Հարնշիկային թարախակույտ

Հարնշիկային թարախակույտ (PTA), կամ հարնշիկային աբսցես, ինֆեկցիայի հետևանքով առաջացած թարախակույտը տեղակայվում է քմային նշիկների հետևում[1]։ Ախտանիշներից են՝ տենդը, կոկորդի ցավը, բերանը բացելու դժվարությունը և ձայնի փոփոխությունը[2]։ Ցավը սովորաբար ուժեղացած է մի կողմում[2]։ Բարդություններից կարող են լինել շնչուղիների խցանումը և ասպիրացիոն թոքաբորբը[2]։

Հարնշիկային թարախակույտ
Բժշկական մասնագիտությունականջաքթակոկորդաբանություն
ՀՄԴ-9475
ՀՄԴ-10J36
 Peritonsillar abscess Վիքիպահեստում

Դրանք, որպես կանոն, պայմանավորված են մի շարք մանրէների տեսակներով[2]։Հաճախ հանդիպում են ստրեպտոկոկային ֆարինգիտի ժամանակ[2]։ Սովորաբար դրանք չեն հանդիպում այն մարդկանց մոտ, ովքեր տարել են տոնզիլէկտոմիա[2]։ Ախտորոշումը սովորաբար հիմնվում է ախտանիշների վրա[2]։ Բարդությունները բացառելու համար կարող է իրականացվել վիզուալիզացնող հետազոտություն[2]։

Բուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ, ցավազրկող դեղամիջոցներ և բավարար քանակի հեղուկներ։ Բուժման հետևանքով լիովին վերանում է թարախակույտը[2]։ Օգտակար կարող են լինել նաև ստերոիդները[2]։ Չբարդացած վիճակում ստացիոնար բուժման կարիք չկա[2]։ Միացյալ Նահանգներում տուժում են տարեկան 10 000 մարդկանցից 3-ը[2]։ Ավելի հաճախ հիվանդանում են երիտասարդները[2]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Ի տարբերություն նշիկաբորբի, որն ավելի տարածված է երեխաների մոտ, հարնշիկային թարախակույտը ավելի լայն տարիքային տարածում ունի՝ սկսած երեխաներից մինչև մեծահասակներ։ Ախտանիշները սկսում են հայտնվել աբսցեսի ձևավորումից 2-8 օր առաջ։ Սովորաբար ամենավաղ ախտանիշներից են՝ մի կողմից աստիճանաբար ուժեղացող կոկորդի ցավը և ցավը՝ կլման ժամանակ (օդինոֆագիա)։ Երբ թարախակույտը զարգանում է, հարնշիկային տարածքում կարող են ի հայտ գալ մշտական ցավեր, տենդ, գլխացավ և ձայնավոր հնչյունների արտաբերման աղավաղում, որը ոչ պաշտոնապես հայտնի է որպես «տաք կարտոֆիլի ձայն»։ Պարանոցի ցավը կապված է զգայուն և այտուցված ավշային հանգույցների հետ։ Ականջի ցավը և բերանի տհաճ հոտը նույնպես տարածված են։ Չնայած այս նշանները կարող են հանդիպել նշիկաբորբի ժամանակ, պետք է ուշադրություն դարձնել հարնշիկային թարախակույտի ժամանակ հանդիպող բերանը բացելու սահմանափակմանը։

Հարնշիկային թարախակույտի ֆիզիկական նշանները ներառում են կարմրություն և այտուցվածություն ախտահարված կողմի նշիկային տարածքում, և ենթածնոտային ավշային հանգույցներում։ Լեզվակը կարող է տեղափոխվել դեպի առողջ կողմ։

Բարդություններ խմբագրել

  • Հետըմպանային թարախակույտ
  • Թարախակույտի տարածում պարանոցի այլ շրջաններ, որը կբերի շնչուղիների ախտահարման (Լյուդվիգի անգինա)
  • Սեպսիս
  • Գլոմերուլոնեֆրիտ և ռևմատիկ տենդ
  • Պերօրալ ընդունման նվազեցում և ջրազրկում

