեքենաշինական և մետալուրգիական արդյունաբերությունները։ Չունցինը Շանհայ, Չանչունը և Շիյան Քաղաքների հետ միասին հանդիսանում է Չինաստանի տարածում ավտոմեքենաների արտադության խոշորագույն բազան։ Քաղաքում գործում են ամբողջական մեքենաների արտադրությամբ զբաղվող 5 գործարաններ և ավել քան 400 ավտոմեքենաների մասեր  թողարկմողն գործարաններ։ Այսպիսի պայմաններում հնարավոր է հասնել տարվա մեջ 200 հաազար մեքենայի և ավելի քան 3 մլն մոտոցիկլ ցուցանիշին։

Չունցին քաղաքում գորշծում են երեք խոշոր մետալուրգիական գործարաններ․ այլումինի մշակման գործարան, Չունցինյան մետաղաձուլական կորպորացիան և Չունցինյան հատուկ մետաղաձուլական ընկերությունը։ Քաղաք մեկն է Չինաստանում 6 քիմիական արտադրությամբ զբաղվող բազաներից։ Չունցինում արտադրվում են ավելի քան 1000 քիմիական արդյունաբերության ապրանքներ՝ այդ թվում յուղային լաք, տիտանի փոշի և այլն, որոնց մեջ փայտային սպիրոտվ պատրաստված ապրաները զբաղեցնում են առաջին տեղը, իսկ սինթետիկ մեդիամասերի պիգմենտների արտադրությամբ  զբաղեցնում է Չինաստանում երկրորդ տեղը։ Քաղաքում է տեղակայված Vivo-ի գործարանը, որն իր հերթին աշխարհում ամենաշատ սմարտֆոններ  արտադրող և վաճառող կազմակերպություններից մեկն է[4]։

Խոշոր արդյունաբերության հիմքում ընկած է պրոգրեսիվ գիտությունը։ Չունցինում են տեղակայված ավելի քան 1000 գիտահետազոտական ինստիտուտներ, ավելի քան 400 հազար գիտա-տեխնիկական աշխատողներով և 25 համալսարաններ։

Գյուղերի բնակիչները աճեցնում են բրինձ, թեյ, մանդարիններ, ծխախոտ և դեղաբույսեր, ինչպես նաև զբաղվում խոզերի բազմացմամբ։ 

Տրանսպորտ խմբագրել

Չունցինի միջազգային օդանավակայան
Չունցինի գետային նավահանգիստը

Հիմա  կենտրոնական ենթակայության քաղաքում Յանցզի գետի վրա կառուցված են 25 կամուրջներ, որոնցից է Չաոտյանմենը, որը կառուցվել է 2009 թվականին։

Օդային կապ

Քաղաքում գործում է  առաջին պետական աստիճանի քաղաքացիական օդանավակայան, որը սպասարկում է ավելի քան 50 միջազգային և ներքին չվերթներ։ Ներկայումս կառուցվում են նաև երկու նոր օդանավակայաններ։

Երկաթուղի

Գործում է երեք երկաթուղային մայրուղիներ։ «Չենդու-Հունցին», Հուան-Չունցին,Սիչուան-Գույչժոու, ինչպես նաև 5 համեմատաբար փոքր ճյուղեր ընդհանուր 537 կմ երկարությամբ։

Ավտոճանապարհներ

Կառուցված են հինգ պետական ավտոմայրուղիներ և 17 նահանգային նշանակության ճանապարհներ։ Երթևեկությունը բաց է 27,2 հազար կմ տարածքում։ 

Ջրային տրանսպորտ

Յանցզիի վրա կառուցված են մի քանի տասնյակ մարդատար և բեռնատար նավահանգիստներ։ Այստեղից իրականանում են փոխադրումներ գետից դեպի ծով, Շանհայյի տարածքով երկրից դուրս գալու հնարավորությամբ։ ԸՆդհանուր թույլատրվում է մինչև 1000 տոննա ջրատարողությամբ նավերի մուտքը։ Գետի վրայով նավարկելի տարածքները գերազանցում են 4 հազար կմ-ը, «Երեք կիրճեր» հիդրոհանգույցի շինարաության ավարտից հետո արդեն կկարողանան քաղաք հասնել մինչև 10 հազար տոննա ջրատարողությամբ նավերը։

Մետրո

2004 թվականի նոյեմբերի 6-ից քաղաքում գործում է մետրոպոլիտեն։ Ներկա պահին (2017 թվական) այն կազմված է 2 մոնորեսլսային գծերից (2,3) և 2 սովորականներից (1;6), ընդհանուր 213 կմ երկարությամբ, 126 կայաններով։ 

