Շերեմետևո

օդակայան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շերեմետևո (այլ կիրառումներ)

«Շերեմետևո» միջազգային օդանավակայան (IATA: SVO, ICAO: UUEE) (ռուս.՝ Международный аэропорт Шереме́тьево), միջազգային օդանավակայան, Մոսկվայի և Մոսկվայի մարզի երեք հիմնական օդանավակայաններից մեկը, Ռուսաստանում երկրորդն է ուղևորահոսքի ծավալով (Դոմոդեդովոյից հետո), ինչպես նաև մտնում է Եվրոպայի 20 խոշորագույն օդանավակայանների մեջ։ Պաշտոնական անվանումն է «Մոսկվա (Շերեմետևո)»[2]։ Օդանավակայանի գլխավոր օպերատորի անվանումն է՝ ԲԲԸ «Միջազգային օդանավակայան Շերեմետևո»։

Միջազգային օդանավակայան Շերեմետևո

IATA: УУЕЕ (UUEE) – ԻԿԱՕ: SVO
Ամփոփում
Օդակայանի տեսակՔաղաքացիական
Ծառայում էՄոսկվա
ՏեղագրությունՌուսաստան Մոսկվա, Ռուսաստան
Մակերես192 մ
Տեղական ժամանակUTC +3
Աշխատանքի ժամերըշուրջօրյա
Կայքwww.svo.aero
Թռիչքի ուղի
ՈւղղությունԵրկարությունԾածկ
ֆտմ
07R/25L3700х60Ցեմենտ, բետոն
07L/25R3550x60Ցեմենտ, բետոն
Վիճակագրություն (2014)
Ուղևորներ-
(մարդ/տարեթիվ)
31,568,000
Վիճակագրություն[1]։
Շերեմետևո միջազգային օդանավակայան

Գտնվում է Մոսկվայից հյուսիս-արևմուտք, Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքային օկրուգի տարածքում, Խիմկի և Լոբնյա քաղաքների միջև[3][4]։ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից Լենինգրադյան մայրուղով մինչև A, B, C տերմինալները հեռավորությունը կազմում է 13 կմ, մինչև D, E և F տերմինալները՝ 9 կմ։«Միջազգային օդանավակայան Շերեմետևո» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է Միխայիլ Վասիլենկոն (2005 թվականի մայիսի 12-ից)։

Պատմություն խմբագրել

Ի սկզբանե օդանավակայանը կառուցվել է որպես Խորհրդային բանակի Ռազմա-օդային ուժերի գլխավոր օդանավակայան։ 1953 թվականի սեպտեմբերի 1-ին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը կարգադրել է Չաշնիկովո բնակավայրի տարածքում կառուցել Ռազմա-օդային ուժերի Կենտրոնական օդանավակայան։

Օդանավակայանը ի սկզբանե անվանվել է «Շերեմետևսկի» ոչ հեռու գտնվող երկու օբյեկտների՝ Շերեմետևսկի բնակավայրի և Սավյոլովսկու երկաթուղային գծի համանուն կայարանի ուղղությամբ։

1957 թվականին շահագործման է հանձնվել թռիչքուղին, հիմնական և կապող վազքուղիները, երեք պլատֆորմ ինքնաթիռների կայանման համար, կառավարման Կենտրոնական կետի շենքը։

1959 թվականին օդանավակայանը ԽՍՀՄ Պաշտպանության նախարարությունից փոխանցվել է քաղաքացիական ավիացիային։ Միջազգային օդանավակայան Շերեմետևի բացման պաշտոնական ամսաթիվը համարվում է 1959 թվականի օգոստոսի 11-ը։ Այդ օրը հիմնարկության ծառայությունները առաջին անգամ սպասարկում էին Ту-104 ինքնաթիռները, որոնք ուղևորներին տեղափոխեցին Լենինգրադ քաղաքից։

Տեխնիկական տվյալները խմբագրել

Շերեմետևո օդանավակայանը առաջին կարգի է և ունակ է ընդունել ցանկացած տիպի օդանավեր՝ ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանյան արտադրության։ 2011 թվականին Շերեմետևոյում բացվել է Օդանավակայանի կառավարման կենտրոն[5]։ Օդանավակայանի կառավարման կենտրոնը՝ ռազմավարական նախագիծ է, որը թույլ է տալիս կառավարել բիզնես-գործընթացները, օպերատիվորեն համակարգել օդանավերը սպասարկող բոլոր մասնակիցների համատեղ աշխատանքը, ինչպես նաև վերահսկել և վերլուծել իրավիճակը Շերեմետևի տարածքում իրական ժամանակի ռեժիմում։

