Նգաունդերե[2] (ֆր.՝ Ngaoundéré), քաղաք Կամերունում։ Ադամավա նահանգի և Վինա դեպարտամենտի վարչական կենտրոնն է։ Բնակչությունը՝ 262 747 մարդ (ըստ 2010 թվականի տվյալների)[3]։

Բնակավայր
Նգաունդերե
ԵրկիրԿամերուն Կամերուն
ԲԾՄ1276 մետր
Բնակչություն189 800 մարդ (2001)[1]
Ժամային գոտիUTC+1
Նգաունդերե (Կամերուն)##
Նգաունդերե (Կամերուն)

Նգաունդերեն տեղի կաթոլիկ թեմի կենտրոնն է։

Աշխարհագրություն

խմբագրել
Մեծ մզկիթ Լամիդո
Տեղի համալսարանի մուտքի մոտ

Նգաունդերեն գտնվում է Ադամավայի սարահարթում (այն տարածքում, որը կրում է Նգաունդերե սարահարթ անվանումը)` Կամերունի գրեթե կենտրոնում։

Տնտեսություն

խմբագրել

Քաղաքը երկրի առավել զարգացած մասերի հետ կապող երկաթուղու միջոցով արտահանվում է տեղական անասնաբուծական տնտեսությունների արտադրանքը, ինչպես նաև` գետնանուշ (ծովային ճանապարհներով)[4]։ Տեղական արդյունաբերությունը զբաղվում է կաթնամթերքի և մսամթերքի արտադրությամբ, մորթիների մշակմամբ։ Զարգացած է նաև օծանելիքի արդյունաբերությունը[4], բամբակի վերամշակումը։ Քաղաքի մերձակայքում արդյունահանվում է բոքսիտ։

Նգաունդերենը նաև զբոսաշրջանին կենտրոն է[4]։

Կրթություն

խմբագրել

Քաղաքում կա համալսարան։

Տրանսպորտ

խմբագրել

Քաղաքը երկաթուղու վերջին կետն է, որն անցնում է երկրի խոշորագույն քաղաքներով` Դուալայով և Յաունդեով։ Նգաունդերեով է անցնում երկրի մայրաքաղաքը` Յաունդեն, Կամերունի հյուսիսում գտնվող Գարուա և Բերտուա քաղաքներին միացնող ավտոմայուղին[4]։

Նգաունդերեն ունի օդանավակայան[5]։

Եղանակ

խմբագրել
 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)30,131,632,130,628,927,426,226,227,028,529,630,029,0
միջին ջերմաստիճանը (°C)20,522,224,124,123,122,121,521,521,722,120,922,422,1
միջին նվազագույնը (°C)10,912,816,117,717,416,916,716,816,415,813,610,715,2
տեղումների քանակը (մմ)0,81,139,2136,6183,9226,6268,6279,6236,9117,75,70,01496,7

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ֆրանսերեն Վիքիպեդիա (ֆր.) — 2001.
  2. Ф. Л. Агеенко Русское словесное ударение. Словарь имён собственных. — М: ЭНАС, 2001.
  3. «Rapport_de_presentation_3_RGPH» (PDF) (ֆրանսերեն). Institut National de la Statistique du Cameroun. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ngoundere» (անգլերեն). Britannica Online Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.
  5. «Ngaoundéré Airport profile» (անգլերեն). Aviation Safety Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նգաունդերե» հոդվածին։