Մոսկվա Սիթի

Մոսկովյան միջազգային գործարար կենտրոն «Մոսկվա Սիթի» (ռուս.՝ ММДЦ «Москва-Сити», ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի»), կառուցվող գործարար շրջան Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում։ Այս պահին հանդիսանում է Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի մաս։

Գործարար կենտրոն
Մոսկվա Սիթի
Москва-Сити
ԵրկիրՌուսաստան
Նախագծի հեղինակՏխոր Բ․Ի․
ՇինարարԲԲԸ «Սիթի», «Ցենտր Սիթի»
Շինարարության սկիզբ1995
Շինարարության վերջ2018
ԿարգավիճակԿառուցվող
🌐citymoscow.ru
Քարտեզ
Քարտեզ
Մոսկվա Սիթիը Վիքիպահեստում

«Մոսկա Սիթիի» շրջանակներում ստեղծվում է գործարար ակտիվության գոտի, որը միավորում է բիզնեսը, բնակությունը և ժամանցը։ Ողջ ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի» նախագծի ստեղծման և զարգացման աշխատանքները կառավարող ընկերությունը ԲԲԸ «Սիթին» է, իսկ տեխնիկական պատվիրատուն և Մոսկվա քաղաքի ներկայացուցիչը՝ «Ցենտր Սիթի» պետական ունիտար ձեռնարկությունը։

ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիում» կառուցապատման աշխատանքները տարվում են Պրեսնյայի առափնյա հատվածում, որի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա, որից 60 հեկտարը ենթակա է նոր կառուցապատման։ 2014 թվականին Մոսկվա Սիթիում ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտ $12 մլրդ$[1]։ 2016 թվականի տվյալներով Մոսկվա Սիթիում կառուցված է նախատեսված 23 շինություններից 20-ը։ Եվս յոթը գտնվում են կառուցման փուլում, իսկ չորսը՝ նախագծման[2]։

Պատմություն խմբագրել

Մոսկվա Սիթին 2015թ հունիսի 3-ին

Մոսկվայում միջազգային բիզնես-թաղամաս ստեղծելու առաջին մտադրութունները եղել են 1992 թվականին։ Մտահաղացման հեղինակը ճարտարապետ Բորիս Իվանովի Տխորն էր[3][4], որը միջազգային գործարար կենտրոն ստեղծելու առաջարկով դիմեց Յուրի Լուժկովին[5]։ Այդ ժամանակ հատուկ ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիի» կառուցման համար ստեղծվեց «Մոսկվա Սիթի» բաժնետիրական ընկերությունը, որը հետագայում վերափոխվեց ԲԲԸ «Սիթիի», որն էլ հանդիսանում է «Մոսկվա Սիթին» ստեղծող ընկերությունների վերահսկող մարմին։

Կառուցվածք, աշխատանքների կազմակերպում խմբագրել

ԲԲԸ «Սիթի» խմբագրել

ՄՄԳԿ «Մոսկվա Սիթիի» ստեղծման և զարգացման կառավարող ընկերությունը ստեղծվել է 1992 թվականին։ 1994 թվականին Մոսկվայի ղեկավարությունը համաձայնագրով ՄՄԳԿ «Մոսկվա Սիթի» նախագծի ստեղծման և զարգացման կառավարչական աշխատանքները հանձնեց (30.12.1994) «Սիթի» բաց բաժնետիրական ընկերությանը։

2014 թվականին «Սիթիի» հիմնական ղեկավարը դարձավ Օլեգ Մալիսի «Solvers» խումբը[6]։

Շինությունների տեղաբաշխում խմբագրել

Մոսկվա Սիթիի նախագիծը
Պայմանական գույներն աղյուսակում (կարգավիճակն այս պահին)
ԿառուցվածՆախագծային բարձրությունԿառուցվողԶրոյական մակարդակԿանգնեցված շինարարությունՉեղարկված նախագիծԵնթադրաբար

Շինությունների ցուցակ խմբագրել

ԱնվանումԿառուցման սկիզբԿառուցման ավարտՇինությունՄակերեսՆշումներ
0Աշտարակ 2000 և Բագրատիոն կամուրջ19982001264 000Կառուցված առաջին շինությունը ՄՄԳԿ-ում
1Էքսպոկենտրոն1977[7]2008[8]8165 000Առաջին մասնաշենքը կար նախքան ՄՄԳԿ֊ն
2—3Էվոլյուցիայի աշտարակ և հանրային հրապարակ201120142163 600
4«Իմպերիա» գործարար համալիր20062017[9]2203 191Գնում են երկրորդ համալիրի շինարարական աշխատանքները
6—8«Մոսկվա Սիթիի» կենտրոնական առանցք200520161450 000Կինոյի և համերգային դահլիճի շինարարություն
9Քաղաք-մայրաքաղաք200520094288 000
10Առափնյա աշտարակ200320073254 000
11IQ-quarter201020163228 000Տարվում են ներքին հարդարման աշխատանքները
12Եվրասիա200720152207 542
13«Ֆեդերացիա» համալիր200320163432 000Ամենաբարձր համալիրը Եվրոպայում
14Մերկուրի Սիթի Թաուեր200920131173 960
15Grand Tower[10]201220191315 282
16ՕԿՕ201120153425 800Կառուցված
17—18Neva Towers[11]201320192357 000
19Հյուսիսային աշտարակ200520071135 000
20Երկնաքեր ռելիեֆով[12]201620181174 300
21«Յուրի Դոլգորուկով» համալիր20161-ին թաղամաս, 20182249 073
22
23
24
25
29—30
31

