Միքայել Վարդանով

Միքայել Վարդանով (փետրվարի 21, 1937(1937-02-21), Ռուսաստան - դեկտեմբերի 31, 2009(2009-12-31), Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), վավերագրական կինոյի վարպետ՝ ռեժիսոր, օպերատոր, սցենարիստ և արվեստագետ։ Ռուսական Կինոակադեմիայի գլխավոր մրցանակի դափնեկիր, Սան Ֆրանցիսկո և Բեվերլի Հիլզ միջազգային փառատոների դափնեկիր։

Միքայել Վարդանով
Միքայել Վարդանով, Սերգեյ Փարաջանով (ձախից-աջ)
Ծնվել էՓետրվարի 21, 1937
ԾննդավայրՌուսաստան, Ռուսաստան
Մահացել էԴեկտեմբեր 29, 2009 (72 տարեկանում)
Մահվան վայրՀոլիվուդ, ԱՄՆ
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսաստան,  Հայաստան և  ԱՄՆ
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, օպերատոր-բեմադրիչ, սցենարիստ, ռեժիսոր, կինոօպերատոր և արվեստագետ
Պարգևներ
IMDbID ID 1033410
parajanov.com/vartanov/

Ստեղծագործական ուղի խմբագրել

Ավարտել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտը 1965 թվականին։Վարդանովը եղել է Սերգեյ Փարաջանովի մոտիկ ընկերը, և դրա համար հետապնդվել Խորհրդային իշխանությունների կողմից (1969-1991 թթ)։ Այդ պատճառով երկար տարիներ Վարդանովին գիտեին միայն նրա օպերատորական աշխատանքներով Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումների կադրերով «Հայկական հողի գույնը» (1969) ֆիլմում, Արտավազդ Փելեշյանի «Տարվա եղանակները» (1975) ֆիլմում և Գենադի Մելքոնյանի «Թթենի» ֆիլմում։

Վարդանովի հոդվածները Հայկական արվեստի մասին թարգմանվել են բազմաթիվ լեզուներով և տպագրվել տարբեր երկրներում (Փարիզյան «Cahiers du Cinema» ամսագրում և այլն)։ Վարդանովի վերջին ստեղծագործությունը Հայաստանում վավերագրական տրիլոգիան էր՝ «Հայկական հողի գույնը» (1969), «Մինաս. Ռեքվիեմ» (1989) և աշխարհահռչակ «Փարաջանով։ Վերջին Գարուն» (1992) էր։

2010 թվականին Հոլիվուդում ստեղծվել է Փարաջանով-Վարդանով ինստիտուտը (անգլ.՝ Parajanov-Vartanov Institute)՝ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի ստեղծագործություններն ուսումնասիրելու նպատակով[1][2]։

Աշխատանքներ խմբագրել

ՏարեթիվՀայերեն անվանումըOրիգինալ անվանումըԱնգլերեն անվանումըՏեղեկություն
1968Հայկական հողի գույնըЦвет Армянской ЗемлиThe Color of Armenian LandՎարդանովի արգելված[3] դեբյուտային ֆիլմը։ Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի նկարահանումները։ Մարտիրոս Սարյանի վերջին և Մինաս Ավետիսյանի առաջին պատկերումը կինոյում։ Վավերագրական տրիլոգիա, մաս I
1971Աշնանային հովվերգությունОсенняя пасторальAutumn PastoralԱրգելված. ռեժիսոր Վարդանով, սցենարիստ Փելեշյան
1972Եվ այսպես ամեն օր И так каждый деньAnd So Every Dayռեժիսոր Վարդանով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան
1974ՔաջարանКаджаранKajaranԱնավարտ՝ Վարդանովին Հայֆիլմ-ից հեռացրեցին (7 ամիս Փարաջանովի բանտարկումից հետո)
1975 (կինո օպերատոր)«Տարվա եղանակները»Bремена ГодаSeasons of the Yearընկերոջ՝ ռեժիսոր Փելեշյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Տարվա եղանակները»
1979 (կինո օպերատոր)ԹթենիШелковицаThe Mulberry Treeընկերոջ՝ ռեժիսոր Մելկոնյանի հրավերքով Վարդանովը նկարահանում է «Թթենի» ֆիլմը
1984ԱրմատներКорниRootsԱռաջին ռեժիսորական աշխատանքը 10 տարիների ընթացքում։ Նախագիծը Հայֆիլմի ռեժիսորների մեծամասնության կողմից համարվում էր անիրագործելի։
1987Ջնջված դեմքեր ֆիլմՋնջված դեմքերErased Faces
1989Մինաս. ՌեքվիեմՄինաս. ՌեքվիեմMinas: A RequiemՎավերագրական տրիլոգիա, մաս II
1992Փարաջանով։ Վերջին ԳարունПараджанов. Последяя весна (Исповедь)Parajanov։ The Last SpringՎավերագրական տրիլոգիա, մաս III

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Փարաջանով-Վարդանով ինստիտուտ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 14-ին.
  2. Hollywood Reporter
  3. «Հայկական հողի գույնը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.

Գրականություն խմբագրել

  • Hollywood Reporter. Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան Միքայել Վարդանովի մասին (20 окт 2015)
  • Г. Абрамов "Искусство древнее, вечно живое", газета Правда, Москва (20 апр 1966)
  • Մ. Վարդանով «Սերգեյ Փարաջանովի հետ», Սովետական Արվեստ (1985)
  • M. Vartanov "Sergej Paradzanov." "Il Cinema Delle Repubbliche Transcaucasiche Sovietiche." Venice, Italy: Marsilio Editori, 1986. (Իտալերեն) ISBN 8831748947
  • M. Vartanov "Les Cimes du Monde." Cahiers du Cinéma" no. 381, 1986 (Ֆրանսերեն) ISSN 07578075
  • М. Вартанов "Снова с Параджановым", Литературная Армения (1988)
  • А. Крюкова "В Москве вручали русского Оскара", Независимая газета, Москва (21 дек 1992)
  • С. Арутюнян "Ника-93 Микаэлу Вартанову", Республика Армения (21 дек 1992)
  • В. Бадасян "Приближение к духовности", Республика Армения (25 июня 1993)
  • Thomas, Kevin. "Intoxicating spirit." "Los Angeles Times" (1 January 2004).
  • Г. Столина "Больше, чем легенда", Панорама, Голливуд (14 янв 2004)
  • Р. Егиазарян "Мишель Вартанов из бывшего СССР", Новое время, Ереван (4 июня 2005)
  • А. Христафорян "Кино: Последняя весна", журнал Афиша, Ереван, н. 12 (2005)
  • Dixon, Wheeler & Foster, Gwendolyn. "A Short History of Film." New Brunswick, NJ: Rutgers University Press, 2008. ISBN 9780813542690
  • Rollberg, Peter. "Historical Dictionary of Russian and Soviet Cinema." Scarecrow Press, 2008. ISBN 9780810860728
  • Schneider, Steven Jay. "501 Movie Directors." London: Hachette/Cassell, 2007. ISBN 9781844035731
  • Kilday, Gregg. "Beverly Hills Film Festival", Hollywood Reporter, 5 April 2011
  • Kaplan, Illyse. "Beverly Hills Film Festival", Variety, 7 April 2011
  • Noh, Jean. "Busan Film Festival", Sceeen International Daily, 10 September 2012
  • "Director Martin Scorsese accepts 2014 Parajanov-Vartanov Institute Award", California Courier, Los Angeles, 13 October 2014

Արտաքին հղումներ խմբագրել