Ուշացած լուսանկար (արձանախումբ)

«Ուշացած լուսանկար», արձանախումբ՝ նվիրված տարբեր սերունդների երեք վարպետներին՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանին, Լևոն Մադոյանին և Ջիվան Գասպարյանին[1]։

Ուշացած լուսանկար

Ընդհանուր տեղեկություններ
ՀամայնքԿենտրոն
Գտնվում էԱբովյան փողոց
Քանդակագործ(ներ)Դավիթ Մինասյան
Ճարտարապետ(ներ)Լևոն Իգիթյան
Շինարարության ավարտ2015, դեկտեմբերի 8
Ներկա վիճակկանգուն


Տվյալները խմբագրել

Արձանախումբը գտնվում է Երևանի Աբովյան փողոցում։ Տեղադրվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի պատվավոր քաղաքացի, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, երևանցիներ, հյուրեր։ Հուշարձանն ստեղծվել է Երևանի քաղաքապետարանի մասնակցությամբ և «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ[2]։

Հեղինակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել