Ուգո Լյորիս

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ուգո Լյորիս (ֆր.՝ Hugo Lloris, [yɡo jɔʁis]; դեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1], Նիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա), Անգլիական Տոտենհեմի և Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հիմնական դարպասապահը և երկու թիմերի ավագը։

Ուգո Լյորիս
ֆր.՝ Hugo Lloris
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 26, 1986(1986-12-26)[1] (37 տարեկան)
ԾննդավայրՆիս, Պրովանս-Ալպեր-Լազուր ափ, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունֆուտբոլիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Hugo Lloris Վիքիպահեստում

Ուգո Լյորիսը 2003 թ-ից սկսած հանդես է եկել Ֆրանսիայի ազգային հավաքականների բոլոր տարիքային խմբերում։ Ազգային հավաքականում առաջին խաղն անցկացրել է 21 տարեկան հասակում Ուրուգվայի հետ հանդիպման ժամանակ։ Լյորիսը սկսել է իր կարիերան հայրենի Նիսում։ Ակումբում 3 մրցաշրջան իրեն գերազանց դրսեվորելուց հետո նա տեղափոխվում է Օլիմպիկ Լիոն։ Օլիմպիկ Լիոն-ում իր առաջին մրցաշրջանում նա հաղթեց մի քանի տիտղոս։ Երկրորդ մրցաշրջանում նա Օլիմպիկ Լիոն-ի հետ հասավ մինչև Չեմպիոնների Լիգա-ի կիսաեզրաձփակիչ։ Լյորիսը եղել է Ֆրանսիայի ազգային հավաքական-ի Մ-18,Մ-19 և Մ-21 տարեկանների դարպասապահը։ 2005 թվականին նա հավաքականի հետ մասնակցել է Մ-19 տարեկանների ֆուտբոլի առաջնությանը։

Մասնակցել է 2010 թ-ի ԱԱ-ին, որպես Ֆրանսիայի ազգային հավաքականի հիմնական դարպասապահ։ ԱԱ-ում իր առաջին հանդիպումն անցկացրել է Ֆինլանդիայի դեմ խաղում, որում ֆրանսիացիները հաղթանակ են տոնել 1։0 հաշվով։ Ճանաչվել է Ֆրանսիայի լավագույն դարպասապահ 2009 և 2010 թթ-ին։ Լյորիսը շատ լավ է գործում մրցակցի դեմ մեն-մենակ դուրս գալու պայմաններում և նաև ունի չափազանց լավ ռեֆլեքս։

Կենսագրություն խմբագրել

Լյորիսը ծնվել և մեծացել է չափազանց հարուստ ընտանիքում։ Մայրը իրավաբան էր, հայրը՝բանկի կառավարիչ։ Լյորիսը մանկուց զբաղվել է թենիսով, և մեծ հաջողությունների է հասել հենց այդ մարզաձևում։ Սակայն 2008 թ-ին երբ Լյորիսը խաղում էր Նիցա ՖԱ-ում մայրը մահանում է։ 2010 թ-ի սեպտեմբերին էլ ծնվում է նրա ավագ դուստրը։

ԱկումբՄրցաշրջանԼիգաԱզգային ԳավաթԼիգայի ԳավաթԱյլԸնդհանուր
ՄրցաշարԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Նիս Բ2004–05120120
2005–068080
Ընդհանուր20000000000200
Նիս2005–06Լիգա 1500050100
2006–073700000370
2007–083000000300
Ընդհանուր72000500000770
Օլիմպիկ Լիոն2008–09Լիգա 135020008010460
2009–103602000140520
2010–11370200080470
2011–12360301080480
2012–13200000000020
Ընդհանուր14609010380101950
Տոտտենհեմ2012–13Պրեմիեր Լիգա270001050330
2013–14370101060450
2014–15350001080440
2015–16370000090460
2016–17340100080430
Ընդհանուր17002030360002110
Ընդհանուր կարիերայում408011090740105030
Ազգային հավաքականՏարիԽաղերԳոլեր
Ֆրանսիա200810
200970
2010110
2011110
2012130
2013110
2014110
201570
2016130
201750
Ընդհանուր900

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուգո Լյորիս» հոդվածին։
🔥 Top keywords: