Հուդա Մակավեյ

Հուդա Մակավեյ (եբրայերեն՝ יהודה המכביմ.թ.ա. 1 հազարամյակ, անհայտ - մ. թ. ա. 160[1], Էլազա, Հուդեա, Իսրայել), Մատաֆիա (Մատիտյագու) Հասմոնեայի (անգլ.՝ Mattathias) երրորդ որդին, ով հոր մահվանից առաջ ստացած պատգամի համաձայն ղեկավարել է Անտիոքոս Եպիփանեսի դեմ հրեական ապստամբությունը[2]։

Հուդա Մակավեյ
մ.թ.ա. 1 հազարամյակ - մ. թ. ա. 160[1]
Ծննդավայրանհայտ
Մահվան վայրԷլազա, Հուդեա, Իսրայել
ԳերեզմանՄոդիին և Emmaus Nicopolis
Մարտեր/
պատերազմներ
Մակավեյյան պատերազմ

Կենսագրություն խմբագրել

Հուդա Մակավեյը քահանա Մատաֆիա Հասմոնեայի որդին է եղել, որը նախանձախնդիր էր Մովսեսի օրենքին։ Հոր մահից հետո Հուդա Մակավեյը և իր եղբայրները, ովքեր մանկուց նույն եռանդով էին վերաբերվում Մովսեսի օրենքներին, ապստամբել են Անտիոքոսի՝ հուդայիզմը արմատախիլ անելու և դրա փոխարեն հունական պաշտամունք ներմուծելու փորձերի դեմ։ Հավաքելով իր շուրջ Աստծո բոլոր հետևորդներին՝ Հուդա Մակավեյը մի քանի դաժան հակահարվածներ է տվել Անտիոքոսի բանակին և որոշ ժամանակ խաղաղության կնքման է հասել, որն էլ նա օգտագործել է տաճարում երկրպագության մաքրությունը վերականգնելու համար։

Անվան ծագումնաբանություն և նշանակություն խմբագրել

Ապստամբության հենց սկզբում Հուդան ստացել է «Մակավեյ» մականունը։ Մականվան իմաստը բացատրելու համար առաջ են քաշվել մի քանի վարկածներ։ Համաձայն ամենատարածված վարկածի՝ այս անունը ծագել է արամերեն «մակկաբա» բառից (ժամանակակից եբրայերենով` մակեբետ), որը նշանակում է «մուրճ» կամ «դարբնի մուրճ»՝ ի նշան ճակատամարտերում ցուցաբերած նրա քաջության։ Հնարավոր է նաև, որ Մակավեյ անունը հանդիսանում է Թորա գրքի բանաստեղծության ակրոնիմ.

Ո՞վ է յ աստուածների մէջ քեզ պէս, ով Եհովայ[3][4]։
- (Ելից 15:11)

Ռաբբի Մոշե Շրեյբերը գրել է, որ մականունը Հուդայի հոր անվան՝ Մատիտյագու Կոհեն Բեն Յոչանանի ակրոնիմն է։ Որոշ գիտնականներ համարում են, որ «Մակավեյ» անունը եբրայերեն մակկաբ-յագու արտահայտության կրճատ ձևն է (մակաբ` «նշել, նշանակել») և կրում է Եհովայի կողմից «նշանակված» իմաստը[5]։ Ինչպես Հրեական, այնպես էլ Նոր Կաթոլիկ հանրագիտարաններում նշվում է, որ առաջադեմ վարկածներից ոչ մեկը լիովին գոհացուցիչ չէ[6]։

Խանուկա խմբագրել

Տաճարը, որը, ըստ հրեական պատկերացման, պղծվել է հեթանոսական կռապաշտության կողմից, մաքրվել և օծվել է։ Ի հիշատակ տաճարի վերականգնման ստեղծվել է հատուկ տոնակատարություն՝ Խանուկա։

Մահ խմբագրել

Հուդա Մակավեյը երկու մարտերում հաղթել է սիրիացիներին (Էմմաուս, Վեֆսուրա), բայց Վեֆսահարում պարտություն է կրել։ Վերսկսված պատերազմում Հուդա Մակավեյը զոհվել է, բայց նրա գործը շարունակել են նրա եղբայրները, որոնց նույնպես անվանել են Մակավեյներ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 https://books.google.fr/books?id=N5zBrssLDTQC&lpg=PP1&dq=D%27Alexandre%20%C3%A0%20Z%C3%A9nobie&hl=fr&pg=PT251#v=onepage&q=judas%20fut%20tu%C3%A9&f=false
  2. Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 271
  3. Աստվածաշունչ Արարատ թարգմանություն խմբ․՝ Fred Skolnik, Michael Berenbaum.
  4. ռուս.՝ Кто среди богов подобен тебе, о Иегова?
  5. NEW CATHOLIC ENCYCLOPEDIA, 2 ed., vol. 9, p. 9
  6. Encyclopaedia Judaica|մաս՝ JUDAH MACCABEE, մաս 11, էջեր 509—511

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հուդա Մակավեյ» հոդվածին։

Կատեգորիա:ԱպստամբությունԿատեգորիա:«Աստվածային կատակերգության» կերպարներԿատեգորիա:Հին Կտակարանի անձինքԿատեգորիա:Ապստամբություններ ըստ դարիԿատեգորիա:Առաջնորդներ