Էռնեստ Մարտիրոսյան

(Վերահղված է Մարտիրոսյան Էռնեստից)

Էռնեստ Ալեքսանդրի Մարտիրոսյան (ապրիլի 6, 1937, Երևան, ՀԽՍՀ - մայիսի 7, 1995, Երևան, Հայաստան), խորհրդային հայ ռեժիսոր, սցենարիստ, բեմադրող-նկարիչ Լիդիա Գևորգյանի ամուսինը[1]։

Էռնեստ Մարտիրոսյան
Ծնվել էապրիլի 6, 1937
ԾննդավայրԵրևան, ՀԽՍՀ
Մահացել էմայիսի 7, 1995
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Քաղաքացիություն Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումռեժիսոր
սցենարիստ
ԱմուսինԼիդիա Գևորգյան

Կենսագրություն խմբագրել

Էռնեստ Մարտիրոսյանը ծնվել է 1937 թվականին Երևանում։ 1963 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Աշխատել է փաստագրական ֆիլմերի Երևան ստուդիայում։ 1967 թվականին ավարտել է Մոսկվայի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացները։ 1967-1995 թվականներին եղել է Հայֆիլմի ռեժիսորը[2]։

Ֆիլմագրություն խմբագրել

Ռեժիսոր խմբագրել

ՏարեթիվՖիլմ
1981Ատամնաբույժն արևելյան
1975Այս կանաչ, կարմիր աշխարհը
1973Մհերի արձակուրդային արկածները
1969Չախ-Չախ թագավորը
  • Ախթամար
1966Սովի տարիներից

Սցենարիստ խմբագրել

Տարեթիվֆիլմ
1981Ատամնաբույժն արևելյան
1969Չախ-Չախ թագավորը
  • Ախթամար
1966Սովի տարիներից

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էռնեստ Մարտիրոսյանի մասին avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  2. Էռնեստ Մարտիրոսյանի մասին kino-teatr.ru կայքում

Արտաքին հղումներ խմբագրել