Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը անցկացվել է 2015 թվականի ապրիլի 24-ին։

Օրը խմբագրել

Ամեն տարի ապրիլի 24-ին ողջ աշխարհի հայությունը ոգեկոչում է Հայկական ցեղասպանության զոհերին։ 1915 թվականի ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսի (այժմ՝ Ստամբուլ) հայ ազգաբնակչության քաղաքական, հոգևոր, մշակութային առաջնորդները տեղահանվեցին և սպանվեցին։ Այս ողբերգական իրադարձությանը նախորդել և հաջորդել են Հայկական լեռնաշխարհի և Օսմանյան կայսրության այլ վայրերից հայ ազգաբնակչության տեղահանումն ու ոչնչացումը։

Նախապատմություն խմբագրել

Հայաստանը խմբագրել

Պաշտոնական խմբագրել

2011 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվեց Հայկական ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով[1]։ Այն գլխավորում է Հայաստանի Նախագահը[2], իսկ քարտուղարն է Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը[3]։

Հանձնաժողովի կազմում ընդգրկվեցին մշակույթի, կրթության, գիտության ոլորտների ականավոր մասնագետներ, ինչպես նաև ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում հայ ժողովրդի ջանքերին սատարող գործիչներ։

Հանձնաժողովի
անդամ
Պաշտոն
Սերժ ՍարգսյանՀայաստանի Նախագահ (հանձնաժողովի նախագահ)
Բակո ՍահակյանԱրցախի նախագահ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին ԲԱմենայն Հայոց Կաթողիկոս (համաձայնությամբ)
Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ ԱՄեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս (համաձայնությամբ)
Ներսես Պետրոս ԺԹՀայ կաթողիկե եկեղեցու պատրիարք (համաձայնությամբ)
Մկրտիչ ՄելքոնյանՀայ ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Հովիկ ԱբրահամյանՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)
Տիգրան ՍարգսյանՀայաստանի Հանրապետության վարչապետ
Գագիկ ՀարությունյանՀայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ (համաձայնությամբ)
Էդվարդ ՆալբանդյանՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար
Հրայր ԹովմասյանՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
Արմեն ԱշոտյանՀայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար
Հասմիկ ՊողոսյանՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարար
Հրանուշ ՀակոբյանՀայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար
Վաչե ԳաբրիելյանՀայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար
Վիգեն ՍարգսյանՀայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վազգեն ՄանուկյանՀանրային խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ռադիկ ՄարտիրոսյանՀայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Կարեն ԿարապետյանԵրևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ալեքսան ՀարությունյանՀանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Գագիկ Ծառուկյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)
Արթուր Բաղդասարյան«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)
Րաֆֆի Հովհաննիսյան«Ժառանգություն» կուսակցության նախագահ (համաձայնությամբ)
Հրանտ ՄարգարյանՀայ Յեղափոխական Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Կիրո ՄանոյանՀայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար (համաձայնությամբ)
Մայք ԽարապյանՌամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ (համաձայնությամբ)
Հակոբ ԱվետիքյանԱրմենական-Ռամկավար ազատական կուսակցության ատենապետ (համաձայնությամբ)
Սեդրակ ԱճեմյանՍոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ (համաձայնությամբ)
Պերճ ՍեդրակյանՀայ բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ)
Արա ԱբրահամյանՌուսաստանի հայերի միության նախագահ (համաձայնությամբ)
Հրայր ՀովնանյանԱմերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Արամ ՍիմոնյանԵրևանի պետական համալսարանի ռեկտոր
Արա Սաղաթելյան«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Հայկ ԴեմոյանՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն (հանձնաժողովի քարտուղար)[4]։

Հանձնաժողովի առաջին նիստը տեղի ունեցավ 2011 թվականի մայիսի 30-ին՝ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ[5]։