Մշակույթ խմբագրել

Տուրիստական տեսարժան վայրեր խմբագրել

Լեռ Ուշան

Չունցին հայտնի է որպես «քաղաք լեռների վրա» քաղաքի կենտրոնական հատվածը տեղակայված է Յանցզի և Ցզյլինցզյան գետերի միջև, ունի բլրապատ ռելիեֆ, տներն այստեղ կառուցվում են լեռնաճյուղերի վրա, իսկ ափի մոտ փողոցները կտրուկ իջնում են։ Հատկապես գեղեցիկ տեսարան ունի գիշերային Չունցինը, երբ բլուրները լուսավորվում են բնակելի տների բազմաթիվ լույսերով, իսկ վերևից նրանց վրա է ընկնում երկնքի աստղերի լույսերը։ Քաղաքի հյուսիսային և հարավային արվարձաններում  կան տաք աղբյուրներ, Ցզինյուանշան լեռան մոտի գեղատեսիլ տարածքում կառուցված են ամռառանոցներ։ Եթե գնալ դեպի Չունցին առավել հեռավոր շրջաններ, ապա հնարավոր կլինի ընկնել ջունգլիներ, «քարերի անտառ» (Վանշանի շրջան) կամ էլ Ըլունյան քարանձավներ, կարելի է այցելել նաև Սյանշանի բարձունքները և մի շարք այլ գեղատեսիլ վայրեր։ Գետային կռուիզների սիրահարները կարող են նավարկել Յանցզիի վրայով, հիանալով «Սանսյաի» երեք քարանձավներով, Ուշանի լեռները հատող Սյաինխեև Դանինխե գետերի կիրճերով, կարելի նաև զմայլվել բազմադարյան պատմություն ունեցող գրերով, որոնք գրված են Յանցզիի և Յունյանի մոտի ապարների վրա։ Այն բանից հետո, երբ կավարտվի Սանսանյան ջրամբարի շինությունը Յանցզիի հովտում կհայտնվի հսկայական արհեստական լիճ շուրջ 600 կմ երկարությամբ և ավելի քան հազար քառ․ կմ ծավալով։ Այն կդառնա տուրիստական կռուրզների, հանգստի և էկսկուրսիաների անցկացման հաճելի վայր։

Չունցինը հարուստ է նաև պատմա-մշակութային մի շարք հուշարձաններով, որոնք հետաքրքրություն են առաջացնում տուրիստների մոտ։

  • «Հունյանցլուն» թանգարան (8-րդ բանակի  ներկայացուցչության տեղ)
  •  «Գելաշան» հուշահամալիրը, որտեղ թաղված են գոմինդանակն իշխանության համակենտրոնացման «Չժացիդուն» և «Բայգունդուն» ճամբարների զոհերը։ 
  • Չան Կայշիի նախկին նստավայրը։
  • Չան Չժինչունի նստավայրը «Գույուան»-ում
  • Կուն Սյանսիի նստավայրը «Կունյուն»-ում
  • հուշարձան նվիրված Չունցինի երկրորդ մայրաքաղաք եղած ժամանակաշրջանին։

Իրենցց մեծ կարևորություն են ներկայացնում Դյայուիչեն ամրոցը  Հեչունեում, որը եվրոպացիների կողմից անվանվել է «Արևելյան Մեքքա», ամրոցը մեկն էր երեք ամրոցներից, որոնք հին Չինաստանի պատմությունում հզոր դիմադրություն էին ցուցաբերում արտերկրացիներ հարձակումների ժամանակ։ Այս թվին կարելի է դասել նաև Ֆենդույի ժայռապատկեր արձանագրությունները («Սատանայի քաղաքում»), Շիչժուի շրջանում «Երկնային աստիճանները», Չժունսյան շրջանի Շիբաոչժայ ամրոցի գեղատեսիլ պարիսպները, Չժան Ֆեյի պաշտամունքի տաճարը Յունյանում, Լյապինի շրջանում  Շուանգույտան բւդդայական տաճարը, Բայդիչենի դաստակերտը, որտեղ հայտնի զորահրամանատար Լյու Բեյը մահից առաջ Չժուգե Լյանին հանձնարարել էր հոգ տանել իր տղայի մասին, պոետ Լյու Լյայի քարայրը Ուշան սարի վրա և վերջապես լեռնաճյուղերից կախված դագաղները։

Կրթություն խմբագրել

  • Սիչուանյան օտար լեզուների հետազոտությունների համալսարանը, որը ստեղծվել է 1950 թվականին որպես ռուսերեն լեզվի հետազոտության Հարավ-Արևմտյան Ռազմական  համալսարան։ Համալսարանում դասավանդում են օտար լեզուներ, արտերկրյա և համաշխարհային գրականություն, ինչպես նաև իրավագիտություն, ժուրնալիստիկա, մարկետինգ և տուրիստական մենեջմենթ[5]։

Ռադիո և հեռուստատեսություն խմբագրել

Քաղաքում և նրա գավառներում աշխատում են 43 ռադիոկայաններ և 7 հեռուստաալիքներ, կան նաև 41 մալուխային հեռուստաալիքներ։ Ռադիոյի և հեռուստատեսության բնակչությաունում համապատասխան ծածկույթը կազմում է 85% և 75 %։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ՉԺՀ յոթերորդ ազգային մարդահամար
  2. 中国气象数据网 - WeatherBk Data. China Meteorological Administration. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 9-ին.
  3. 中国地面国际交换站气候标准值数据集 (1971–2000年) (պարզեցված չինարեն). China Meteorological Administration. May 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 23-ին.
  4. Vivo — производитель смартфонов из Китая
  5. SICHUAN INTERNATIONAL STUDIES UNIVERSITY (անգլերեն)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չունցին» հոդվածին։