Յուսուֆ Պոուլսեն

Յուսուֆ Պոուլսեն (դան․՝ Yussuf Poulsen, հունիսի 15, 1994(1994-06-15)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՌԲ Լայպցիգի և Դանիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[4]։

Յուսուֆ Պոուլսեն
Yussuf Poulsen
Պոուլսենը 2016 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անունYussuf Yurary Poulsen
ՔաղաքացիությունըԴանիա Դանիա
Տանզանիա Տանզանիա
Ծննդյան ամսաթիվհունիսի 15, 1994(1994-06-15)[1][2][3] (29 տարեկան)
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
Հասակ191 սմ
Քաշ78 կգ
Դիրքկենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԳերմանիա ՌԲ Լայպցիգ
Համար9
Պատանեկան կարիերա
ԴանիաՍկյոլդ
2008-2011Դանիա Լյունգբյու
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ (գոլ)
2011-2013Դանիա Լյունգբյու34(11)
2013-ներկաԳերմանիա ՌԲ Լայպցիգ159(38)
Ազգային հավաքական
2010Դանիա Դանիա Մ161(0)
2010-2011Դանիա Դանիա Մ1719(2)
2011-2012Դանիա Դանիա Մ187(4)
2012-2013Դանիա Դանիա Մ1912(8)
2012Դանիա Դանիա Մ203(0)
2013-2015Դանիա Դանիա Մ2115(4)
2013Դանիա Դանիայի Սուպերլիգա1(0)
2014-ներկաԴանիա Դանիա32(5)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 20-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ կարիերա խմբագրել

Պոուլսենը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սկյոլդում։ Սկզբից նա խաղում էր պաշտպանական դիրքում, սակայն իր ընկեր Քենեթ Զոհորեի Կոպենհագեն տեղափոխությունից հետո նա դարձավ հարձակվող։

2008 թվականին՝ 14 տարեկան հասակում Պոուլսենը միացավ Լյունգբյուի ակադեմիային։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2011 թվականի դեկտեմբերի 4-ին՝ Հորսենսի դեմ խաղում[5]։ Այս մրցաշրջանում նա չկարողացավ հաստատվել թիմի կազմում՝ անցկացնելով ընդամենը 5 հանդիպում[6], իսկ Լյունգբյուն դուրս մնաց Դանիայի Սուպերլիգայից։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2012 թվականի օգոստոսի 5-ին՝ Ակադեմիսկի դեմ խաղում[7]։ 2012-13 մրցաշրջանում Պոուլսենը դարձավ Լյունգբյուի հիմնական կազմի խաղացող՝ անցկացնելով 31 հանդիպում և դառնալով 11 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։

ՌԲ Լայպցիգ խմբագրել

2013 թվականի հուլիսի 3-ին Պոուլսենը պայմանագիր կնքեց այս մրցաշրջանում Գերմանիայի երրորդ դիվիզիոն տեղափոխված ՌԲ Լայպցիգի հետ[8][9]։ Իր պաշտոնական դեբյուտը ակումբի կազմում նշեց հուլիսի 19-ին՝ Հալեշերի դեմ խաղում[10]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 24-ին՝ Ռոտ-Վայս Էրֆուրտի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ և օգնելով Լայպցիգին հաղթել 2-0 հաշվով[11]։ 2013-14 մրցաշրջանում ՌԲ Լայպցիգը Պոուլսենի հետ տեղափոխվեց Երկրորդ Բունդեսլիգա, իսկ 2015-16 մրցաշրջանում՝ Բունդեսլիգա[12]։

Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում Պոուլսենը անցկացրեց 2016 թվականի օգոստոսի 28-ին՝ Հոֆենհայմի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը բարձրագույն դիվիզիոնում խփեց սեպտեմբերի 30-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում[14][15]։ Իր առաջին մրցաշրջանում Բունդեսլիգայում Լայպցիգը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը առաջնությունում՝ որակավորվելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլին[16]։ Իր դեբյուտը Չեմպիոնների Լիգայում Պոուլսենը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Մոնակոյի դեմ խաղում՝ այս խաղում տալով գոլային փոխանցում[17]։

Միջազգային կարիերա խմբագրել

2013 թվականի հունվարի 31-ին Մեքսիկայի դեմ ընկերական խաղում Պոուլսենը խաղադաշտ դուրս եկավ Դանիայի առաջնության հավաքականի կազմում[18]։ Իր առաջին հանդիպումը Դանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրեց 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Ալբանիայի դեմ խաղում[19][20]։ Իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հունիսի 13-ին՝ Սերբիայի դեմ խաղում[21]։ 2016 թվականին Պոուլսենը հրավիրվեց Դանիայի հավաքական՝ Օլիմպիական խաղերին մասնակցելու համար, սակայն նա մերժեց հրավերը՝ ՌԲ Լայպցիգի կազմում իր դիրքը ամրապնդելու համար[22]։

