Հայնց Գուդերյան

Հայնց Վիլհելմ Գուդերյան (գերմ.՝ Heinz Wilhelm Guderian , հունիսի 17, 1888(1888-06-17)[1][2][3][…], Խելմնո, Մարիենվերդեր, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մայիսի 14, 1954(1954-05-14)[1][2][3][…], Շվանգաու, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նացիստական Գերմանիայի բանակի գեներալ-գնդապետ (1940 թվական), ռազմական տեսաբան։

Հայնց Գուդերյան
գերմ.՝ Heinz Guderian
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1888(1888-06-17)[1][2][3][…]
ԾննդավայրԽելմնո, Մարիենվերդեր, Արևմտյան Պրուսիա, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էմայիսի 14, 1954(1954-05-14)[1][2][3][…] (65 տարեկան)
Մահվան վայրՇվանգաու, Արևելյան Ալգոյ, Շվաբիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԳոսլար
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունգրող և ռազմական գործիչ
ԱմուսինMargarete Goerne?
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Սավայի շքանշան Ֆրիդրիխի շքանշան Երկաթե խաչի ճարմանդ Դափնու տերևներով ասպետական երկաթե խաչ 1914/1918 պատերազմի վետերանի պատվավոր խաչ Անշլյուսի մեդալ Սուդետլանդիայի մեդալ Վերմախտի երկար ծառայության մրցանակ և Սաքսեն-Էռնեստինյան տան շքանշան
ԵրեխաներHeinz Günther Guderian?
Ստորագրություն
Изображение автографа
 Heinz Guderian Վիքիպահեստում

1914-1918 թվականների Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ վարել է շտաբային պաշտոններ։ 1939-1940 թվականներին եղել է տանկային կորպուսի, 1940 թվականի՝ 2-րդ տանկային խմբի (1941 թվականի հոկտեմբերից՝ 2-րդ տանկային բանակի) հրամանատար։ 1941 թվականի դեկտեմբերին Մոսկվայի մոտ կրած պարտությունից հետո հեռացվել է պաշտոնից։

1943 թվականի մարտին նշանակվել է տանկային զորքերի գլխավոր տեսուչ, 1944 թվականի հուլիսից 1945 թվականի մարտը՝ ցամաքային զորքերի Գլխավոր շտաբի պետ։ Գրել է տեսական աշխատություններ և հուշեր․ «Ուշադրություն, տանկեր են», 1937, «Զինվորի հիշողություններ», 1951՝ «Տանկեր՝ առաջ», 1957։

Պատերազմից հետո զբաղվել է հուշագրագետի աշխատանքով։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնց Գուդերյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 243
🔥 Top keywords: