Հերմես

հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հերմես (այլ կիրառումներ)

Հերմես (հին հունարեն՝ Ἑρμῆς < Ἑρμέας < Ἑρμείας[5], միկեն. e-ma-a2[6]), հին հունական աստված, Զևսի և Մայայի որդին։ Նույնացվել է հռոմեացիների Մերկուրի աստծո հետ։ Անձնավորում էր հատկապես խորամանկությունն ու ճարպկությունը։ Հովանավորում էր գողերին, հռետորներին, վաճառականներին։ Ստեղծել է կշիռն ու չափը։ Զևսի սուրհանդակ, հանգուցյալների հոգիների դեպի դժոխք ուղեկցողը։

Հերմես
Տեսակօլիմպիական աստված
Դիցաբանությունհին հունական դիցաբանություն և Հունական դիցաբանություն
Սեռարական
Հունական գրաձևἙρμῆς
Լատինական գրաձևMercurius
Այլ մշակույթներումՄերկուրի, Տիր
Երևի համընկնում էՄերկուրի, Mercury?, Տիր, Lugh?, Թոթ և Malakbel?
ՎայրՕլիմպոս
ՀայրԶևս[1]
ՄայրՄայա[1][2]
ԱմուսինԱնտիանեյրա և Daeira?
ԿողակիցԱֆրոդիտե, Հիոնա, Acacallis?, Alcidamea?, Chthonophyle?, Eupolemeia?, Erytheia?, Herse?, Isse?, Dryope?, Penelope?, Philonis?, Creusa?, Cleobule? և Iphthime?[3]
ԶավակներՀերմափրոդիտ, Echion?, Կեֆալոս, Ավտոլիկոս, Eurytus?, Անգելիա, Աբդերոս, Պան, Myrtilus?, Eleusis?, Սիդոնիա, Bounos?[4], Polybus of Sicyon?, Aethalides?, Նորաքս, Damascus?, Prylis?, Ceryx?, Pharis?, Eudoros?, Arabos?, Daphnis?, Պրիապուս, Սիլեն, Tryphon?, Տիխե, Antias?, Aptale?, Cynosurus?, Dolops?, Eurymachus?, Eurestus?, Samon son of Hermes?, Damascus? և Palaestra?
Ասպարեզգող, առևտուր և ճանապարհորդ
ԱտրիբուտներՊետաս, Տալարիոն, Կերիկոն կամ կադուցեուս (ձողիկ)
Հատկանիշներճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է
 Hermes Վիքիպահեստում

Աստվածների սուրհանդակ Հերմեսը նույնպես սիրահարված էր սիրո աստծուհուն։ Հերմեսն ու Ափրոդիտեն (սիրո աստվածուհին) Հերմափրոդիտոս անունով զավակ են ունենում։

Ծագում խմբագրել

Հերմ

Արկադիայում[7], Կիլենե լեռան մոտ գտնվող անձավում, ամսվա չորրորդ օրում[8], ծնվեց Զևսի և Մայայի[9][10] (այլ տարբերակով՝ Պերսեփոնեի[11]) որդի Հերմեսը՝ աստվածների դեսպանը։ Ըստ մեկ այլ վարկածի, ծնվել է Կերիկոն[12] լեռան վրա։ Մտքի արագությամբ նա Օլիմպոսից սուրում է աշխարհի ամենահեռավոր ծայրը՝ թևավոր սանդալներով իր ձողիկը ձեռքին։

Հերմեսն պատկերված հին հունական կերամիկայի վրա

Հերմեսը պահպանում է ճանապարհները, և նրան նվիրված հերմերը Հունաստանում ամենուրեք կարելի էր տեսնել ճանապարհներին, խաչմերուկներում և տների մուտքերի առաջ։ Նա հովանավորում է ճանապարհորդներին՝ նրանց կենդանության ժամանակ, նա մեռյալաների հոգիներին ուղեկցում է վերջին ճանապարհ՝ դեպի Հադեսի տրտում թագավորությունը։ Իր կախարդական ձողիով փակել է տալիս մարդանց աչքերը և նրանց ընկղմում քնի մեջ։ Հերմեսը ճանապարհների և ճանապարհորդների հովանավոր աստվածն է. և առևտական հարաբերություների ու առևտրի աստվածը։ Նա առևտրական շահ է բերում ու մարդկանց հարստություն տալիս։ Հերմեսն է հնարել և՛ չափ ու կշիռը, և՛ թվերը, և՛ այբուբենը. նա՛ է սովորեցրել այդ ամենը մարդկանց։ Նա ճարտասանության աստվածն է նաև ւ դրա հետ մասին՝ հնարագիտության ու խաբեության։ Ոչ ոք չի կարող գերազանցել նրան ճարպկության, մինչև իսկ գողության մեջ, քանի որ նա արտասովոր ճարպիկ գող է։ Նա է, ով մի անգամ կատակով գողացել է Զևսի գայիսոնը, Ափրոդիտեից՝ գոտին, Պոսեյդոնից՝ եռաժանին, Ապոլլոնից՝ ոսկե նետերն ու աղեղը, Հեփեստոսից՝ աքցանը, իսկ Արեսից՝ սուրը[13]։

Ըստ Կոթի ելույթից, գոյութուն ուներ հինգ Հերմես.
  1. Ուրանոս և Հեմերայի որդին։
  2. Կորոնիդի և Վալենտի որդին։
  3. Զևսի և Մայայի որդին է, Պանի հայրը Պենելոպեից։
  4. Նեղոսի որդին է, եգիպտական աստված։
  5. Սպանեց Արգուսին և փախչեց Եգիպտոս, որտեղ նա սովորեցրեց եգիպտացիներին օրենքը, գիր ու գրականությունը։ Նրան կոչում են Տոտ։

Դիցաբանություն խմբագրել

Հերմես (ըստ հռոմեական առասպելաբանության՝ Մերկուրիուս) - Հունաստանի հնագույն աստվածներից մեկն է։ Սկզբում եղել է նախրի ու հոտի պահապան աստվածը, նրան երբեմն պատկերել են ոչխարը ձեռքին։ Հոմերոսյան էպոսում Հերմեսը նախ և առաջ աստվածների բանբերն է և մեռածների հոգիների ուղեկիցը՝ դեպի Հադեսի ստորերկրյա թագավորություն։ Հերմեսը ճանապարհների հովանավորն է. առևտրի զարգացման հետ Հերմեսը դառնում է առևտրի, հետևապես նաև հնարագիտության, խաբեության ու մինչև անգամ գողության հովանավոր աստվածը։ Բացի այդ, Հերմեսը պատանեկության, ատլետների հովանավորն է, մարմնամարզության աստվածը. նրա արձանները դրվում էին պալեստրաներում ու գիմնազիաներում՝ այն հաստատություններում, ուր սովորեցնում էին ըմբշամարտ, բռնցքամարտ, սկավառակի նետում, վազք, թռիչք և այլն։ Ալեքսանդր Մակեդոնացու կողմից ամբողջ պարսկական տիրապետությունը նվաճվելուց հետո (ն.թ.ա.IV դարի վերջը) Հերմեսը նույնացվում է գիտության և կախարդության եգիպտական Տոտ աստծու հետ և դառնում է նաև կախարդության և աստղագուշակության աստվածը. նրան սկսում են կոչել երիցս մեծագույն աստված Հերմես։

Հերմեսի շրջապատը խմբագրել

Հերմեսի սիրուհիներ և երեխաներ խմբագրել

  1. Աքակալիս (վարկած է)
    1. Կիդոն
  2. Ագլաուրիս
    1. Էվմոլփոս
  3. Ամփիոն[14]
  4. Ալքիդեմե Կորինթոսցի
    1. Բունոս
  5. Անթիանիրե / Լաոթե]]
    1. Էքիոն արգոնավորդ
    2. Էվրիթոս արգոնավորդ
  6. Ապմոսինե
  7. Ափրոդիտե
    1. Հերմափրոդիտ
    2. Տիքե (աստվածուհի) (հնարավոր է)
    3. Ռոդոս
    4. Օվկեանոսուհի (աստվածուհի) Պեիթո
    5. Եվնոմիա (աստվածուհի)
  8. Աստաբե (Պենեուսի դուստր )
    1. Աստակուս
  9. Հավերժահարս Կարմենթիս
    1. Էվանդեր
  10. Հավերժահարս Քիոնե / Ստիլբե[15]
    1. Ավտոլիկոս
  11. Քրիսես Ապոլլոնի քուրմ
  12. Քթոնոփիլե
    1. Պոլիբոս
  13. Կրոկոս
  14. Օվկեանոսուհի Դեիրե
    1. Էլևվսիս
  15. Դրիոպե, Արկադյան հավերժահարս
    1. Պան (հնարավոր է)
  16. Էրիթեա
    1. Նորակ[16]
  17. Էվպոլեմիա
    1. Էփալիդիս
  18. Հեկատե
    1. երեք անանուն դուստրեր[17]
  19. Հերսի
    1. Կեֆալոս
    2. Կերիք (հնարավոր է)
  20. Հիերե
    1. Գիգանտ[18]
  21. Իփթիմե
    1. Լիքոս (սատիր)
    2. Փերեսփոնդ (սատիր)
    3. Պրոնոմուս (սատիր)
  22. Լիբե (Պալամեդեսի դուստր)
    1. Լիբիս[19]
  23. Օքիրե
    1. Կայսուս
  24. Օդրիսուս[20]
  25. Հավերժահարս Օրսինե / Դրիոպե / Պենելոպե[21]
    1. Պան (հնարավոր է)
  26. Պալեստրե
  27. Պանդրոսուս
    1. Կերիք (հնարավոր է)
  28. Պեիթո
  29. Դրիադա Պենելոպե
    1. Նոմեոս
    2. Պան (հնարավոր է)
  30. Պերսեփոնե (ապարդյուն)
  31. Պերսևս[22]
  32. Փիլոդամեա
    1. Փարիս
  33. Պոլիդևքոս[23]
  34. Պոլիմելե (Փիլասի դուստր)
    1. Էվդորուս
  35. Հավերժահարս Ռենե
    1. Սաոն[24]
  36. Սիցիլյան հավերժահարս
    1. Դափնե
  37. Հավերժահարս Սոսե
    1. Ագրեուս
  38. Տանագրե (Ասոպուսի դուստր)
  39. Փեոբուլե/ Կլիթե / Կլիմենե / Կլեոբուլե/ ամազոնուհի Միթրե / Փաեթուսե
    1. Միրտիլոս
  40. Թերսես[25]
  41. Փրոնիա
    1. Արաբոս
  42. Մուսա Ուրանիա
    1. Լինուս (հնարավոր է)
  43. Իո
  44. Հավերժահարս Լալե
    1. Լարեր
  45. Սիլեն (վարկած է)
  46. Պրիապոս (վարկած է)
  47. Մայրերը անհայտ են
    1. Աբդերուս
    2. Անգելիա
    3. Դոլոպս
    4. Պալեստրե

