Նաբիլ Աբիդալլա

հոլանդացի ֆուտբոլիստ

Նաբիլ Աբիդալլա (հոլ.՝ Nabil Abidallah, օգոստոսի 5, 1982(1982-08-05)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ), հոլանդացի ֆուտբոլիստ, որն ավարտել է իր կարիերան, հանդես է եկել որպես կիսապաշտպան և հարձակվող։

Նաբիլ Աբիդալլա
Nabil Abidallah
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Նիդերլանդների Թագավորություն
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 5, 1982(1982-08-05)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Հասակ170 սանտիմետր
Դիրքկիսապաշտպան, հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
1999-2000Նիդերլանդներ Այաքս
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2000-2004Անգլիա Իպսվիչ Թաուն6 (0)
2004 Անգլիա Նորթհեմփթոն Թաուն1 (0)
2004Անգլիա Հեյբրիջ Սուիֆտս2 (0)
2004Անգլիա Կլեկտոն
2006-2008Նիդերլանդներ Ալսմեր
2008-2009Շվեդիա Ֆեսբերգս27 (5)
2009-?Իտալիա Տորես
Ազգային հավաքական
1996-1997Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 15)3 (0)
1997-1998Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 16)8 (0)
2000Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 18)1 (0)
2000Նիդերլանդներ Նիդերլանդներ (մինչև 19)4 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Նաբիլ Աբիդալլան իր ֆուտբոլային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքս» ակումբում, սակայն թիմի հիմնական կազմում չի խաղացել։ 2000 թվականին Նաբիլը տեղափոխվել է անգլիական «Իպսվիչ Թաուն» ակումբ, որի կազմում անցկացրած չորս տարիների ընթացքում նա մասնակցել է ընդամենը 6 խաղի․ թիմի կազմում իր դեբյուտը կատարել է 2001 թվականի փետրվարի 24-ին՝ Անգլիայի առաջնության՝ «Էվերթոնի» դեմ խաղում, որն ավարտվել է 2:0 հաշվով հօգուտ «Իպսվիչի»[2]։

2004 թվականի հունվարին Նաբիլը վարձավճարով տեղափոխվել է «Նորթհեմփթոն Թաուն»[3], որը հանդես էր գալիս Անգլիայի 3-րդ դիվիզիոնում[4]։ Ամռանը խաղացողը հեռացել է «Իպսվիչից» ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ավարտվել էր։ Ավելի ուշ նա խաղացել է Անգլիայի ստորին լիգաների «Հեյբրիջ Սուիֆտս» և «Կլեկտոն» ակումբներում։ Այնուհետև Աբիդալլան վերադարձել է Նիդեռլանդներ և խաղացել «Ալսմեր» ակումբում։

«Ֆեսբերգս» խմբագրել

2008 թվականին Նաբիլը պայմանագիր է կնքել շվեդական «Ֆեսբերգս» ակումբի հետ, որը խաղում էր Շվեդիայի ֆուտբոլի լիգայի երկրորդ դիվիզիոնում։ Թիմում նա խաղացել է հինգերորդ համարի ներքո։ Դեբյուտը կատարել է ապրիլի 13-ին, «Լահոլմ» ակումբի հետ խաղում[5]։ Առաջնության երրորդ փուլում Նաբիլը խփել է իր իր առաջին գոլը ակումբի կազմում՝ գրավելով «Ահլաֆորս» ակումբի դարպասը[6]։ Սեպտեմբերին «Լերիե-Անգերեդսի» դեմխաղում Աբիդալլան իր կարիերայում առաջին անգամ ձևակերպել է հեթ-տրիկ[7]։

Մրցաշրջանի ընթացքում նա մասնակցել է 19 խաղի՝ դառնալով հինգ գոլի հեղինակ[8]։ Երկրորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը հազվադեպ է հայտնվել դաշտում․ նա մասնակցել է ութ խաղի՝ հիմնականում դուրս գալով փոխարիման։  Վերջին անգամ նա դաշտ է դուրս եկել 2009 թվականի սեպտեմբերի 12-ին «Ասմունդտորպսի» դեմ արտագնա խաղում[9]։

«Տորես» խմբագրել

2009 թվականի օգոստոսի վերջին Աբիդալլան մեկնել է մասնակցելու իտալական Սերիա C2-ի «Տորես» ակումբում, իսկ հետագայում պայմանագիր է կնքել ակումբի հետ[10][11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ipswich Town — Everton 2:0(չաշխատող հղում)
  3. «Nabil Joins Northampton» (անգլերեն). twtd.co.uk. Վերցված է 19.7.2014-ին.
  4. «Nabil Does Return» (անգլերեն). thefootballnetwork.net. Վերցված է 19.7.2014-ին.
  5. «Laholms FK — Fässbergs IF 0:1» (անգլերեն). svenskfotboll.se. Վերցված է 19.7.2014-ին.
  6. «Fässbergs IF — Ahlafors IF 1:3» (անգլերեն). svenskfotboll.se. Վերցված է 19.7.2014-ին.
  7. «Lärje-Angereds IF — Fässbergs IF 1:3» (անգլերեն). svenskfotboll.se. Վերցված է 19.7.2014-ին.
  8. «Skytteliga - Div 2 Västra Götaland, herrar. Skytteliga» (անգլերեն). svenskfotboll.se. Վերցված է 19.7.2014-ին.
  9. «Asmundtorps IF — Fässbergs IF 0:5» (անգլերեն). svenskfotboll.se. Վերցված է 19.7.2014-ին.
  10. Un lanciere alla corte di Tamponi Արխիվացված 2009-09-02 Wayback Machine (իտալ.)
  11. Prodezze olandesi per la Torres arriva in prova il bomber Nabil Արխիվացված 2023-09-26 Wayback Machine (իտալ.)

Արտաքին հղումներ խմբագրել