Հունաստանի ռազմաօդային ուժեր

Հունաստանի ռազմաօդային ուժեր (հուն․՝ Ελληνική Πολεμική Αεροπορία, ΕПΑ), Հունաստանի Հանրապետության զինված ուժերի տեսակ։ Մինչ 1974 թվականի միապետության վերացումը Հունաստանի ռազմաօդային ուժերը կոչվում էին Հունաստանի թագավորական ռազմաօդային ուժեր (Ελληνική Βασιλική Αεροπορία, EBA): Հունական ռազմական ավիացիայի ղեկավար մարմինը համարվում է Գլխավոր ավիացիոն շտաբը (Γενικού Επιτελείου Αεροπορίας, ΓΕΑ): Հունաստանի ռազմաօդային ուժերի կարգախոսն է «Αίεν Υψικρατείν», որը նշանակում է «Միշտ իշխող բարձրության վրա»։ Այդ բառակապակցությամբ փոխգնդապետ (ավելի ուշ` գեներալ) Սպիրոս Պապասպիրոսը, ով հունական ավիացիոն կենտրոնի պետ էր Գազայի ավիաբազայում, 1941 թվականի հոկտեմբերի 5-ին ողջունել է 335-րդ էսկադրիլիայի ստեղծումը, որը Մերձավոր Արևելքում առաջին հունական կործանիչ էսկադրիլիան էր, որը մասնակցել է Եգիպտոսի մարտական գործողություններում։ Հունաստանի ռազմաօդային ուժերի տարբերանշանը օդում ճախրող արծիվ է սպիտակա-կապտավուն շրջանակի ֆոնի վրա։

Հունաստանի ռազմաօդային ուժեր
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմա-օդային ուժեր
ԵրկիրՀունաստան Հունաստան
ԵնթարկոումՀունաստանի ազգային պաշտպանության նախարարություն
Մտնում էԿիպրոսի Հանրապետության Ազգային գվարդիա
.
ՇրաբԱթենք, Հունաստան
Կարգախոս«Αίεν Υψικρατείν» («Միշտ իշխող բարձրության վրա»)
Գույներcyan?, սպիտակ և նարնջագույն
Ստեղծվեց1930[1]
Հրամանատարներ
Ներկա հրամանատարգեներալ-լեյտենանտ Վասիլիոս Կլոկոզաս
հուն․՝ Αντιπτέραρχος Βασίλειος Κλόκοζας[2]
Կայքhaf.gr(անգլ.)

Ռազմական ավիացիա ստեղծելու որոշումն ընդունվել է Հունաստանի կառավարության կողմից 1911 թվականին։ Հունաստանի ռազմաօդային ուժերը մասնակցել են Բալկանյան պատերազմներում, Առաջին համաշխարհային պատերազմում, 1919—1921 թվականների հույն-թուրքական պատերազմում և 1930 թվականին առանձնացվել են որպես անկախ զորատեսակ։ 1941 թվականին գերմանական հարձակումների ժամանակ ռազմաօդային ուժերը ամբողջությամբ ոչնչացվել են։ Ավելի ուշ կազմավորվել են մի քանի հունական էսկադրիլիաներ, որոնք Մերձավոր Արևելքում մարտնչում էին բրիտանական հրամանատարության տակ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հայտնի է դարձել հույն ռազմական օդաչու Միտրալեկսիս Մարինոսը։ Նրա կիսանդրին տեղադրված է Աթենքի Էլլինիկո ավիաբազայում։

Տեխնիկա և սպառազինություն խմբագրել

The Military Balance-ի տվյալների համաձայն, 2014 թվականի դրությամբ Հունաստանի ռազմաօդային ուժերն ունեին հետևյալ տեխնիկա.

ՏիպԱրտադրությունՆշանակությունՔանակԾանոթագրություններՊատկեր
Ռազմական ինքնաթիռներ
F-16C/D Block 30, 50 «Fighting Falcon»  ԱՄՆբազմանպատակ կործանիչ70[3]Block 30 ստացել են 1989 թվականին, 40 Block 50` 1997—1998 թվականներյն
F-16C/D Block52+ «Fighting Falcon»  ԱՄՆբազմանպատակ կործանիչ56[3]
F-16C/D Block52M «Fighting Falcon»  ԱՄՆբազմանպատակ կործանիչ30[3]
Мираж 2000EGM/BGM  Ֆրանսիաբազմանպատակ կործանիչ17[3]
Mirage 2000-5 Mk.2  Ֆրանսիաբազմանպատակ կործանիչ25[3]
F-4E PI-2000 «Ֆանտոմ» II  ԱՄՆբազմանպատակ կործանիչ34[3]
RF-4E «Ֆանտոմ» II  ԱՄՆհետախուզական15[3]F-4E «Ֆանտոմ» II` մոդեռնիզացված DASA ընկերության կողմից
A/TA-7Ε/H «Կորսար» II  ԱՄՆգրոհիչ28[3]
Օժանդակ ինքնաթիռներ
C-130B Hercules

C-130H Hercules

 ԱՄՆռազմա-տրանսպորտային5[3]

10[3]

C-27J Spartan  Իտալիառազմա-տրանսպորտային8[3]
EMB-145H AEW&C  Բրազիլիառադիոհայտնաբերման և ուղղորդման ավիացիոն համալիր4[3]
EMB-135  Բրազիլիավարչական2[3]
Գոլֆսթրիմ V  ԱՄՆվարչական1[3]
Ուսումնական ինքնաթիռներ
T-2C/E Buckeye  ԱՄՆՈւսումնամարզական40
Ուղղաթիռներ
AS-332C1 «Սուպեր Պումա»  Ֆրանսիատրանսպորտային11[3]
AB-205A  Իտալիատրանսպորտային13[3]
AB-212  Իտալիատրանսպորտային/վարչական4[3]
ՀՕՊ համակարգեր
Փեթրիոթ  ԱՄՆհրթիռահրետանային համալիր36 հրթիռային արձակման կայանք[3]
Ս-300 «Ֆավորիտ»  Ռուսաստանհրթիռահրետանային համալիր12 հրթիռային արձակման կայանք[3]
Crotale NG/GR  Ֆրանսիահրթիռահրետանային համալիր9 համալիր[3]
9К331 «Тор-М1»  Ռուսաստանհրթիռահրետանային համալիր4 համալիր[3]
Skyguard-Sparrow  ԱՄՆ/  Շվեյցարիահրթիռահրետանային համալիրմի քանի միավոր[3]

Տարբերանշաններ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հունաստանի ռազմաօդային ուժեր» հոդվածին։