Նա հանդիսանում է Ոդիսևսի նախապապ։

Հերմեսի զոհեր խմբագրել

  • Արգոս Պանոպտես
  • Հսկա Ասկ
  • Հովիվ Բատոս, վերածված է քարի։
  • Գիգանտ Հիպոլիտոս

Հերմեսի կոչումները խմբագրել

Հերմեսի կոչումների պաշտամունք խմբագրել

Հերմեսի սկզբնական "կոչումները" վերաբերում էին նրա տարբեր աստվածային գործառույթների՝ նախիրներին և հոտերին, շուկային և առևտրին, խորամանկութանը, ճանապարհներին և ճանապարհորդությանը, ատլետիկային և խաղերին.
Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըՆշանակությունը
ΕπιμηλιοςEpimeliusՀոտերի պահապան
ΚριοφοροςCriophorusԽոյ կրողը
ΑγοραιοςAgoraeusՇուկայից, շուկայատեղի
ΔολιοςDoliusԱրհեստի, խորամանկություների
ΤρικεφαλοςTricephalusԵրեք գլխանի (Ճանապարհ-խաչմերուկների)
ΕναγωνιοςEnagoniusԽաղերից
ΠρομαχοςPromachusՉեմպիոն
ἙρμηνευτηςHermeneutesԹարգմանիչ
Այս "կոչումներ" ստացել էր նրա սրբավայրերի, պաշտամունքի հիմնադիրների, նկարագրողների վայրերից, տոպոգրաֆիկ.
Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըՆշանակությունը
ΚυλληνιοςCyllenusԿիլեն լեռից(Արկադիա)
ΑκακησιοςAcacesiusԱկակեսիոսից(Արկադիա)
ΑιπυτοςAepytusԱեպիտոս (Արկադիա հերոս)
ΠροπυλαιοςPropylaeusԴարպասի
ΠροναοςPronausՏաճարից առաջ, նախատաճար
Որոշ "կոչումները" ավելի անորոշ են.
Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըՆշանակությունը
ΠολυγιοςPolygius---
ΠαραμμωνParamnôn---

Բանաստեղծական կոչումներ և մականուններ խմբագրել

  • Հերմեսի Հոմերյան կոչումները.
Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըՆշանակությունը
ΑργειφοντηςArgeiphontesԱրգոսի մարդասպան
ΚυλλενιοςCylleniusԿիլեն լեռից
Μαιαδος Ὑιος--Մայայի լեռան որդի
  • Հերմեսի Հոմերյան մականունները.
Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըՆշանակությունը
ΔιακτοροςDiactorusՈւղեցույց, նախարար, սուրհանդակ
Αθανατος

