Միջինք, միջունք, Մեծ պասի կեսը՝ Դ (չորրորդ) շաբաթվա չորեքշաբթին կամ Մեծ պասի 24-րդ օրը։ Միջինքից սկսած՝ Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները։

Առանձին տոնական նշանակություն չունի։ Հատկանշվում է նշանված տղաների տներից հարսնացուներին նվերներ ուղարկելով և ծիսական հաց (բաղարջ) թխելով։ Ըստ ժողովրդական ավանդության՝ հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում։ Ում բաժին է ընկնում այդ դրամը, այդ տարի հաջողություն է ունենում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 591