Շամիրամ
Շամիրամ (հուն․՝ Σεμίραμις, արամեերեն՝ ܫܡܝܪܡ), Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V–ի (մ.թ.ա. 823-811 թթ.) կինը, ամուսնու մահից հետո մանկահասակ որդու՝ Ադադնիրարի III թագավորի խնամակալուհին էր (810-806 թթ.)։ Շամիրամի մասին առասպելներ ու ավանդություններ են հանդիպում նաև հին աշխարհի այլ ժողովուրդների մոտ։
- Այս հոդվածը թագուհու մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Շամիրամ (այլ կիրառումներ)։
Կենսագրություն խմբագրել
Հնում բազմաթիվ առասպելներ ու ավանդություններ են հյուսվել Շամիրամի անվան շուրջ։ Հին հունական առասպելներում նա համարվել է սիրո և պտղաբերության աստվածուհի Դերկետոյի դուստրը։ Մորից լքված մանուկ Շամիրամին իբր խնամել են աղավնիները։ Չափահաս դառնալով՝ ամուսնացել է նախ Նինոս թագավորի պալատական խորհրդական և Ասորիքի կուսակալ Օննեսի, իսկ նրա մահից հետո՝ Նինոսի հետ։ Վերջինիս մահից հետո դարձել է մանկահասակ որդու՝ Նինուասի խնամակալուհին, պատերազմներ վարել Աֆրիկայի և Ասիայի մի շարք երկրներում։ Ավանդությունները Շամիրամին են վերագրում մի շարք հնագույն կառույցներ (քաղաքներ, ջրանցքներ, պարտեզներ, այդ թվում՝ Բաբելոնի «կախովի այգիները»)։ Շամիրամը իբր վարել է տարփատենչ և զեխ կյանք, վատնել արքունի գանձերը, որի համար հալածվելով որդուց՝ ի վերջո փոխվել է աղավնու, համբարձվել երկինք և դարձել աստվածուհի։
Շամիրամը հայկական ավանդությունում խմբագրել
Ըստ հին հայկական ավանդության, Շամիրամը սիրահարվել է Հայաստանում թագավորող Արա Գեղեցիկին՝ Արամի որդուն։ Մերժում ստանալով՝ վավաշոտ Շամիրամը մեծ ուժերով ներխուժել է Հայաստան, փորձելով բռնությամբ տիրանալ Հայաստանին և Արա Գեղեցիկին ստիպել ամուսնանալ իր հետ, հռչակելով իրեն համայն Ասիայի տիրակալը։ Բայց ցավոք Արա Գեղեցիկը զոհվում է Այրարատյան դաշտում տեղի ունեցած հերոսամարտում։ Նվաճված Հայաստանում Շամիրամը իբր իր անունով հիմնել է ամառանոցային բերդաքաղաք, ջրանցք, ապարանքներ, ծաղկանոցներ, այգիներ։ Սակայն շուտով սպանվել է Նինուաս որդու ձեռքով։
Հունական աղբյուրներում խմբագրել
Շամիրամի մասին հնում գոյություն են ունեցել բազմաթիվ առասպելներ և լեգենդներ[1], որոնց մի մասը հասել է մեզ հույն հեղինակներ Կտեսիեսի և Դիադորոսի աշխատություններում։
Կտեսիեսի տեղեկությունների համաձայն՝ Շամիրամին՝ Դերկետո աստվածուհու և ինչ-որ սիրիացու դստերը (կամ Դերկետի դուստրը), ում կերակրել և դաստիարակել էին աղավնիները, ում հետո դաստիարակում է Սիման, Դամասկոսից էր[2]։ Նա դառնում է Սիրիայի առաջնորդ Օննի/Օննեյի կինը (թագավորի ստրուկի հարճն էր[3]), նրանից երկու երեխա է ունենում և ամուսնու հետ զավթում է Բակտրիան[4]։
Դրանից հետո Շամիրամը դառնում է ասորական թագավոր՝ Նինոսի կինը և նրա մահից հետո բազմում գահին։ Ըստ Դինոնիուսի՝ ամուսինը նրան թույլ է տալիս հինգ օր կառավարել Ասիան, իսկ Շամիրամը հրամայում է սպանել ամուսնուն[5]։
Հնագույն հեղինակները վերագրում են նրան Բաբելոնի հիմնադրումը[6], նրան էին նվիրված ոչ միայն բոլոր ասորա-բաբելոնական հուշարձանները, այլև պարսկականները և նույնիսկ բուրգերը, և իհարկե կախովի այգիները ու լեռնային երկրների միջև կապի ճանապարհները։ Նրան են վերագրվում նաև մինչև Հնդկաստան և Ամոնի օազիս բոլոր արշավանքներն ու նվաճումները։ Արշավանք է ձեռնարկել դեպի Հնդկաստան[7], սակայն պարտություն է կրել և կորցրել ամբողջ զորքի երկու երրորդ մասը[8]։ Բացի այդ պատերազմել է նաև սիրիացիների հետ[9]։ Օննի որդիները նրա դեմ դավադրություն են կազմակերպում Սաթիբարի օգնությամբ՝ ցանկանալով սպանել Նինիոս Երկրորդին, սակայն դավադրությունը բացահայտվում է[10]։
Այլ ավանդույթներ խմբագրել
Միջնադարյան գրողները ներկայացնում են Շամիրամին իբրև սանձարձակ վավաշոտության տիպար, ով սիրում էր շնանալ այլ երկրների թագավորների և տիրակալներ հետ։
- Դանթե Ալիգիերիի Աստվածային կատակերգությունում՝ Դանթեն տեսնում է Շամիրամին հեշտասերների հոգիների միջև դժոխքի երկրորդ շրջանում։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Աշխարհի ժողովուրդների առասպելները, Մոսկվա, 1991-1992, 2-րդ հատոր, էջ 426
- ↑ Юстин. Эпитома Помпея Трога XXXVI 2, 1
- ↑ Պլուտարքոս, Էրոտա 9-րդի մասին
- ↑ Անանուն․ Аноним. Ռազմական գործերում ճարպիկ և համարձակ կանայք
- ↑ Էլիանես․ Սուր պատմություններ VII
- ↑ Ստրաբոն «Աշխարհագրություն XVI 1, 2», էջ 737; Պրոպերցիոս «Էլոգիաներ» III 11, 21-26; Ռուֆ Կուրցիոս «Ալեքսանդր Մեծի պատմությունը»; Գիգին «Առասպելներ»
- ↑ Ստրաբոն «Աշխարհագրություն» XV 1, 5 (էջ 686)
- ↑ Դիոդորոս Սիցիլիացի «Պատմական գրադարան» II 19, 10
- ↑ Полиэн. Стратегемы VIII 26
- ↑ Նիկոլայ Դամասկոս «Պատմություն»