Մելինե Անումյան

Մելինե Վահեի Անումյան (մարտի 22, 1977(1977-03-22), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) գրող, թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու[1]։

Մելինե Անումյան
Ծնվել էմարտի 22, 1977(1977-03-22) (47 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունթուրքագետ և գրող
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ

Կենսագրություն խմբագրել

Մելինե Անումյանը ծնվել է 1977 թվականի մարտի 22-ին՝ Երևանում[2]։ 1994 թվականին ընդունվել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի թյուրքագիտության բաժինը, իսկ 1999 թվականին՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան։ Որպես կրտսեր գիտաշխատող 1999-2001 թվականներին աշխատել է նույն ինստիտուտում։ 2002 թվականին Մելինե Անումյանը 3 ամսով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից Ստամբուլ է գործուղվել, որտեղ «Պատմության հիմնադրամի» (Tarih Vakfı)) կազմակերպությունում անցել է օսմաներենի (արաբատառ թուրքերենի) արագացված դասընթաց։

Որպես թուրքերեն հաղորդումների խմբագիր 2004 թվականին աշխատանքի է անցել Հայաստանի հանրային ռադիոյի արտասահմանի համար եթեր հեռարձակվող հաղորդումների բաժնում։ 2008 թվականին մարտից-դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում աշխատակցել է Ռուսաստանի Դաշնության «Голос России» ռադիոկայանում, եղել է թուրքերեն հաղորդումների թարգմանիչ և հաղորդավար։

2008 թվականի սեպտեմբերին Մելինե Անումյանն աշխատանքի է անցել Երևանի Հրաչյա Աճառյանի անվան համալսարանում, որտեղ 3 տարի դասախոսել է թուրք գրականություն։

Որպես ավագ գիտաշխատող և թուրքերեն բաժնի պատասխանատու նա 2009 թվականին աշխատել է Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամում։ 2012 թվականին ՀՀ ԳԱԱ ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան։ Ատենախոսության թեման եղել է «Հայոց ցեղասպանության խնդիրը երիտթուրքերի դատավարություններում (1919-1921 թթ․)»։

Ստեղծագործությններ խմբագրել

  • Թուրք ժամանակակից դրամատուրգ Հասան Էրքեքի «Շեմ» պիես-2009 թվական։
  • Պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյանի հեղինակած «Հռոմից ավելի հին մայրաքաղաքը» և «Պատմության կեղծարարները. Ադրբեջան» ֆիլմեր-2014 թվական։
  • Թուրք պրոֆեսոր Թաներ Աքչամի «Հայերի բռնի իսլամացումը․ լռություն, ժխտում և ուծացում»-2016 թվական[3]։
  • Թուրք գրող Քեմալ Յալչընի «Վերջին ցանկությունս. պոլսահայ Բրենդա Ժամկոչյան-Բաշարի հիշատակին» գիրքը-2018 թվական։

Մենագրություններ խմբագրել

  • «Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի» վերտառությամբ-2011 թվական[4]։
  • «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները 1919-1921թթ. և 1926 թ.»-2013 թվական[5]։
  • «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 և 1926 թթ․)» մենագրության անգլերեն թարգմանությունը` “ACKNOWLEDGMENT AND CONDEMNATION: THE TRIALS OF YOUNG TURKS IN 1919-1921 & 1926” վերտառությամբ-2017 թվական[6]։
  • Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 և 1926 թթ.)» գրքի թուրքերեն հրատարակությունը՝ Tanıma ve Telin İttihat ve Terakki Yargılamaları (1919 1921 ve 1926)-2018 թվական[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ցեղասպանագիտական հանդես, 2 (1), 2014(չաշխատող հղում)
  2. «Meline_AnumyanCV.pdf» (PDF).
  3. «Հայոց ցեղասպանության թեմայով վերջին տարիների ավելի քան 20 գրքեր հասանելի են Ազգային գրադարանում». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  4. Անումյան, Մելինե; Arewmtahayotsʻ Hartsʻeri Usumnasirutʻyan Kentron (2011). Երիտթուրքերի 1919-1921 թթ. դատավարությունների վավերագրերը ըստ օսմանյան մամուլի (Armenian). Erewan: Editʻ Print Hratarakchʻutʻyun. ISBN 978-9939-52-348-4. OCLC 755911201.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. admina (2018 թ․ հունվարի 8). «Մելինե Անումյան․ «Ճանաչում և դատապարտում. երիտթուրքերի դատավարությունները»». Aniarc (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  6. «ACKNOWLEDGMENT AND CONDEMNATION: THE TRIALS OF YOUNG TURKS IN 1919-1921 & 1926 (Խ.Պ.Հ.Հ.# 10)». Cilicia Bookstore (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.
  7. «Tanıma ve Telin İttihat ve Terakki Yargılamaları (1919 1921 ve 1926)». www.kitapyurdu.com (թուրքերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել