Մայրտիկին

իգական անձնանուն

Մայրտիկին, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն մայր և տիկին բառերից։ Հիշատակված է 12-14-րդ դարերում[1]։

Մայրտիկին
Մայրտիկին
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Մայրտիկին» սկսվող էջեր

Գործածություններ խմբագրել

  • Մայրտիկին, ում հիշատակին 1237 թվականին որդին խաչքար է կանգնեցրել Խաչենի Առաջաձոր գյուղում[2]։
  • Մայրտիկին, կին Տիրատուրի և մայր Երեմիաս քահանայի, որ Կարնո Կան գյուղում 1283 թվականին գրել տվեց մի Ավետարան[3]։
  • Մայրտիկին, Հովհաննես քահանայի հանգուցյալ ազգականներից է, ով 1298 թվականին ընդօրինակեց մի Ավետարան[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Գ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1946, էջ 191 — 742 էջ։
  2. Արցախ 187
  3. Ձեռագիր Վենետիկ Ա․ 644
  4. Թորոս աղբ․ Բ․ 335