2018 թվականի մայիսին Պոուլսենը ընդգրկվեց Դանիայի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[23][24]։ 2018 թվականի հունիսի 16-ին՝ առաջնությունում Դանիայի առաջին՝ Պերուի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 1-0 հաշվով[25][26][27] և ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ[28][29]։ Աշխարհի առաջնությունում Պոուլսենը անցկացրեց ևս 2 հանդիպում[30], իսկ Դանիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[31][32]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Խորվաթիային[33][34]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 19ի դրությամբ[35]

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԳավաթԵվրոպաԱյլԸնդհանուր
ԴիվիզիոնԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Լյունգբյու2011–12Դանիայի Սուպերլիգա500050
2012–13Երկրորդ դիվիզիոն3011203211
Ընդհանուր35112000003711
ՌԲ Լայպցիգ2013–143․Լիգա3610103710
2014–15Երկրորդ Բունդեսլիգա2911313212
2015–1632720347
2016–17Բունդեսլիգա29510305
2017–183042190415
2018–1931114183
Ընդհանուր159381031310018242
Կարիերայի ընդհանուր194491231310021953

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ[35]

Դանիա
ՏարիԽաղերԳոլեր
201310
201430
201582
201671
201760
201882
Ընդհանուր335

Միջազգային գոլեր խմբագրել

#ԱմսաթիվՄարզադաշտՄրցակիցՀաշիվԱրդյունքՄրցաշար
1.Հունիսի 13, 2015Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա  Սերբիա1–02–0Եվրո 2016 Որակավորում
2.Նոյեմբերի 17, 2015Պարկեն մարզադաշտ, Կոպենհագեն, Դանիա  Շվեդիա1–22–2Եվրո 2016 Որակավորում
3.Հոկտեմբերի 8, 2016Ազգային մարզադաշտ, Վարշավա, Լեհաստան  Լեհաստան2–32–3ԱԱ 2018 Որակավորում
4.Հունիսի 9, 2018Բրոնդբյու մարզադաշտ, Բրոնդբյու, Դանիա  Մեքսիկա1–02–0Ընկերական խաղ
5.Հունիսի 16, 2018Մորդովիա Արենա, Սարանսկ, Ռուսաստան  Պերու1–01–0ԱԱ 2018

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Denmark - Y. Poulsen - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  5. «Lyngby BK - AC Horsens, Dec 4, 2011 - Alka Superligaen - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  6. «Yussuf Poulsen | Football Stats | RB Leipzig | Season 2011/2012 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  7. «Akademisk Boldklub - Lyngby BK, Aug 5, 2012 - 1. Division - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  8. «RasenBallsport Leipzig - Reportage-Yussuf-Poulsen». redbulls (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  9. Germany, kicker, Nürnberg,. «Poulsen wird ein Roter Bulle». kicker (գերմաներեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  10. «Hallescher FC - RB Leipzig, Jul 19, 2013 - 3.Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  11. «RB Leipzig - Rot-Weiß Erfurt, Aug 24, 2013 - 3.Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  12. Reuters (2016 թ․ մայիսի 8). «RB Leipzig promoted to Bundesliga with a game to go after beating Karlsruhe». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  13. «RB Leipzig - Rot-Weiß Erfurt, Aug 24, 2013 - 3.Liga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  14. «RB Leipzig - FC Augsburg, Sep 30, 2016 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  15. (www.dw.com), Deutsche Welle. «Record-setting Leipzig up to third after beating Augsburg | DW | 01.10.2016». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  16. «German Bundesliga 2016/17». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  17. «RB Leipzig - AS Monaco, Sep 13, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  18. «Mexico - Denmark, Jan 31, 2013 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  19. «Albania - Denmark, Oct 11, 2014 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  20. «Danmark - Albanien 1 - 1». www.dbu.dk (դանիերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  21. «Denmark - Serbia, Jun 13, 2015 - European Qualifiers - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  22. «Olympics: Dane turns down Rio to prepare for Bundesliga». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  23. «World Cup 2018: Nicklas Bendtner misses out on Denmark squad | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  24. «Eriksen leads Great Danes' challenge.. but they're missing revitalised Bendtner». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 5. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  25. «Peru - Denmark, Jun 16, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  26. James, Stuart (2018 թ․ հունիսի 16). «Yussuf Poulsen winner for Denmark edges out luckless Peru». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  27. «Peru 0 Denmark 1: Yussuf Poulsen hits winner in World Cup Group C clash». Dailystar.co.uk (անգլերեն). 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  28. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Peru - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.
  29. «Poulsen named man of the match after win over Peru». FourFourTwo. Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.(չաշխատող հղում)
  30. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Yussuf POULSEN - Yussuf Poulsen - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 20-ին.
  31. FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Croatia - Denmark - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  32. Bakowski, Gregg (2018 թ․ հուլիսի 1). «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  33. «Denmark - France, Jun 26, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  34. «World Cup 2018: Croatia beat Denmark on penalties to reach quarter-finals». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հուլիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  35. 35,0 35,1 «Yussuf Poulsen». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուսուֆ Պոուլսեն» հոդվածին։