Տերմինալներ խմբագրել

2015 թվականի մարտի դրությամբ Շերեմետևոյում գործում են հինգ մարդատար տերմինալներ՝ Տերմինալ A (SVO-A), Տերմինալ B (SVO-В) դադարեցրել է իր աշխատանքը և պատրաստվում է քանդման, Տերմինալ C (SVO-С), Տերմինալ D (SVO-D), Տերմինալ E (SVO-E) և Տերմինալ F (SVO-F)։

Ուղղություններ խմբագրել

2015 թվականի հունիսին Շերեմետևո միջազգային օդանավակայանը չվերթներ է իրականացրել հետևյալ երկրներում[6]՝

ԱվիաընկերություններՈւղղություններՏերմինալ
Adria AirwaysԼյուբլյանաF
Air AlgerieՎիեննաC
Air AstanaԱստանաE
Air ChinaՊեկինF
Air FranceՓարիզE
Air MaltaՄալթաF
Air MoldovaՔիշնևE
Air SerbiaԲելգրադF
air BalticՌիգաE
ԱլԻտալիաՄիլանD
Բուլղարական ավիաուղիներՍոֆիաC
Czech AirlinesՊրահաF
Delta Air LinesՆյու ՅորքF
Estonian AirՏալլինD
KLMԱմստերդամF
Iran AirԹեհրանD
Korean AirՍեուլE
LOT AirlinesՎարշավաD
Nordwind AirlinesԱնկարաE
ArmaviaԵրևանE
ԱերոֆլոտԹբիլիսիF
Onur AirՍտամբուլD
Royal FlightԲարսելոնաE
ԱերոֆլոտՎորոնեժF
ԱերոֆլոտԱնապաC
ԱերոֆլոտՍոչիE
ԱերոֆլոտԿրասնոդարE
ԱերոֆլոտԴոնի ՌոստովF
ԱերոֆլոտԵկատերինբուրգF
ԱերոֆլոտՍամարաE

Վիճակագրություն խմբագրել

Օդանավակայանի ցուցանիշները։
տարի19902008200920102011201220132014
Ուղևորները, մլն ուղևոր.11[7]15,066[8]14,764[9]19,330[10]22,555[11]26,188[12]29,25631,561[13]

Գործում է օդային բեռնափոխադրումների «Շերեմետևո-Կարգո» համալիրը, ավիացիոն բեռների և փոստի սպասարկմամբ զբաղվող ձեռնարկություն «Օդանավակայան Մոսկվա», «Ռուսպորտ» բեռնափոխադրումների համալիրի օպերատորը և այլն[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Шереметьево в 2013 году — признания и достижения: высокое качество, комфорт для всех, безбарьерная среда и лидер страны по международным перевозкам». SVO.aero. 2014 թ․ հունվարի 15. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  2. Сборник аэронавигационной информации № 11. Европейская часть России. ЦАИ ГА, 2013.
  3. Аэропорт «Шереметьево» включили в состав Московской области
  4. Почтовый адрес аэропорта на официальном сайте
  5. Открылся Центр управления Шереметьево // «Российская газета», 27.12.2011
  6. «Сезонное расписание». SVO.aero. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 16-ին.
  7. Существующие состояние аэропортов московского авиационного узла и перспективы их развития до 2030 года.
  8. 30 крупнейших аэропортов России 2008
  9. 30 крупнейших аэропортов России 2009
  10. Шереметьево стал лидером в Европе по росту пассажиропотока
  11. Шереметьево обслужил 22 млн пассажиров
  12. Шереметьево обслужил 26 188 000 пассажиров при 90 % пунктуальности вылетов в 2012 году
  13. Пассажиропоток "Шереметьево" в 2014 году превысил 31,5 млн человек | РИА Новости
  14. РЕКОМЕНДАЦИИ ПО ПРОЕКТИРОВАНИЮ ВОКЗАЛОВ: «Рис. 16. Аэровокзал Москва-Домодедово (архитекторы Г. Елькин, Г. Крюков, В. Локшин)»

Արտաքին հղումներ խմբագրել