Նորաշխարհ, մուշմուլա (լատին․՝ Eriobotrya japonica), վարդազգիների (վարդածաղիկներ) ընտանիքի ոչ շատ մեծ մշտադալար ծառ կամ թուփ։.

Կենսաբանական նկարագիր

խմբագրել
Ծաղկամանում աճեցված Նորաշխարհի ծառ, Անթիլիաս, Լիբանան
Նորաշխարհի պտուղները
Պտուղը

Նորաշխարհը մինչև 8 մետր բարձրությամբ մշտադալար ծառ է։ Օվալաձև մեծ տերևները հասնում են մինչև 25 սմ երկարության և 7-8 սմ լայնության։ 1-2 սմ չափի ծաղիկները հավաքված են ուղղահայաց փնջերով։ Ունեն 5 թերթիկ՝ սպիտակ կամ դեղին գույնի։

Ծաղկում է սեպտեմբեր-հոկտեմբերին։ Մեծացած ծառերը գարնանը գոյացնում են տանձանման, ուտելի պտուղներ, որոնք, սովորաբար, մինչև 8 հատով խմբված են ճութի պես։ Հյութալի պտղի մեջ լինում է 1-5 խոր սերմակուտ։ Պտուղները շատ վիտամին A և կալիում են պարունակում, ունեն միզամուղ հատկություն։

Ստուգաբանություն

խմբագրել

Անհայտ է, թե ինչու է հայերենում բույսը Նորաշխարհ կոչվում։ Թեև Հայաստանում այս բույսը և պտուղը համարյա անհայտ են, դրանք Լիբանանի և Սիրիայի հայության շրջանում հայտնի են հենց Նորաշխարհ անունով։ Անգլերեն անվանումն է (անգլ.՝ Loquat), (ռուս.՝ Мушмула), որը փոխառված է (թուրքերեն՝ muşmula)-ից, որը, իր հերթին, փոխառված է հունարեն՝ μούσμουλο-ից։ Վերջինը պտղի անունն է, իսկ ծառը կոչվում է հունարեն՝ Μουσμουλιά: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ բառարաններում զկեռն էլ է թարգմանվում որպես (ռուս.՝ Мушмула

Տարածում

խմբագրել

Ցեղը միավորում է մոտ 30 տեսակի մշտադալար թփեր և ոչ մեծ ծառեր, որոնք տարածված են հարավային և հարավարևելյան Ասիայում։ Բույսի հայրենիք են համարվում Չինաստանն ու Ճապոնիան։ XIX դարում ներմուծվել է Եվրոպա, տարածված է նաև Սև ծովի ափերին։

Նշանակություն և կիրառում

խմբագրել

Եվրոպայում սկզբում աճեցվում էր որպես դեկորատիվ բույս, այժմ որպես մրգատու։ Հաճելի, թարմ, մի քիչ թթվաշ, հասուն տանձի և կեռասի համեր հիշեցնող պտուղները շուտ վնասվող և փչացող են ու վատ են տանում բեռնափոխադրումը։ Այս է պատճառը, որ արտահանման ենթակա չեն։

Տես նաև

խմբագրել

Գրականություն

խմբագրել
  • Кремер Б. П. Деревья: Местные и завезённые виды Европы (пер. с нем.). — М.: Астрель, АСТ, 2002. — С. 202. — ISBN 5-17-011538-5

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորաշխարհ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորաշխարհ» հոդվածին։