Պատճառները խմբագրել

Հարնշիկային թարախակույտը սովորաբար առաջանում է որպես սուր տոնզիլիտի չբուժված կամ մասնակիորեն բուժված դրվագի բարդություն։ Վարակն այս դեպքում տարածվում է հարնշիկային տարածքում (հարնշիկաբորբ)։ Այս շրջանը պարունակում է փուխր շարակցական հյուսվածք և, հետևաբար ենթակա է թարախակույտի ձևավորմանը։ Ինչպես աերոբ այնպես էլ անաերոբ բակտերիաները կարող են պատճառ լինել։ Սովորաբար ներգրավված աերոբ միկրոօրգանիզմներից են՝ Streptococcus, Staphylococcus և Haemophilus։ Ամենատարածված անաերոբ տեսակները ներառում են Fusobacterium necrophorum, Peptostreptococcus, Prevotella տեսակները և Bacteroides[3][4][5][6][7][8]։

Ախտորոշում խմբագրել

Peritonsillar abscess on the person's right as seen on CT imaging

Ախտորոշումը սովորաբար հիմնվում է ախտանիշների վրա[2]։ Բարդությունները բացառելու համար կարող է իրականացվել վիզուալիզացնող հետազոտություն[2]։ Վիզուալիզացնող հետազոտություներից են՝ ՀՇ, ՄՌՇ կամ ավելի հաճախ օգտագործվող ՈւՁՀ-ը[2]։

Բուժում խմբագրել

Բուժման համար կիրառվում են հակաբիոտիկներ, ցավազրկող դեղամիջոցներ և բավարար քանակի հեղուկներ։ Բուժումը վերացնում է թարախը[2]։ Օգտակար կարող են լինել նաև ստերոիդները[2]։ Աբսցեսի ձևավորման դեպքում ցուցված է դրա բացազատում վիրահատական պայմաններում[2]։

Դեղորայք խմբագրել

Հաճախ ինֆեկցիան կայուն է պենիցիլինի հանդեպ[2]։ Կան հակաբիոտիկների մի շարք տարբերակներ՝ ներառյալ ամոքսիցիլին/կլավուլոնատ, կլինդամիցին կամ մետրոնիդազոլի համակցումը բենզիլպենիցիլինի (պենիցիլին G) կամ պենիցիլին V-ի հետ[2][2][9]։ Կարող է օգտագործվել նաև պիպերացիլին/տազոբակտամ.[2]

Վիրաբուժություն խմբագրել

Թարախակույտը կարող է հեռացվել մի շարք մեթոդներով, օրինակ՝ հատում և դրենավորում, ասեղային ասպիրացիա և տոնզիլէկտոմիա[2]։

Բուժումը կարելի է սկսել այն ժամանակ, երբ հիվանդը գտնվում է անզգայացման տակ, և սովորաբար կիրառվում է երեխաների կամ անհանգիստ հիվանդների համար։ Տոնզիլէկտոմիա կարելի կիրառել այն ժամանակ, երբ հիվանդը ունեցել է հարնշիկային թարախակույտի կրկնվող դեպքեր կամ նշիկաբորբի պատմություն։ Առաջին հարնշիկային թարախակույտով հիվանդների համար ԼՕՌ վիրաբույժներից շատերը նախընտրում են «սպասել և դիտարկել» նախքան տոնզիլեկտոմիա առաջարկելը[10]։

Համաճարակաբանություն խմբագրել

Այն հաճախ հանդիպող ԼՕՌ անհտաձգելի դեպքերից է[10]։

Մեկ տարվա կտրվածքով Միացյալ Նահանգներում հարնշիկային թարախակույտի նոր դեպքեր է գրանցվել մոտավորապես 30 դեպք 100000 մարդու համար հաշվարկով[11]։ Հյուսիսային Իռլանդիայում անցկացրած ուսումնասիրության արդյունքում նոր դեպքերի թիվը 10 էր տարեկան 100000 մարդու հաշվով[12]։ Դանիայում նոր դեպքերի թիվն ավելի մեծ է և հասնում է 41 դեպքի տարեկան 100000 մարդու հաշվով[13]։ Կրտսեր երեխաները, ովքեր հիվանդանում են հարնշիկային թարախակույտով, հաճախ պատվաստվում են, և նրանց մոտ վարակը կարող է առաջացնել շնչուղիների խցանում[14]։

Ստուգաբանություն խմբագրել

Այն հաճախ կոչվում է quincy կամ quinsey[15] ֆրանսիական esquinancie բառի անգլերեն տարբերակները, որոնք սկզբնապես թարգմանվել են որպես squinsey և հետագայում quinsy[16]։

Հատկանշական դեպքեր խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել