Շարուր-Դարալագյազի գավառ

գավառ Երևանի նահանգի կազմում

Շարուր-Դարալագյազի գավառ, վարչաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ Ձևավորվել է 1849 թվականին՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Բաշ-Նորաշեն ավանն էր։

Շարուր-Դարալագյազի գավառ
Шаруро-Даралагезский уезд

Զինանշան

Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է13 համայնք
ՎարչկենտրոնԲաշ-Նորաշեն (Շարուր)
Հիմնական լեզուՀայերեն, թաթարերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)76 538
Ազգային կազմկովկասյան թաթարներ (67 %), հայեր (27 %), քրդեր (5 %)[1]
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք2,973
Հիմնադրված է1849 թ.
Պատմական շրջան(ներ)Վայոց ձոր

Շարուր-Դարալագյազի գավառը հյուսիսից սահմանակցում էր Նոր Բայազետի, արևմուտքից՝ Երևանի, հարավից՝ Նախիջևանի գավառներին։ Հարավ-արևմուտքում՝ Արաքս գետի երկայնքով, իսկ արևելքում Ելիզավետպոլի նահանգն էր (Զանգեզուր-Ղարաբաղ)։

Ներառել է հիմնականում ժամանակակից Վայոց ձորի մարզը, ինչպես նաև՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության Շարուրի և Քենգերլիի շրջանները։

Անվանում խմբագրել

Ռուսական վարչաքաղաքական տեքստերում հայտնի էր որպես «Շարուր-Դարալագյազի գավառ», որը բաղկացած էր երկու շրջանից՝ հարթավայրային (Շարուրի դաշտ, 8.5 %) և լեռնային (Դարալագյազ, 91.5 %): «Դարալագյազ» անվանումը թուրքերեն է՝ «դար» (ձոր) և «ալագյազ» (գյուղ Եղեգիս) մասերից։

Պատմություն խմբագրել

Գավառը կազմվել է 1849 թվականին՝ անջատվելով Նախիջևանի գավառից։ 1875 թվականին Շարուրի դաշտը Վայոց ձորի հետ միասին կազմել է Շարուր-Դարալագյազի գավառը[2]։ Նախկինում, վերջինիս և Օրդուբադի օկրուգի հետ միասին մտել է Նախիջևանի խանության (1747-1827), ապա՝ Նախիջևանի գավառի կազմում։ Վերջինս ռուսական տիրապետության շրջանում ենթարկվել է Հայկական մարզի (1828-1840), ապա՝ Վրացա-Իմերեթական նահանգի (1840-1846), Թիֆլիսի նահանգի (1846-1849) վարչությանը։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Երևանի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։ Գավառ դաշտային մասով անցնում էր Երևան-Նախիջևան երկաթուղին, ինչպես նաև Սևանա լճից (Օրբելյանների քարվանսարա) Արարատյան դաշտ եկող ճանապարհները։ Արփայի հովտից ճանապարհը Որոտանի լեռնանցքով տանում էր Զանգեզուրի գավառ, ապա Ղարաքիլիսայով (Սիսիան) ու Գորիսով՝ Շուշի, Ստեփանակերտ և Եվլախ, որտեղ միանում էր Թբիլիսի-Բաքու երկաթուղուն։

1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից կիսվել է Խորհրդային Հայաստանի (Դարալագյազի) և Նախիջևանի ԻԽՍՀ (Շարուրի) միջև։ Դարալագյազի գավառի կենտրոնն է դառնում Քեշիշքենդը (Եղեգնաձոր)։ Գավառը 1930 թվականին լուծարվել է։

Բնակչություն խմբագրել

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 76538 մարդ էր, որի մոտ 27.1 տոկոսը հայեր էին (20726 մարդ), ավելի քան 72 տոկոսը՝ մուսուլմաններ՝ թաթարներ, քրդեր, թուրքեր (55321 մարդ)։ Բաշ-Նորաշենի բնակչությունը 1897 թվականին 867 մարդ էր[3]։ Հայերը բնակվում էին հիմնականում Դարալագյազի լեռնային շրջաններում. Շարուրի դաշտում հաշվվում էր ընդամենը յոթ հայկական գյուղ[4]։

1926 թվականին Դարալագյազի գավառի բնակչությունը կազմել է 30 074 մարդ[5]։

Վարչական բաժանում խմբագրել

1913 թվականին գավառը բաժանված էր 13 գյուղական համայնքի[6]՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել