Ներսես Երևանցի
Ներսես Երևանցի Հովհաննեսի (1655-1705), հայ եկեղեցական և քաղաքական գործիչ։ Ավարտել է Հռոմի Ուրբանյան վարժարանը (1677)։ 1679 թվականին Լվովում ձեռնադրվել է վարդապետ։ 1686 թվականին Բուդան թուրքական լծից ազատագրելու գործին մատուցած ծառայության համար (վերծանել և թարգմանել է պաշարված քաղաքից հայ քահանայի ուղարկած հայերեն գաղտնագիր ռազմական տեղեկությունները) նշանակվել է ավստրիական արքունիքի մատռնապետ (կապելան), ապա՝ Վիեննայի Սուրբ Ստեփանոս Նախավկայի տաճարի կանոնիկոս։ Ծանոթ է եղել հայ մելիքների ազատագրական ձգտումներին և միջնորդ դարձել Իսրայել Օրու և ավստրիացի կայսր Լեոպոլդ 1-ինի միջև։
Ներսես Երևանցի | |
---|---|
Ծնվել է | 1655 |
Մահացել է | 1705 |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 253)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՄեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրԱպրիլի 24Սպասարկող:ՈրոնելՀայաստանՏոտոԳեյմինգԱնմոռուկՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԱնկլավ և էքսկլավԱլմա-Աթայի հռչակագիրՋահերով երթՔութեշՏավուշի մարզՇառլ ԱզնավուրՀայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկՍևանա լիճԵղիշե ՉարենցԲագրատ ԳալստանյանՀամո ՍահյանՈսկեպարՎարդանանք (պատմավեպ)Հովհաննես ԹումանյանՊարույր ՍևակՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սեռական հարաբերությունՀայոց ցեղասպանության ճանաչումՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)ՋրծաղիկԿոմիտասԳարեգին ՆժդեհՀայերենի այբուբենՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայաստանի առաջին հանրապետությունԿառլես ՊուչդեմոնԾաղկեվանք (Արա լեռ)Վահան ՏերյանՋուր