Մուշեղ Աղայան

հայ երաժշտագետ և կոմպոզիտոր

Մուշեղ Ղազարոսի Աղայան (նոյեմբերի 17, 1883(1883-11-17)[1][2], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 11, 1966(1966-09-11)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ երաժշտագետ և կոմպոզիտոր։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1939)։

Մուշեղ Աղայան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 17, 1883(1883-11-17)[1][2]
Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էսեպտեմբերի 11, 1966(1966-09-11)[1] (82 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, երաժշտագետ և երգիչ
Երգչաձայնբարիտոն[1][2]
ԿրթությունՆերսիսյան դպրոց[1], Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիա (1911)[1] և Մոսկվայի կոնսերվատորիա (1930)[1]
ԱնդամակցությունՀայաստանի կոմպոզիտորների միություն
Պարգևներ

Ղազարոս Աղայանի որդին։

Կենսագրություն խմբագրել

Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս), ապա աշակերտել Մակար Եկմալյանին։ 1907-1911 թթ. սովորել է Սանկտ Պետերբուրգի երաժշտական ուսումնարանում, 1925-1930 թթ.` Մոսկվայի կոնսերվատորիայում։ Աշխատել է որպես երաժիշտ-մանկավարժ, եղել է երգիչ (բարիտոն)։ Համերգներով հանդես է եկել Երևանում, Թիֆլիսում և Մոսկվայում։ 1930 թվականին տեղափոխվել է Երևան, Շարա Տալյանի հետ կազմել ու հրատարակել է Սայաթ-Նովայի (1946) և Ջիվանու (1955) երգերի նոտագրած ժողովածուները, կազմել է Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի 2-րդ գիրքը (1950), խմբագրել Սպիրիդոն Մելիքյանի «Հայ ժողովրդական երգեր ու պարեղանակներ» ժողովածուի 1-ին, 2-րդ հատորները (1949, 1952), Շերամի երգերի ժողովածուն (1959)։ Գրել է երգեր, ռոմանսներ, խմբերգեր, ձայնագրել և մշակել ժողովրդական և գուսանական երգեր («Ջան յարո ջան», «Կարմիր վարդ», «Ջաղցի դռնով», «Գյուլիզարի բադի բլբուլը» և այլն)։ 1934-1939 թվականներին եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Գրականություն խմբագրել

  • Երաժշտական ակնարկներ, Մ., 1927
  • Հայ գուսանները և գուսանա-աշուղական արվեստը, Ե., 1959

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուշեղ Աղայան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 244