Հողմաղացը (նկար, Ռեմբրանդ)

«Հողմաղացը», հոլանդացի բարոկկո ոճի նկարիչ Ռեմբրանդի ստեղծագործությունը, որը նա ստեղծել է 1645-1648 թվականներին։ Գտնվում է Վաշինգտոնի Արվեստի ազգային պատկերասրահի հավաքածուում[3]։ Երկար ժամանակ նկարը Ռեմբրանդին վերագրելը կասկածի տակ է եղել։ Վերջին տարիներին ստեղծագործությունը վերականգնվել է և համընդհանուր չի ընդունվել։ Նախապես կտավը գտնվել է Օռլեանների հավաքածուում։ Որոշ ժամանակ այն պատկանել է նաև Բրաուն Ուայդեներին[4]։

Հողմաղացը
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն
տարի1645-1648
բարձրություն87,5
լայնություն105,5
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրբնանկար[1]
նյութկտավ/յուղաներկ
գտնվում էԱրվեստի ազգային պատկերասրահ
հավաքածուԱրվեստի ազգային պատկերասրահ[1] և Orleans Collection?
սեփականատերHumphry Ward?[2]
կայք
Ծանոթագրություններ
 The Mill (Rembrandt) Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Տասնիններորդ դարի գիտակները Ռեմբրանդտի «Հողմաղաց» կտավը համարել են նրա մեծագույն ստեղծագործություններից մեկը։ Մութ, փոթորկոտ երկնքի ֆոնին վեր է խոյանում հողմաղացը, որին ռոմանտիկ աուրա և ոսկեգույն տոներ հաղորդում է հենց խավար և անգույն լաքը։

Երբ 1977-1979 թվականներին կտավը վերականգնվում է, հեռացվում է հին լաքը, ինչը փոխում է կտավի խորհրդանշական բնույթը։ Կապտամոխրագույն երկնքի տակ դիտողի հայացքը կենտրոնանում է բարձունքին պատնեշով կանգնած հողմաղացի պտտանիվների վրա

Հավանական է, որ Ռեմբրանդը կտավում պատկերել է հոր Լեյդենի հողմաղացը։ Նա երևակայորեն ստեղծել է հողմաղացի կերպարը որպես պահապան, որը պաշտպանում է իր հողներն ու բնակիչներին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://rkd.nl/explore/images/233626
  2. Groot C. H. A Catalogue Raisonné of the Works of the Most Eminent Dutch Painters of the Seventeenth century Based on the work of John Smith (գերմ.) — 1914.
  3. «NGA Washington». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  4. Levy, Florence Nightingale (1917). American Art Annual, Volume 13. MacMillan Company. էջ 320.

Արտաքին հղում խմբագրել