Հարի Սինիս

ամերիկացի դերասան

Հարի Ալան Սինիս (մարտի 17, 1955(1955-03-17)[1][2][3], Blue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կինոռեժիսոր, երաժիշտ և բարերար[4]։ Արժանացել է Էմմի, Ոսկե գլոբուս մրցանակների, ինչպես նաև աստղի՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում[5]։

Հարի Սինիս
անգլ.՝ Gary Alan Sinise
Դիմանկար
Ծնվել էմարտի 17, 1955(1955-03-17)[1][2][3] (69 տարեկան)
ԾննդավայրBlue Island, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունԻլինոյս նահանգի համալսարան
Մասնագիտությունկինոռեժիսոր, երաժիշտ, թատրոնի դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, թատերական ռեժիսոր, դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային պրոդյուսեր և ռեժիսոր
ԱմուսինMoira Harris?
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքgarysinise.com
 Gary Sinise Վիքիպահեստում

Սինիսի աստղային կարիերան սկսվեց Ջոն Ստայնբեքի Մկների և մարդկանց մասին ֆիլմով։ Սա մի առաջընթաց էր նրա դերասանական կարիերայում, որին պետք է հետևեին մի շարք հաջողված դերեր, ինչպես օրինակ լեյտենանտ Դան Թեյլորը՝ Ֆորեսթ Գամփում (1994)։ Այս դերի համար նա առաջադրվել է Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանի համար մրցանակի, Թրուման (1995) ֆիլմում ԱՄՆ 33-րդ նախագահ՝ Հարի Ս. Թրումանի դերակատարման համար արժանացել է Ոսկե Գլոբուսի։

Վաղ կյանք խմբագրել

Ֆորեսթ Գամփ 1993

Սինիսը ծնվել է Իլինոյսում։ Նրա հայրը՝ Ռոբերտ Սինիսը (1928), ֆիլմերի խմբագիր էր[6][7][8]։ Նրա հայրական պապը իտալացի էր, ով գաղթել էր Իտալիայի Բազիլիկատա մարզի Ռիպականդիդայից[9][10]։ Սինիսը սովորել է Հայլենդ Պարկ ավագ դպրոցում[11]։ 1974 թվականին, Սինիսն իր երկու ընկերների հետ միասին հիմնադրեցին Սթեփենվուլֆ թատերական ընկերությունը[12]։ Ընկերությունն այնպիսի տաղանդներ է բացահայտել, ինչպիսիք են՝ Ջոան Ալենը, Քեյվին Անդերսոնը, Գարի Քոուլը, Իթան Հոուքը, Ջոն Մալկովիչը և այլք։ Ընկերությունը մեծ հնարավորություն տվեց Սինիսին հղկելու իր դերասանական և պրոդյուսերական հմտությունները։ Շատ չանցած նա Չիկագոյից տեղափոխվում է Նյու Յորք, ապա՝ Լոնդոնի Վեստ Էնդ։

Անձնական կյանք խմբագրել

Սինիսը՝ բաս կիթառ նվագելիս
Սինիսը և ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը 2008

1981 թվականին, Սինիսն ամուսնացել է դերասանուհի Մոյրա Հրիսի հետ[13]։ Նրանք ունեցել են երեք երեխա[13]։ 2003 թվականին ԱՄՆ նախագահ Ջորջ Ու. Բուշի կողմից արժանացել է շքանշանի[14]։ Նա Չիկագոյի Չիկագո Բերս ֆուտբոլային ակումբի և Կանզասի՝ Kansas ռոք խմբի երկրպագուներից է[15]։ Սինիսը և նրա կինը կաթոլիկ եկեղեցու հետևորդներ են[16]։

Քաղաքականություն խմբագրել

2006 թվականի օգոստոսի 17-ին Սինիսը հանդես եկավ Լոս Անջելեսի Թայմս ամսագրում, որպես Համաս և Հեզբոլլահ խմբավորների դատապարտող և 2006 թվականի՝ Իսրայել- Լիբանան հակամարտության մեջ Իսրայելի շահերի պաշտպան[17]։ 2008 թվականի հունիսին Արիզոնայի Հանրապետական կուսակցության սենատոր Ջոն Մաքքեյնի նախընտրական շտաբին նվիրաբերել է 2,300 դոլար[18]։ Չնայած տևական աջակցությանը, Սինիսը չքվեարկեց Հանրապետականների 2016 թվականի նախագահական թկնածու Դոնալդ Թրամփի օգտին, քանի որ վերջինս հարցականի տակ էր դնում Մաքքեյնի կարգավիճակը որպես հերոսի[19]։

Ֆիլմագրություն խմբագրել

ՏարիՎերնագիրԴերՆշումներ
1978Հարսանիքգլխավոր դեր
1988Տնից մղոններ հեռուռեժիսոր
1992Մկների և մարդկանց մասինՋորջ Միլթոնռեժիսոր և պրոդյուսեր
Պարզ կեսգիշեր
Վկանշարքային զինվորԿարճամետրաժ ֆիլմ
1993Արջ ՋեքըՆորման Սթրիք
ԴիմադրությունՍտյու Ռեդման
1994Ֆորեսթ ԳամփԼեյտենանտ Դան Թեյլոր
1995Ապոլլո 13Կեն Մաթինգլի
Արագ և մահացածՄարշալ
1996ՌանսոմԽուզարկու Ջիմի Շեյքեր
Ալբինո ԱլիգատորՄիլո
1998Օձի աչքերՀրամանատար Քևին Դուն
1999Կանաչ մղոնԲարթ Համերսմիթ
Դա զայրույթ էՄորգան
2000ԲրունոԴինո Բաթագլիա
Առաքելություն դեպի ՄարսՋիմ Մաքքոնել
Ազարտ խաղերԳաբրիել Մերքեր
2002ԽաբեբաՕլհամ Սփենսերռեժիսոր
Ջենթլմենների խաղՖոսթեր Փիրս
ՊատրաստվածԴունկան Թիվի
2003Վարկաբեկված հեղինակությունՆաթան Ցուկերման
Առաքելությունը տիեզերքԿապկոմԿարճամետրաժ ֆիլմ
2004Մոռացվածըդոկտոր Ջակ Մյունս
Մեծ ցատկՌեյ Րիչի
2005Քայլելով լուսնի վրաԳեն ՔերնանՁայնային դերակատարում
2006ՈրսաշրջանՇոու
2011Պատվո թռիչքի պատմությունըՊատմողըՓաստագրական
Լան Դան Բենդը. Հանուն ընդհանուր բարիքիԱնվանական դեր
2014Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորըՍմիթսոնյան պատմիչՁայնային դերակատարում
2016Փառքից հեռուՌազմական ձայն
2020Օրինակելի Ջո բելըՀետարտադրություն
Ես դեռ հավատում եմԹոմ Քամփ

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Սինիս» հոդվածին։