Մեծ Լճեր (անգլ.՝ Great Lakes; ֆր.՝ Grands Lacs), քաղցրահամ լճերի համակարգ Հյուսիսային Ամերիկայում, ԱՄՆ-ի և Կանադայի տարածքում (Միչիգան լիճը ամբողջությամբ գտնվում է ԱՄՆ-ի տարածքում, մյուս լճերի և դրանք միացնող կարճ գետերի միջով անցնում է սահմանը ԱՄՆ-ի և Կանադայի միջև)[1]։ Ներառում է մի շարք խոշոր և միջին ջրամբարներ, որոնք միացված են գետերով և նեղուցներով։ Մեծ Լճերի համակարգի մեջ են մտնում Վերին, Հուրոն, Միչիգան, Էրի և Օնտարիո լճերը, սակայն երբեմն համակարգի մեջ ներառում են նաև Սենտ Կլեր լիճը։ Դրանք գոյացնում են Երկրի ամենամեծ քաղցրահամ լճերի խումբը (ընդհանուր մակերեսը 244 106 կմ², ընդհանուր ծավալը՝ 22 671 կմ³), պարունակում է աշխարհի քաղցրահամ ջրի 21 %-ը (և Հյուսիսային Ամերիկայի քաղցրահամ ջրի պաշարների 84 %-ը)[2][3][4]։ Դրանց հետ կապված են մի քանի միջին լճեր, որոնցից կարևորներն են համարվում՝ Սենտ Մերիս, Մանիտու, Նիպիգոն, Նիպիսինգ լճերը։ Լճերը պատկանում են Ատլանտյան օվկիանոսի ավազանին, հոսքը կատարվում է Սուրբ Լավրենտիոս գետով։

Մեծ Լճեր
Տեսակgroup of interconnected lakes?
Երկիր ԱՄՆ
Մակերես208 610 կմ²
Ծավալ22 725 կմ³
Կազմված էՎերին լիճ, Lake Michigan–Huron?, Էրի լիճ և Օնտարիո լիճ
Աշխարհագրական տեղադրությունՀյուսիսային Ամերիկա
Լճից հոսող գետՍուրբ Լավրենտիոս գետ
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Ընդհանուր տեղեկություններ խմբագրել

Մեծ Լճերը

Մեծ Լճերը մտնում են Երկրի քաղցրահամ ջրի ամենախոշոր կուտակումների թվի մեջ։ Այդ լճերի հետ կարող է մրցակցել միայն Բայկալը, ինչպես նաև Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառցադաշտերը։ Դրանք իրար հետ կապված են գետերով և ջրանցքներով, և այդ պատճառով ջուրը հոսում է մեկ լճից և թափվում մյուսը։ Վերին լիճը համարվում է աշխարհի ամենախոշոր քաղցրահամ լիճը, իսկ Օնտարիո լիճը Եվրոպայի Լադոգա լճից ավելի մեծ է։ Մեծ Լճերի միջին խորությունը՝ լինելով ոչ շատ մեծ, գերազանցում է Բալթիկ և Հյուսիսային ծովերի միջին խորությունը։

Ջրափնյա գծի երկարությունը (կղզիների հետ միասին) կազմում է մոտ 18 հազար կմ։ Ընդհանուր մակերեսը՝ 244 106 կմ², ավազանի մակերեսը՝ 768 հազար կմ² (ներառյալ լճերի մակերեսը), ընդհանուր ծավալը՝ 22 671 կմ³, չորս լճերի խորությունը գերազանցում է 200 մետրը և միայն Էրի լճի խորությունը կազմում է 64 մետր, իսկ Սենտ Կլեր լճի խորությունը կազմում է ընդամենը 8 մետր։ Ամենախոշոր և ամենախորը լիճը Մեծ Լճերի թվում Վերին լիճն է, իսկ ամենափոքրը՝ Սենտ Կլեր լիճն է։

Մեծ Լճերի մեջ թափվում են բազմաթիվ ոչ մեծ գետեր, հոսքը լճերից կատարվում է Սուրբ Լավրենտիոս գետի միջոցով, որը սկիզբ է առնում Օնտարիո լճից և թափվում է Ատլանտյան օվկիանոսի մեջ, ջրի միջին ծախսը ակունքի մոտ կազմում է 6637 մ³/վ[5]։

ԼիճՍենտ ԿլերՕնտարիո լիճԷրի լիճՄիչիգան լիճՀուրոն լիճՎերին լիճ
Մակերևույթի մակերեսը1 114 կմ²19 000 կմ²25 700 կմ²58 000 կմ²59 600 կմ²82 400 կմ²
Ծավալը3,4 կմ³1640 կմ³480 կմ³4900 կմ³3540 կմ³12 000 կմ³
Բարձրությունը ծովի մակարդակից175 մ75 մ174 մ176 մ176 մ186 մ
Միջին խորությունը3,4 մ86 մ19 մ85 մ59 մ147 մ
Առավելագույն խորությունը8 մ246 մ64 մ281 մ230 մ406 մ
Հիմնական բնակավայրերըԴետրոյթ
Ուինդսոր
Համիլտոն, Օնտարիո
Քինգսթոն, Օնտարիո
Օշավա, Օնտարիո
Ռոչեստեր, Նյու Յորք
Տորոնտո, Օնտարիո
Միսսիսոգա, Օնտարիո
Բուֆֆալո, Նյու Յորք
Քլիվլենդ, Օհայո
Էրի, Փենսիլվանիա
Թոլեդո, Օհայո
Չիկագո, Իլինոյս
Գերի Ինդիանա
Գրին Բեյ, Վիսկոնսին
Միլուոքի, Վիսկոնսին
Սարնիա, Օնտարիո
Փորտ Հուրոն, Միչիգան
Բեյ Սիթի, Միչիգան
Դուլութ, Մինեսոտա
Սու Սենտ Մարի, Օնտարիո
Թանդեր Բեյ, Օնտարիո
Մարքետ, Միչիգան

Ռոդ Այլենդի համալսարանի երկրաբան Ջոն Քինգի կարծիքով, ջրի մակարդակը զգայուն է կլիմայի փոփոխության հանդեպ և ավելի շատ կարող է փոփոխվել 21-րդ դարում[6]։

2013 թվականի հունվարին թարմացվել է Միչիգան և Հուրոն լճերի ռեկորդային ցածր ջրի մակարդակը (սկսած կանոնավոր դիտարկումների պահից, 1918 թվական), (մինչ այդ նվազագույնը գրանցվել է 1964 թվականի մարտին), առավելագույն մակարդակից մոտ 2 մետր ցածր (1986 թվականի հոկտեմբեր)։ Դրա պատճառները մի քանիսն են՝ հողահանման աշխատանքներ, օգտակար հանածոների արդյունահանում, հողերի էրոզիա[7]։

Կղզիներ խմբագրել

Մեծ Լճերի սխեմայական քարտեզ

Մեծ Լճերի տարածքում գտնվում են մոտ 35 000 կղզիներ[8]։ Դրանցից ամենախոշորներն են՝ Հուրոն լճում գտնվող Մանիտուլին կղզին, աշխարհի ամենամեծ կղզին, որը գտնվում է քաղցրահամ լճում։ Կղզու ներսում կա սեփական լիճ՝ Մանիտու, որի ներսում կան մի քանի կղզիներ[9]։ Մյուս խոշոր կղզին՝ Վերին լճում գտնվող Այր Ռոյալ կղզին է։

Կլիմա խմբագրել

Մեծ Լճերի կլիման չափավոր խոնավ է, նման է Միջին Բալթիկայի կլիմային։ Մեծ Լճերի շրջանին բնորոշ են եղանակային կտրուկ տատանումներ։ Դա պայմանավորված է նրանով, որ մոտակայքում գտնվում են ցուրտ Հուդզոնի ծոցը հյուսիսում և շատ տաք Մեքսիկական ծոցը հարավում։ Առավել փոփոխական սեզոնը ձմեռն է, այն ձնառատ է, դիտվում է ցիկլոնների ակտիվ գործունեություն։ Մեծ Լճերի տարածք հաճախ ներթափանցում են նաև արկտիկական սառը հոսանքներ, որոնք սառնամանիքներ են առաջացնում։ Ձմռանը առաջինը սառչում է Վերին լիճը, հետո Հուրոն և Միչիգան լճերը, իսկ վերջին հերթին՝ Էրի լիճը։ Ամառը զով է, այն ինչպես և ձմեռը, փոփոխական է, հաճախակի անձրևներով և ուժեղ քամիներով։ Աշունը լավագույն սեզոնն է Մեծ Լճերի տարածքում[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Великие озёра — статья из Большой советской энциклопедии (3-е издание). О. А. Спенглер
  2. «Great Lakes – U.S. EPA». Epa.gov. 2006 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  3. «LUHNA Chapter 6: Historical Landcover Changes in the Great Lakes Region». Biology.usgs.gov. 2003 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 19-ին.
  4. Ghassemi, Fereidoun (2007). Inter-basin water transfer. Cambridge, Cambridge University Press. ISBN 0-521-86969-2.
  5. Stanley J. Bolsenga, Charles E. Herdendorf Lake Erie and Lake Saint Clair Handbook. — Wayne State University Press, 1993. — С. 67. — ISBN 978-0-8143-2470-7
  6. «Great Lakes Water Levels Sensitive To Climate Change» (անգլերեն). Science Daily. 2009 թ․ հունվարի 14. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
  7. Lakes Michigan, Huron hit record low water level
  8. Tom Bennett State of the Great Lakes: 1997 Annual Report. — DIANE Publishing, 1999. — ISBN 978-0-7881-4358-8
  9. Gary A. Dunn Insects of the Great Lakes Region. — University of Michigan Press, 1996. — ISBN 978-0-472-06515-8
  10. Гусаков, Петрова, 1987, с. 28—30
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեծ Լճեր» հոդվածին։