Նամանգան
քաղաք Ուզբեկստանում
Նամանգան, քաղաք Ուզբեկստանում, Նամանգանի մարզի վարչական կենտրոնը։ Ուզբեկստանի բնակչության թվով երկրորդ քաղաքը Տաշքենդից հետո՝ 678 հզ․ բնակիչ (2023)։
Նամանգանով է անցնում Հյուսիս–Ֆերգանայի ջրանցքը։ Կա երկաթուղային կայարան, օդանավակայան։ Կան բամբակազտիչ, սննդի, տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերության ձեռնարկություններ։ Ունի մանկավարժական ինստուտ, 6 միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություն, կոմեդիայի և դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան։ Հիշատակվում է XV դ․ վերջից։ Պահպանվել են XVIII–XIX դդ․ ճարտարապետական հուշարձաններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 175)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելՀայաստանԲագրատ ԳալստանյանՍևանա լիճՎիլյամ ՍարոյանԱրարատՀովհաննես ԹումանյանՄայիսի 1 (տոն)Կիրանց (Տավուշի մարզ)Ակսել ԲակունցՀայերենի այբուբենՀամո ՍահյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհՏիգրան ՊետրոսյանՎարդանանք (պատմավեպ)Շառլ ԱզնավուրՎիքիպեդիա:Վիքին սիրում է հուշարձաններ 2022Ամերիկայի Միացյալ ՆահանգներՀաղթանակի օրԵղիշե ՉարենցԱլեքսանդր ԹամանյանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՄարտիրոս ՍարյանՄոնթե ՄելքոնյանՎիկտոր ՀամբարձումյանԵրևանՍեռական հարաբերությունՀայոց ցեղասպանությունՔութեշՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Զվարթնոցի տաճարՏիգրան ՄեծԲանաստեղծությունՄեսրոպ ՄաշտոցՀովհաննես Շիրազ