2012 հունիսին ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց

...արդեն իսկ կյանքի կոչված ջանքերը կարևոր են ոչ միայն մեր երկրի և Սփյուռքի համար, այլ նաև ողջ աշխարհի համար։ Մարդկության դեմ անպատիժ հանցագործությունները և դրանց ժխտումը պարարտ հող են ստեղծում նման դեպքերի կրկնվելու համար։ Ժխտելով Ցեղասպանությունը ներկայիս թուրքական իշխանությունները նմանվում է Օսմանյան կայսրության կառավարությանը, որն իրականացրեց Ցեղասպանությունը։

Հանձնաժողովն իր գոյության ընթացքում նիստեր է գումարել հինգ անգամ՝ առաջինը՝ 2011 թվականի մայիսի 30-ին, երկրորդը՝ 2012 թվականի սեպտեմբերի 20-ին[6], երրորդը՝ 2013 թվականի մայիսի 30-ին[7], չորրորդը՝ 2014 թվականի մայիսի 27-ին[8], հինգերորդը՝ 2015 թվականի հունվարի 29-ին[9], որտեղ հաստատվեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշանները և հրապարակվեց հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը[10][11]։ Վերջինս ընթերցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և ի կատարումն 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման՝ ի պահ հանձնել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտին։ Մեկ օրինակը ուղարկվել է ՄԱԿԳլխավոր քարտուղարին, իսկ մեկ օրինակը պահվում է ՀՀ ազգային արխիվում[12]։

Հնարավոր տարածքային պահանջներ խմբագրել

2013 թվականի հուլիսի 5-ին[13]` Երևանում Սփյուռքի նախարարության կազմակերպած հայ իրավաբանների՝ Ցեղասպանության տարելիցին նվիրված հավաքի ժամանակ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը «սենսացիոն հայտարարություն արեց»[14][15]։

Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները պետք է նյութական փոխհատուցում ստանան, Հայ եկեղեցուն պետք է վերադարձվեն Թուրքիայի տարածքում հրաշքով կանգուն մնացած եկեղեցիները և եկեղեցապատկան հողերը, Հայաստանի Հանրապետությունը պետք է ստանա իր կորցրած տարածքները։ Բայց այդ բոլոր պահանջները պետք է ունենան անթերի իրավական հիմնավորումներ։

Ոչ պաշտոնական խմբագրել

Ընդդիմադիր քաղաքական գործիչ, 2013 թվականի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է․

100-րդ տարելիցը պայքարի վերջը չէ։ Պայքարը շարունակվում է։

Եկեղեցական արարողություններ խմբագրել

Հայաստանյայց առաքելական եկեղեցի խմբագրել

Մեկուկես միլիոն զոհերի սրբադասում

Վատիկան խմբագրել

Այլուր խմբագրել

Սփյուռքահայ ձեռնարկներ խմբագրել

Միջազգային մասնակցություններ և հայտարարություններ խմբագրել

Թուրքիա խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Նախագահի հրամանագիրը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին:
  2. «Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ 100-ամյակի նախաշեմին» գիտաժողովին». armenpress.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 16-ին.
  3. «Plans for 100th Anniversary Appeal: Leader of commission says unity needed in quest for Genocide Recognition». ArmeniaNow. 2013 թ․ ապրիլի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
  4. ՀՀ Նախագահի հրամանագիրը հաձնաժողովի կազմը հաստատելու մասին
  5. «Armenian genocide centennial commemoration commission begins its work». ArmeniaNow. 2013 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  6. Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի երկրորդ նիստը
  7. Տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստը
  8. ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԻՍՏԸ
  9. ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 5-ՐԴ ՆԻՍՏԸ
  10. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
  11. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիր
  12. ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ
  13. «Turkey Angry at Yerevan Over 'Land Claim' Remarks». Asbarez. 2013 թ․ հուլիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 15-ին.
  14. Hayrumyan, Naira (2013 թ․ հուլիսի 11). «Armenia and Year 2015: From Genocide recognition demand to demand for eliminating its consequences». ArmeniaNow. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
  15. «Prosecutor General: Armenia Should Have Its Territories Back». Asbarez. 2013 թ․ հուլիսի 8. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

  1. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների պաշտոնական կայք Արխիվացված 2015-04-24 Wayback Machine