Ձմեռային օլիմպիական խաղեր 2002

XIX ձմեռային օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2002 թվականի փետրվարի 8-24-ը Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ)[1]։

Ձմեռային օլիմպիական խաղեր 2002
Изображение логотипа
ՏեսակՁմեռային Օլիմպիական խաղեր
Երկիր ԱՄՆ
Բացումփետրվարի 8, 2002
ՋահակիրMike Eruzione?
ԵրդվեցJimmy Shea? և Allen Church?
ԲացեցՋորջ Ու. Բուշ
Փակումփետրվարի 24, 2002
ՄարզադաշտՍոլթ Լեյք Սիթի
ՄարզիկներՊատրիկ Էլիաս և Irena Česneková?
ՆախորդՁմեռային օլիմպիական խաղեր 1998
ՀաջորդXX Ձմեռային օլիմպիական խաղեր
Կայքolympics.com/en/olympic-games/salt-lake-city-2002(անգլ.)
 2002 Winter Olympics Վիքիպահեստում
Օլիմպիական կրակ

Խաղերի ծրագրում ներառվել են հետևյալ օլիմպիական մարզաձևերը՝ լեռնդահուկային սպորտ, բիաթլոն, բոբսլեյ, կյոռլինգ, դահուկավազք, գեղասահք, դահուկապար, դահուկային երկամարտ, սահնակային սպորտ, չմշկավազք, շորթ թրեկ, սկելետոն, դահուկացատկ, տափօղակով հոկեյ, սնոուբորդ։

Խաղերին մասնակցել են 77 երկրների 2399 մարզիկներ (886 կին և 1513 տղամարդ)։ 18 ազգային հավաքականներ ոսկե մեդալներ են նվաճել, այդ թվում Չինաստանը և Ավստրալիան, որոնք իրենց առաջին ոսկե մեդալներն են նվաճել ձմեռային օլիմպիադաներին մասնակցելու ողջ պատմության ընթացքում։ Թիմային հաշվարկում առաջատար է դարձել Նորվեգիայի հավաքականը, որը նվաճել է 13 ոսկե, 5 արծաթե և 7 բրոնզե մեդալ։

Խաղերի մայրաքաղաքի ընտրություն խմբագրել

Սոլթ Լեյք Սիթին ընտրվել է որպես 19-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք Բուդապեշտում ՄՕԿ-ի 104-րդ նստաշրջանի ժամանակ։ Խաղերի անցկացմանը հավակնում էին նաև Օստերսունդը (Շվեդիա), Քվեբեկը (Կանադա) և Սիոնը (Շվեյցարիա)։ Սակայն, քվեարկության առաջին փուլից հետո Սոլթ Լեյք Սիթին ընտրվեց որպես խաղերի մայրաքաղաք։

19-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրություններ
ԹեկնածուԵրկիր1-ին փուլ
Սոլթ Լեյք Սիթի  ԱՄՆ54
Էստերսունդ  Շվեդիա14
Սյոն  Շվեյցարիա14
Քվեբեկ  Կանադա7

Սպորտաձևեր խմբագրել

2002 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկվել 15 մարզաձևերի:Ընդհանուր առմամբ խաղարկվել է մրցանակների 86 հավաքածու։

1. Բիաթլոն
2. Բոբսլեյ

3. Կյոռլինգ
4. Չմշկասպորտ

5. Դահուկային սպորտ
6. Սահնակային սպորտ
7. Տափօղակով հոկեյ

Ոչ պաշտոնական թիմային հաշվարկ խմբագրել

Մեդալների ընդհանուր քանակ
ԵրկիրՈսկիԱրծաթԲրոնզԸնդհանուր
1  Նորվեգիա135725
2  Գերմանիա1216836
3  ԱՄՆ10131134
4  Կանադա73717
5  Ռուսաստան54413
6  Ֆրանսիա45211
7  Իտալիա44513
8  Ֆինլանդիա4217
9  Նիդերլանդներ3508
10  Ավստրիա341017
11  Շվեյցարիա32611
12  Խորվաթիա3104
13  Չինաստան2248
14  Հարավային Կորեա2204
15  Ավստրալիա2002
16  Չեխիա1203
17  Էստոնիա1113
18  Միացյալ Թագավորություն1012
19  Շվեդիա0257
20  Բուլղարիա0123
21  Ճապոնիա0112
22  Լեհաստան0112
23  Բելառուս0011
24  Սլովենիա0011
Ընդհանուր807678234

Ֆիլատելիայում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Страница Олимпиады». Официальный сайт МОК (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 2002» հոդվածին։
🔥 Top keywords: