Մուշեղ Բաբայան (գնդապետ)

հայ ազատամարտիկ, ՀՀ բանակի փոխգնդապետ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբայան ազգանունով այլ մարդկանց մասին։

Մուշեղ Վահագնի Բաբայան, «Ջերմուկի Համո» (հուլիսի 20, 1957(1957-07-20)[1], Հերհեր, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 21, 2019(2019-06-21)), Արցախյան ազատամարտի ազատամարտիկ ՀՀ բանակի գնդապետ (2002-ից

Մուշեղ Բաբայան
հուլիսի 20, 1957(1957-07-20)[1] - հունիսի 21, 2019(2019-06-21) (61 տարեկան)
ԾննդավայրՀերհեր, Ազիզբեկովի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունԽՍՀՄ և ՀՀ
Ծառայության տարիներ1991-1992 թթ «Ջերմուկ» ( «Հայդուկ») ջոկատի հրամանատար,

1992-1993 թթ վաշտի հրամանատար1993-1994 թթ գումարտակի հրամանատար

1994-2008 թթ զորամասի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ

Արցախյան ազատամարտ (1989 - 1994)

2016 թվականի քառօրյա պատերազմ(01.04 - 04.04 2016)
Պարգևներ

ՀՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանԼՂՀ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանՀՀ «Արիության» մեդալՀՀ ԶՈՒ «Անդրանիկ Օզանյան» մեդալՀՀ ԶՈՒ «Մարշալ Բաղրամյան» մեդալԵԿՄ «Սպարապետ Վազգեն Սարգսյան» շքանշանԵԿՄ «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալ

«Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին» հուշամեդալ

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է 1957 թվականի հուլիսի 20-ին ՀԽՍՀ Հերհեր (այժմ ՝Վայոց ձորի մարզ, Հայաստան ) գյուղում։

1975-1977 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված Ուժերում։ Ավարտել է Տյումենի (Ռուսաստան) ինդուստւիալ ինստիտուտը (1989):

1989-1994 թվականներին իր կազմավորած «Հայդուկ» ջոկատով մասնակցել է ՀՀ Վայքի (Բարձրունի, Գնդևազ և այլն), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն և այլն), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

1991-1992 թվականներին եղել է ջոկատի, 1992-1993 թվականներին՝ վաշտի, 1993-1994 թվականներին՝ գումարտակի, 1994-2008 թվականներին՝ N զորամասի հրամանատար։

Սովորել և ավարտել է Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը (2002

2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին համախմբել է իր  «Հայդուկ» ջոկատը և մարտական ընկերների հետ մեկնել առաջնագիծ։

Պարգևներ

խմբագրել

Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։ ԵԿՄ վարչության անդամ, ԵԿՄ Վայոց ձորի մարզխորհրդի նախագահ (1999 թվականից)։

Մահացել է 2019 թվականի հունիսի 21-ին, սրտի կաթվածից[2]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 http://am.hayazg.info/index.php?curid=14770
  2. «Մահացել է լեգենդար հրամանատար Ջերմուկի Համոն». shabat.am. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։