Δαικτορος

Athanatus

Diactorus

Անմահ ուղեցույց, գիդ
Ανγελος ΑθανατωνAngelus AthanatonԱստվածների սուրհանդակ
Ανγελος ΜακαρωνAngelus MacaronՕրհնվածների սուրհանդակ
ΧρυσορραπιςChrysorrhapisՈսկե գավազան
ΦηλητηςPheletesԳողը, ավազակ, ձիու գող
Αρχοσ ΦηλητεωνArchus PheleteonԱվազակների և գողերի առաջնորդ
ΚλεπσιφρωνClepsiphronԽաբեբա, կեղծաբարո
ΜηχανιωτηςMechaniotesԽաբեբա, հորինող
ΠοικιλομητηςPoecilometesԼի տարբեր խորամանկություներով
ΠολυτροποςPolytropusՆենգ, շրջադարձող
ΠονεομενοςPoneomenusԶբաղված միայնակ
ΒουφονοςBuphonusՄարդասպան կամ եզների լուծող
ΟιοπολοςOeopolusՈչխարներ-արածեցնող, հովիվ
Δαις ἙταιροςDaïs HetaerusՏոների ընկեր, տոնական ընկեր
ΧαρμοπηρωνCharmophronՈւրախ-հոգով, ուրախ-սիրտ
ΕριουνηςEriounesՀաջողություն բերող, պատրաստ օգնությանը
ΕυσκοποςEuscopusՀեռատես, զգոն
Δωτορ ΕαωνDotor EaonԼավ բաներ պարգևող
ΧαριδωτηςCharidotesՈւրախություն պարգևող
ΑκακηταAcacetaՄիամիտ, ողորմած
ΚυδιμοςCydimusՓառահեղ
ΕρικυδηςEricydesՀայտնի, փառահեղ, հիանալի
ΑγλαοςAglausՇքեղ, պայծառ, փառավոր
ΚρατυςCratusՈւժեղ, հզոր
ΚρατεροςCraterusՈւժեղ, հզոր
Այլ բանաստեղծական կոչումներ (տիտղոսներ) և մականուններ օգտագործված ողբերկություններում և այլն.
Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումըՆշանակությունը
ΜαστηριοςMasteriusՓնտրող
ΠομπαιοςPompaeusՈւղեցույց

Հերմեսի տերմինների (օբյեկտների) պաշտամունք խմբագրել

Որոշ հիմնական տերմինները, որոնք առնչվում էին Հերմեսի պաշտամունքի հետ.
Հունարեն անվանումըՀռոմերեն անվանումը|Նշանակությունը
ἙρμαιονHermaeumՀերմեսի տաճար
ἙρμαιαHermaeaՀերմեսի խաղեր և Փառատոնը
ἙρμαιHermaeՀերմ, սյունակ-արձաններ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Любкер Ф. Ἑρμῆς (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 615—616.
  2. Любкер Ф. Maia (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 814—815.
  3. Eitrem S. Iphthime 2 (գերմ.) // Kategorie:RE:Band IX,2 — 1916.
  4. Бунос (ռուս.) // Энциклопедический словарь / под ред. И. Е. АндреевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1891. — Т. IVа. — С. 934.
  5. Frisk H.|заглавие=Griechisches etymologisches Wörterbuch, Band I|место=Heidelberg|издание=Carl Winter’s Universitätsbuchhandlung|год=1960|страницы=564}}
  6. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.142
  7. Гесиод. Перечень женщин, фр.170 М.-У.; Гимны Гомера III 3
  8. Гимны Гомера III 19
  9. Гермес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
  10. Гесиод. Теогония 938—939
  11. Гесиод, подложный фр.395 М.-У.
  12. Павсаний. Описание Эллады IX 20, 3
  13. Лукиан. Разговоры богов 7, 1-3
  14. As presumed by Philostratus the Elder in his Imagines, 1.10
  15. Eustathius of Thessalonica|Eustathius on Homer, 804
  16. Pausanias (geographer)|Pausanias, Description of Greece 10. 17. 5
  17. Tzetzes on Lycophron, 680
  18. This Gigas was the father of Ischenus, who was said to have been sacrificed during an outbreak of famine in Olympia, Greece|Olympia; Tzetzes on Lycophron 42
  19. Hyginus, Fabulae, 160
  20. Clement of Rome, Homilia, 5. 16
  21. Scholia on Euripides, Rhesus (play)|Rhesus, 36
  22. Pseudo-Hyginus, Astronomica 2. 12
  23. Ptolemy Hephaestion, 6 in Photius, 190
  24. Saon could also have been the son of Zeus and a local nymph; both versions in Diodorus Siculus, Library of History 5. 48. 2
  25. Clement of Rome, Homilia, 5. 16; otherwise unknown

Աղբյուրներ խմբագրել

  • Гермес // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Н.А. КУН "ЛЕГЕНДЫ И МИФЫ ДРЕВНЕЙ ГРЕЦИИ"
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հերմես» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 380