Կառույցներ խմբագրել

Դիրքն ըստ բարձրության[13]ԱնվանումԿառուցման սկիզբԿառուցման ավարտԲարձրությունը (ընթացիկ)Բարձրությունը (տանիք)Բարձրությունը (առավել․)ՀարկայնությունՆշումներ
016Աշտարակ 20001998200113013013034
38Էվոլյուցիա2011201424124124154
411Իմպերիա2006201123923023960
4Իմպերիա (երկրորդ հերթ)201320170535314
919Քաղաք-մայրաքաղաք․ Գրասենյակային կորպուս2005200870707017
97Քաղաք-մայրաքաղաք․ Սանկտ-Պետերբուրգ2005200925725725765
95Քաղաք-մայրաքաղաք․ Մոսկվա2005200930230230273
1017Առափնյա աշտարակ A2003200485858517
1015Առափնյա աշտարակ B2004200512712712727
106Առափնյա աշտարակ C2005200726826826859
1118IQ-թաղամաս․ Աշտարակ 12011201685858522Ընթանում են ներքին հարդարման աշխատանքները (դեկտեմբերի 15, 2016)
1113IQ-թաղամաս, Աշտարակ 22010201614114114133Ընթանում են ներքին հարդարման աշխատանքնրը (դեկտեմբերի 15, 2016)
1112IQ-թաղամաս․ Աշտարակ 32010201617317317342Ընթանում են ներքին հարդարման աշխատանքնրը (դեկտեմբերի 15, 2016)
124Եվրասիա2007201530930930970
1310Ֆեդերացիա․ Արևմուտք2003200824224224263
131Ֆեդերացիա․ Արևելք2004201637437437495Ավարտվում են ներքին հարդարման աշխատանքները (դեկտեմբերի 15, 2016)
143Մերկուրի Սիթի Թաուեր2009201333933933975
15Grand Tower20132018028328350Շինարարությունը սառեցված է (դեկտեմբերի 15, 2016)
162ՕԿՕ․ Հարավային աշտարակ2011201535435435485
169ՕԿՕ․ Հյուսիսային աշտարակ2011201524524524549
1620ՕԿՕ․ Կայանատեղի2011201559595912
17—18Neva Towers․ Աշտարակ 120142019029029063Ընթանում է 11-րդ հարկի շինարարությունը (դեկտեմբերի 15, 2016)
17—18Neva Towers․ Աշտարակ 220142018033833877Ընթանում է 23-րդ հարկի շինարարությունը (դեկտեմբերի 15, 2016)
1914Հյուսիսային աշտարակ2005200713210813227

Նախագծերի փոփոխություն խմբագրել

ԱնվանումԲարձրությունՀարկայնությունՄակերեսՆշումներ
4Ակվա Սիթի Փալաս36«Իմպերիա» գործարար կենտրոնի փոփոխություն
13Ֆեդերացիա․ գալար448/506Ապամոնտաժել
15Մոսկվայի ղեկավարություն և Մոսկվայի քաղաքային խորհուրդ30872622 000«Grand Tower» համալիրի փոփոխություն
17—18Աշտարակ Ռուսաստան612118520 000«Neva Towers» համալիրի փոփոխություն
20Ներկայացուցչական-գործարար համալիր22859180 000Փոխարինվեց նոր նախագծով

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Анатомия проекта: 25 лет спустя
  2. ««Москва-Сити» к 2018 году развернется на 100 га». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Другая Москва». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Сити должно было стать современным аналогом Кремля(չաշխատող հղում)
  5. Что было и чего не было
  6. Бэла Ляув (2014 թ․ հունիսի 16). ««Последние, кого здесь ждали, - люди, которые придут наводить порядок», - Олег Малис, управляющий партнер группы Solvers». Ведомости.
  7. Առաջին տաղավարի հայտնվելը
  8. Ութերորդ տաղավարի հայտնվելը
  9. Աշտարակը կանգնեցվել է 2014 թվականին
  10. Место мэрии в «Москва-Сити» займут гостиница и апартаменты
  11. «Neva Towers». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  12. Небоскреб с рельефом: как будет выглядеть новое здание в «Москва-Сити»
  13. Մոսկվա Սիթիում

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոսկվա Սիթի» հոդվածին։