Նիկործմինդա
Նիկործմինդա (վրաց.՝ ნიკორწმინდის ტაძარი), Վրաց ուղղափառ եկեղեցու տաճար։ Տեղակայված է Վրաստանի պատմական Ռաճա շրջանում։ Տեղակայված է Ամբրոլաուրի քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք։ Տաճարի ներսի նկարները թվագրվում են 16-17-րդ դարերին։ Եկեղեցու ճակատին առկա է հարուստ քարե փորագրություն։
Նիկործմինդա վրաց.՝ ნიკორწმინდის ტაძარი | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տաճար և ուղղափառ տաճար |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Վրաստան |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Թեմ | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Հոգևոր կարգավիճակ | գործում է |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ներկա վիճակ | լավ |
Ժառանգության կարգավիճակ | Վրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ և Համաշխարհային ժառանգության նախնական ցանկի օբյեկտ |
Ճարտարապետական ոճ | Վրացական |
Կառուցման սկիզբ | 1010-1014 թվականներ |
Հիմնադրված | 11-րդ դար |
Nikortsminda Cathedral Վիքիպահեստում |
Պատմություն խմբագրել
Կառուցվել է 1010-1014 թվականներին, Բագրատ III-ի թագավորության ժամանակ։ Վերանորոգվել է 1534 թվականին Իմերեթի թագավոր Բագրատ III-ի կողմից։ Տաճարի հարևանությամբ եռհարկանի զանգակատունը կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսին։
Ճարտարապետություն խմբագրել
Նիկործմինդան իրենից ներկայացնում է խաչաձև գմբեթավոր եկեղեցի։ Գմբեթը հենվում է թմբուկի վրա, որն ունի դեկորատիվ քովթարով 12 պատուհան։ Թմբուկը հենվում է վեց առագաստի վրա։ Զոհասեղանի ապսիդը և գմբեթային ծավալը հարող արևմտյան թևը ստեղծում են ներքին մեծ տարածք։ Հարավային և արևմտյան գավիթները կառուցվել են ավելի ուշ, բայց նույնպես 11-րդ դարում։ Ներքին կահավորանքի մի մաս են կազմում 17-րդ դարերի հարուստ որմնանկարները։
Արտաքին պլանի ուրվապատկերը խաչաձև է։ Տաճարի ճակատային քարերը հարթ են։
Դեկոր խմբագրել
Պատերի երեսի զարդարանքներն իրենցից ներկայացնում են ճարտարապետական գոտի՝ զանազան փորագրություններով և բազմաձև հարթաքանդակային կոմպոզիցիաներ՝ Աստվածամոր պայծառակերպություն, Դատաստանի օր, Տիրուհու Խաչի Խաչվերաց, սրբերի կերպարներ, ֆանտաստիկ կենդանիներ։ Նիկործմինդայի տաճարի դեկորը վրացական եկեղեցիների շրջանում ամենագեղեցիկներից մեկն է։ Այստեղ կարելի է տեսնել մի քանի գեղարվեստական ոճերի համադրություն, ինչը խոսում է կատարման դրդապատճառի և կարգի ընտրության ազատության մասին։
Նիկործմինդայի տաճարը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
Պատկերասրահ խմբագրել
- Որմնանկարներ
- Զանգակատուն, 19-րդ դար
Ծանոթագրություններ խմբագրել
Գրականություն խմբագրել
- The Spiritual Treasure of Georgia. Khelovneba Publishers, Tbilisi, 2005
- Չուբանաշվիլի Ն․ Գ․, Սևերով Ն․ Պ․, Կումուրդո և Նիկործմինդա, Մոսկվա, 1947
- Ադալաշվիլի Ն․, Նիկործմինդայի ռելիեֆը, Թբիլիսի, 1957
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկործմինդա» հոդվածին։ |