Հասարակած, Երկրի մակերևույթի հետ այն հարթության հատման երևակայական գիծը, որը ուղղահայաց է նրա պտույտի առանցքին և անցնում է Երկրի կենտրոնով։ Նրա երկարությունը մոտավորապես հավասար է 40075,696 կմ։ Հասարակածը բաժանում է երկրագունդը Հյուսիսային և Հարավային կիսագնդերի և ծառայում է որպես աշխարհագրական լայնությունը հաշվելու սկիզբ։

Հասարակածը նշված է կարմիր գծով
Բոլոր միջօրեականները (դեղին) կիսում են գունդը երկու մասերի — այնպես ինչպես և Հասարակածը(Կապույտ): Հորիզոնականները ցույց են տրված հատվող գծերով։

«Հասարակած» բառը գործածվում է նաև ավելի ընդհանուր նշանակությամբ՝ երկրաչափական մարմնի համար (եռաչափ երկրաչափական մարմին), որը միաժամանակ ունի սիմետրիայի առանցք և նրան ուղղահայաց սիմետրիայի հարթություն, հասարակածը այդ սիմետրիայի հարթության հատման գիծն է տվյալ մարմնի մակերևույթի հետ - օրինակ, սֆերայի հասարակածը, կամ աստղի կամ մոլորակի մագնիսական հասարակած։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Վոլֆ ակտիվ հրաբուխը, որը գտնվում է Էկվադորում գտնվում է ուղիղ հասարակածի վրա, և միաժամանակ գտնվում է և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։
  • Բրազիլական Մակապա քաղաքը գտնվում է միաժամանակ և Հարավային, և Հյուսիսային կիսագնդերում։ Այս քաղաքում կա մարզադաշտ Estádio «Zerão», հասարակածի գիծը կիսում է այս մարզադաշտը ուղիղ դաշտի մեջտեղով։ Մարզադաշտի մոտ տեղադրված է Marco Zero-ն - հասարակածի «հուշարձանը»։
  • Կոնգո գետը երկու անգամ հատում է հասարակածը։
  • Հասարակածի պատվին են Էկվադորի, Հասարակածային Գվինեայի, Հասարակածային Աֆրիկայի անունները։

Երկրներ, որոնց տարածքով անցնում է հասարակածը (զրոյական միջորեկանից սկսած) խմբագրել

Տես նաև խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հասարակած» հոդվածին։
Ընթերցե՛ք «հասարակած» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 246