Հրանտ Ադոնց

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ադոնց (այլ կիրառումներ)

Հրանտ Տիգրանի Ադոնց (սեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2], Բաքու, Ռուսական կայսրություն[1][2] - ապրիլի 24, 1987(1987-04-24)[2][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ էներգետիկ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1958), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1982, թղթակից անդամ՝ 1963 թվականից)[3], ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1970)[3]։

Հրանտ Ադոնց
Ծնվել էսեպտեմբերի 15, 1914(1914-09-15)[1][2]
Բաքու, Ռուսական կայսրություն[1][2]
Մահացել էապրիլի 24, 1987(1987-04-24)[2][2] (72 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանՆուբարաշենի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունէներգետիկ
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ[1], Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ[1] և ՀԱՊՀ
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա (1940)[1]
Կոչումպրոֆեսոր[1][2]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր[1][2] (1956)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ[2]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Բաքվում։ 1940 թվականին ավարտել է Բաքվի ինդուստրիալ ինստիտուտը։ 1956-1959 թվականներին եղել է ՀԽՍՀ ԳԱ էլեկտրատեխնիկայի լաբարատորիայի տնօրեն, 1959-1961 թվականներին` էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն, 1961-1963 թվականներին` էներգետիկայի ինստիտւտիտի տնօրեն։ 1963-1978 թվականներին եղել է էներգետիկայի հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, 1978-1982 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրակայանների, համակարգերի և ցանցերի ամբիոնի վարիչ։ 1982-1984 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ նախագահության ֆիզտեխնիկական և մեխանիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։

Ադոնցը մշակել է էլեկտրահամակարգերի բարդ անհամաչափ ռեժիմների տեսությունն ու հաշվարկի մեթոդներ, էներգահամակարգերի բեռնվածքների հանգույցների ինքնագործարկման հաշվարկի մեթոդների, բազմաբևեռաշղթայի հարաչափերի ու ռեժիմների տեսության հիմունքները[4]։ Ադոնցի ղեկավարությամբ ստեղծվել է նոր ավտոմատացված անալոգային հաշվողական մեքենա, որը ներդրված է Չիտաէներգո, Կիրգիզէներգո, Սոլդովէներգո և այլ էներգահամակարգերում։ Նրա ղեկավարությամբ կատարվել են նաև հետազոտություններ միջհամակարգային էլեկտրահաղորդումների զարգացման, միացյալ էներգահամակարգերի ստատիկ ու դինամիկ կայունության, էլեկտրահաղորդման գծերի ավտոմատ կրկնակի միացման ռեժիմների բնագավառում, և արդյունքներն արմատավորվել են հայկական, անդրկովկասյան և այլ էներգահամակարգերում[5]։

Երկեր խմբագրել

  • Многополюсник, Е., 1965 ;
  • Расчеты установившегося, оптимального и несимметричного режимов электрической системы, Е., 1984[6] ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ էջ 31.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
  6. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Հրանտ Ադոնց». Վերցված է 2023 թ․ մայիսի 2-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 76
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրանտ Ադոնց» հոդվածին։