Հայերն Ավստրիայում

Հայերն Ավստրիայում, 17-րդ դարից Ավստրիական կայսրության տարածքում ձևավորված հայկական գաղութ, որը Հայոց ցեղասպանությունից հետո վերածվում է ավստրիահայ սփյուռքի։

Հայաստան և Ավստրիա
Ավստրիա և Հայաստան

Ավստրիա

Հայաստան

Ներկայումս Ավստրիայում բնակվում է շուրջ 7.000 հայ (ճնշող մեծամասնությունը՝ Վիեննայում)։ Ավստրիահայ համայնքի ազգային կյանքը կազմակերպում են մի շարք բարեգործական և մշակութային կազմակերպություններ։ Գործում են Սուրբ Փրկիչ և Սուրբ Հռիփսիմե եկեղեցիները, Մխիթարյան միաբանության Աստվածաբանության ուսումնարանը, «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դասընթացները։ 1984 թ.-ին Վիեննայի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում տեղադրվել է հուշարձան՝ նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, իսկ 2001 թ.-ից եկեղեցու մերձակա հրապարակը կոչվել է Հայկական հրապարակ։ 1979 թվականից Ավստրիայի Ֆորառլբերգ նահանգը եղբայրացել է Հայաստանի հետ։

Ավստրիացիներն ու վիեննահայ գաղութը զգալի մարդասիրական օգնություն են ցուցաբերել 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժից տուժած Սպիտակին ու Գյումրիին։

Պատմություն խմբագրել

Առաջին հայ վաճառականները Պարսկաստանից և Հնդկաստանից Ավստրիա էին բերում մետաքս ու թանկարժեք քարեր, համեմունք ու պերճանքի առարկաներ։ 1771 թվայկանին ավստրիական արքունիքը հատուկ հրովարտակով տեղի հայերին արտոնել է զբաղվել ոսկերչությամբ ու ակնավաճառությամբ։ Այդ տարիներին Վիեննայի արքունի պաշտոնյաների մեջ հիշատակվում է հայ Օգոստինոս Աղամալյանը, որն արքունի թարգմանիչ էր։ Ավելի ուշ հարևան Իտալիայից (Տրիեստ քաղաքից) Վիեննա եկան Մխիթարյան միաբանության անդամներ, որոնք ձեռնամուխ եղան գիտաքարոզչական աշխատանքի՝ հավաքելով, ուսումնասիրելով և հրատարակելով հին հայկական ձեռագրեր, եվրոպական ժողովուրդներին ծանոթացրել են այդ գանձերին։ Ի դեպ՝ այժմ էլ Վիեննայի Մխիթարյան հայրերը շարունակում են իրենց հայանպաստ բեղմնավոր գործունեությունը, իսկ նրանց մատենադարանում պահպանվում են մոտ 3000 հնագույն հայկական ձեռագրեր, որոնց թվում՝ Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի և միջնադարյան այլ մանրանկարիչների նկարազարդած մեծարժեք մատյաններ։ 19-րդ դարի սկզբներին Վիեննայի հայ գաղութն այնքան մարդաշատ է եղել, որ Մխիթարյան աբբահայրերը հայ երեխաների համար բացել են գիշերօթիկ դպրոց, հիմնել տպարան, լույս ընծայել դասագրքեր։ Վիեննահայերն ունեցել են իրենց ամսագրերը, որոնցից «Հանդես ամսօրյան» (հիմնադրվել է 1887 թվականին) լույս է տեսնում ցայսօր։

Առաքելական համայնք խմբագրել

Հայ առաքելական եկեղեցու Ավստրիայի համայնքը սկսել է ձևավորվել 19-րդ դարի սկզբին։ 19-րդ դարի վերջին վիեննահայերը փորձել են առանձին եկեղեցի ունենալ, սակայն հաջողել են միայն 1964-1968 թվականներին, երբ եկեղեցու շինության համար հողակտոր են գնել Վիեննայի երրորդ թաղամասում։ 1913 թվականի հունվարի 19-ին տեղի է ունեցել Ս. Փրկիչ մատուռի (առաջին թաղամաս)օծումը։ Սուչավայից (Ռումինիա) հրավիրված հոգևոր հովիվ Տեր Արիստակես Ֆեսլյանը իր հետ բերել է եկեղեցական պաշտամունքի գրքեր և անոթներ, որոնք առ այսօր գործածվում են. 1923 թվականին հրավիրվել է (նորից Ռումինիայից) Եղիշե քհն. Ութուջյանը (հետագայում՝ ծայրագույն վարդապետ), որը 35 տարի ծառայել է Ավստրիայի և Գերմանիայի հայ համայնքին։ 1962 թվականին Ավստրիայի հայոց հոգևոր հովվությունը ստանձնել է Տեր Մեսրոպ վարդապետ Գրիգորյանը (հետագայում՝ արքեպիսկոպոս), որը 1980 թվականից նաև Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակն է։ Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության և Ավստրիաի համայնքի հովվության կենտրոնը Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցին է (ճարտ.՝ էդվարդ Սարապյան). կառուցվել է 1964 - 1968 թվականներին, որի օծումն կատարել է երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետը (1968)։

Կրթություն խմբագրել

Մխիթարյանների դպրոցներից հնագույնը հիմնվել է 1774 թվականին, Տրիեստում։ Վիեննայում գործում է միաբանության Աստվածաբանական կղերանոց (ուսումնարան), որտեղ տարբեր երկրներից եկած ապագա Միփթարյան վարդապետներ ուսումնասիրում են աստվածաբանություն, հայ ժողովրդի և եկեղեցու պատմություն, վվղիստիայություն, հայ բանասիրություն և այլ առարկաներ։ Վարդապետի աստիճան ստացած կղերանոցի սաները դասավանդում են շատ երկրների հայ համայնքներում գործող Մխիթարյան վարժարաններում։

Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցու մուտքը 1964-1968 թվականին, օծվել 1968 թվականին։ Եկեղեցական վարչության որոշմամբ նորակառույց եկեղեցու շուրջ ստեղծվել է Ավստրիաի հայության կենտրոն՝ Մշակույթի տուն։ Շենքի սրահներն օգտագործվում են համայնքի զանազան միջոցառումների համար։ Նույն շենքում են տեղավորված «Հովհաննես Շիրազ» շաբաթօրեայ դասընթացները։ 1974 թվականին Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը(ԱՀՄԸ) հիմնել է հայերենի դասընթացներ։ Ի շարունակություն դրանց՝ 1981 թվականին եկեղեցական վարչության ջանքերով Վիեննայում հիմնվել են «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա հայերեն դասընթացները (ցայսօր համայնքի միակ ուսումնարանն է)։ Այստեղ դասավանդվում են հայոց լեզու (արևմտահայերեն և արևելահայերեն), կրոն, գրականություն, հայոց պատմություն։ Նույն շենքում են տեղավորված շաբաթօրյա դպրոցը, ինչպես նաև ԱՀՄԸ, ՀԲԸՄ, ՀՄԸՄ Ավստրիաի մասնաճյուղերը, Հայկական ոաումնասիրությունների, փաստագրության և տեղեկատվության կենտրոնը։ Եկեղեցական վարչության և համայնքի ղեկավարության ջանքերի շնորհիվ կենտրոնի շուրջ համախմբված ավստրիահայերը հնարավորություն են ստացել համատեղ քննարկել համահայկական խնդիրները, նշել ազգային տոները։ Ավստրիաում գոյություն ունի նաև հայ կաթոլիկների համայնք, որն սկըգբնավորվել է Վիեննայում Մխիթարյան միաբանության հաստատումից (1810) հետո (գրանցվել է 1991 թվականին. ժողովրդապետ Ավստրիա հովվապետն է Մխիթարյան միաբանության անդամ հայր Վահան վարդապետ Հովակիմյանը)։ Հայերեն դասընթացների գործունեության առաջին տարիներին աշակերտների թիվն աճելէ՝ 1988-1989 տարեշրջանում հասնելով 110-ի։ Հետագայում աշակերտների թիվը նվազել է։ 1995-1996 տարեշըրջանում դասընթացներից օգտվել է մոտ 75 աշակերտ։ 1987 թվականից գործում է ղպյտցի աշակերտներից բաղկացած երգչախումբը։ Դպրոցի գործունեությունը գլխավորում են եկեղեցական վարչությունը և ծնողական խորհուրդը։ Դասընթացների առաջին կրթական պատասխանատուն եղել է Գրիգոր Հալաճյանը (մինչև 1993 թվականը)։

Հասարակական-քաղաքական կյանք խմբագրել

Ավստրիայի հայ համայնքում գործող հասարակական կազմակերպությունների նպատակն է կազմակերպել համայնքի ազգային կյանքը, նպաստել հայապահպանության խնդիրների լուծմանը, հայ մշակույթը ծանոթացնել ավստրիացիներին։ Հայ ազգային կուսակցություն-ներից Ավստրիաում գործել է ՀՀԴ։ 1907 թվականին Վիեննայում տեղի է ունեցել ՀՀԴ 4-րդ ընդհանուր ժողովք, 1923 թվականին՝ խորհրդաժողով, 1972 թվականին՝ 20-րդ ընդհանուր ժողովք, 1990 թվականին նշվել ՀՀԴ 100-ամյակը։

  • Հայկական բարեգործական ընդհանուր միության Վիեննայի մասնաճյուղ, հիմնվել է 1910 թվականին։ Գործունեությունն ընդհատվել է Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն (1914) պես։ 1930-ական թվականների սկգբին և Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939-1945) անմիջապես հետո փորձեր են կատարվել մասնաճյոպը վերականգնել, սակայն՝ ապարդյուն։ Վերականգնվելով 1960 թվականին՝ մասնաճյուղն օժանդակել է եկեղեցու, Մշակույթի տան, դպրոցի հիմնադրմանը, զգալի նյութական և բարոյական օգնություն ցուցաբերել համայնքի կարոտյալներին, ուսանող երիտասարդությանը, ինչպես նաև 1970-ական թվականների 2-րդ կեսին Ավստրիաի վրայով ԱՄՆ և այլ երկրներ տեղափոխվող լիբանանահայերին ու պարսկահայերին։
  • Հայ ուսանողական և երիտասարդական միություն, հիմնադրվել է 1921 թվականին՝ Սխիթարյան միաբան Ներսես Ակինյանի ջանքերով։ Միավորել է Ավստրիայի տարբեր համալսարաններում և Գեղարվեստի ակադեմիայում սովորող հայ երիտասարդներին։ Միության անդամներից էին ծաղրանկարիչ և հրապարակախոս Ալեքսանդր Սարա խանք, նկարիչ Օննիկ Ավետիսյանը։ Գործել է մինչև 1927 թվականը։ Հայ ուսանողական և երիտասարդական միություն, ստեղծվել է 1960 թվականին։ Հիմնական խնդիրն է Ավստրիաի հայ երիտասարդության համախմբումը, նրան ազգային կյանքին հաղորդակից դարձնելը։ Այդ նպատակով միությունը կազմակերպում է գրական երեկույթներ, բեմադրություններ, բանակումներ, Հայ դատին նվիրված քննարկումներ են։ Միությանը կից 1976 թվականից գործում է «Հեղին և Եաղուբյան» հիմնադրամը, որի նպատակն է օժանդակել Ավստրիաի հայ ուսանողուհիներին։ Վիեննայի Սխիթարյան միաբանության անդամների շուրջ երկու հարյուր տարվա գիտական բեղմնավոր գործունեության շնորհիվ Ավստրիաի մայրաքաղաքը դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից։ 1772 թվականին, երբ Սխիթարյան միաբանության անդամների միջև անհամաձայնություն է ծագել կանոնադրության փոփոխության կապակցությամբ, միաբանների մի խումբ՝ աբբահայր Աստվածատուր արք. Բաբիկյանի գլխավորությամբ, թողնելով Վենետիկը, 1773 թվականին հաստատվել է Ավստրիաի Տրիեստ քաղաքում, 1810 թվականից՝ Վիեննայում։ 1811 թվականի հունիսի 8 թվականին ավստրիական կառավարությունը պաշտոնապես ճանաչել է միաբանության գոյությունը։ ժամանակի ընթացքում ստեղծվել է մատենադարան, որտեղ պահվում են շուրջ 2600 հայերեն ձեռագրեր, ավելի քան 120
  • «Հայ մարմնակրթական ընդհանուր միության Ավստրիայի մասնաճյուղ», հիմնադրվել է 1990 թվականին, Վիեննայում։ Միավորում է Ավստրիաի հայ սկաուտներին, կազմակերպում մարզական պարապմունքներ, նրանց դաստիարակում ազգային գիտակցության և հայրենասիրության ոգով։
  • «Ավստրո-հայկական մշակութային ընկերություն», հիմնադրվել է 1974 թվականին։ Հիմնական նպատակն է հայ մշակույթի նվաճումները ներկայտցնել Ավստրիաում։ Ընկերության մեջ ընդգրկված են ավստրիացի մտավորականներ, նաև հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ընկերությունը ծավալել է ուսում նակրթական գործունեություն, հիմնել հայերենի դասընթացներ (1974—1980), կազմակերպել աշակերտների ամառային բանակումներ, հայերեն և գերմաներեն դասախոսություններ, ավսարիահայ բժիշկների հավաք, ամենամյա ուղևորություն Հայաստան (1974-ից սկսեալ։ (1974 - 1980)-ական թվականներին կազմակերպել է մի շարք ցուցահանդէսներ, Հայ մշակույթի օրեր։ Ընկերության ջանքերով (1994) թվականին Ավստրիայի (Կլագընֆուրտ) քաղաքի շրջակայքում գտնվող «Մինի Մունդուս» (Փոքր Աշխարհ) բացօթյա թանգարանում, որտեղ տեղադրված են համաշխարհային ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցների մանրակերտներ, տեղադրել է (Էջմիածինի Մայր Տաճար / Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի) մանրակերտը։ Ընկերությունը հրատարակում է «ÖAK Journal» պարբերաթերթը (գերմաներեն)։
  • «Մխիթարյան միաբանություն» հազարավոր գրքեր՝ հայերեն և օտար լեզուներով, հայ պարբերական մամուլի ամենահարուստ հավաքածուն։ Միաբանությունն ունի նաև թանգարան, որի բազմաթիվ ցուցանմուշներից հատկապես հայտնի են հայկական Վիեննայի Սխիթարյան մայրավանքի գրադարանը 1996
  • «ՏՕՏ ԱՐՄԵՆԻԱ» միությունը հիմնվել է 1988 թվականին՝ Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո։ Սկզբում գործել է Հայ ուսանողական ու երիտասարդական միության շրջանակներում, այնուհետև դարձել ինքնուրույն միություն (1994)։ Միությունը շարունակում է մարդասիրական օգնություն ցուցաբերել Հայաստանին և Արցախին։

Գիտություն խմբագրել

Մխիթարյանների եկեղեցու ներքին հարդարանքը (Սուրբ Ղազար Կղզի)

Վիեննայի Սխիթարյան միաբանության անդամների շուրջ երկու հարյուր տարվա գիտական բեղմնավոր գործունեության շնորհիվ Ավստրիայի մայրաքաղաքը դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից։ 1772 թվականին, երբ Սխիթարյան միաբանության անդամների միջև անհամաձայնություն է ծագել կանոնադրության փոփոխության կապակցությամբ, միաբանների մի խումբ՝ աբբահայր Աստվածատուր արք. Բաբիկյանի գլխավորությամբ, թողնելով Վենետիկը, 1773 թվականին հաստատվել է Ավստրիայի Տրիեստ քաղաքում, 1810 թվականից՝ Վիեննայում։ 1811 թվականի հունիսի 8-ին ավստրիական կառավարությունը պաշտոնապես ճանաչել է միաբանության գոյությունը։ ժամանակի ընթացքում ստեղծվել է մատենադարան, որտեղ պահվում են շուրջ 2600 հայերեն ձեռագրեր, ավելի քան 120 հզ. գիրք՝ հայերեն և օտար լեզուներով, հայ պարբերական մամուլի ամենահարուստ հավաքածուն։ Միաբանությունն ունի նաև թանգարան, որի բազմաթիվ ցուցանմուշներից հատկապես հայտնի են հայկական Դրամների, եկեղեցական զգեստների և սպասքի հավաքածուները։ 1811-1812 թվականներին միաբանությունը հիմնել է տպարան (գործել է մինչև 1999 թվականը. գրքեր է տպագրել հիսուն լեզուներով) և ծավալել գրահրատարակչական լայն գործունեություն։ Մինչև 19-րդ դարի վերջը տպագրվել է շուրջ 500 անուն գիրք։ Միաբանության գիտական գործունեության մեջ նշանակալի դեր են ունեցել լեզվաբան, բանասեր Արսեն Այտընյանը (1825-1902), պատմաբան, լեզվաբան Հովսեփ Գաթըրճյանը (1820-1882), բանասեր, լեզվաբան Ղևոնդ Հովնանյանը (1817-1897), լեզվաբան, աշխարհագրագետ Պողոս Հովնանյանը (1802-1884), լեզվաբան Սերովբե Տերվիշյանը (1846-1892), պատմաբան, ձեռագրագետ, բանասեր Եևրսևս Ակինյանը (1883-1963), բանասեր, լեզվաբան Հակոբոս Տաշյանը (1866-1933) և ուրիշներ։ Միաբանության անդամները ստեղծել են բազմաթիվ աշխատություններ՝ նվիրված հայ եկեղեցու, հայ ժողովըրղի պատմությանը, աղբյուրագիտության, Հայաստանի պատմական աշխարհագրության, լեզվաբանության, բանասիրության հիմնախընդիրներին՝ նշանակալի ավանդ ներդնելով հայագիտության զարգացման մեջ։ Միաբանության ճանաչված գիտնականներից ոմանք պաշտոնավարել են Վիեննայի համալսարանում և Արևելյան ակադեմիայում։ Վիեննայի Մխիթարյան միաբանության գիտական գործունեությունը նպաստել է հայագիտության զարգացմանը Եվրոպայում. միաբանության մատենադարանում աշխատել են եվրոպացի բազմաթիվ արեելագետներ-հայագետներ, նրանց ումնասիրությունները հրապարակվել են միաբանության պարբերականներում։ 2000 թվականի հուլիսի 10-21-ը Վենետիկի Ս. Ղազար մայրավանքում տեղի է ունեցել Մխիթարյան միաբանության Վենետիկի և Վիեննայի ճյուղավորումների միացյալ ընդհանուր արտակարգ ժողով, որի մասնակից միաբան վարդապետները որոշել են միավորվել՝ ստեղծելով Մխիթարյան միացյալ միաբանություն՝ մեկ կենտրոնական վարչությունով։ Մխիթարյան միացյալ միաբանության գլխավոր կենտրոնատեղին Վենետիկի Ս.Ղազար մայրավանքն է, Վիեննայի վանքը՝ առաջին գլխավոր մենաստանը, որն իր հերթին պիտի ունենա տեղական աբբահայր տիտղոսը կրող մեկ վանահայր։ Զույգ միաբանությունների բոլոր կենտրոնները կառավարելու են նորընտիր ընդհանրական աբբահայրը և միացյալ վարչական խորհուրդը։ Հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը ուսումնասիրել են նաև ավստրիացի գիտնականները։ Արվեստաբան, ճարտարապետության մասնագետ ժոզեֆ Ստրժիգովսկին (1862-1941) հրատարակելէ Թ. Թորամանյանի փաստագրական նյութերի օգտագործումով ստեղծված «Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան» երկհատոր կոթողային աշխատությունը (1918), որտեղ բարձր է գնահատել հայ հին ճարտարապետության նվաճումները, ցույց տվել դրա ազդեցությունը եվրոպական երկրների ճարտարապետության վրա։ Վիեննայի ազգագրության թանգարանի աշխատակից էլիզաբեթ Բաուեր-Մաննդորֆը (ծ. 1948), որը հայոց լեզու է ուսումնասիրել Վիեննայի Մխիթարյան միաբանությունում, հրատարակելէ «Հայաստան, պատմությունը և մշակույթը» (1975), «Վաղ շրջանի Հայաստանը» (1984) աշխատությունները, հայ արվեստին նվիրված հոդվածներ։ Վիեննայի համալսարանի պրոֆեսոր պատմաբան Վոլֆդիտեր Բիլը (ծ. 1937) հեղինակ է մի շարք հոդվածների, որոնք նվիրված են հայ եկեղեցու պատմությանը, Հայկական հարցին։

Իրավաբանական Ավստրիաի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Ֆելիքս էրմակորան (1923-1995) Հայկական հարցին նվիրված մի շարք հոդվածների հեղինակ է։ Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածները (1915-1916 թվականներին) ղիտարկելով միջազգային իրավունքի տեսանկյունից՝ դրանք որակել է որպես ցեղասպանություն։ Պատմաբան և վավերագրական կինոնկարների բեմադրող, դոկտոր Արտեմ Օհանջանյանը (ծ. 1936) հրատարակելէ «Հայաստան, թաքուն ցեղասպանություն» (1989) մենագրությունը (գերմաներեն), որը թարգմանվել է հայերեն և պարսկերեն։ 1989 թվականին 4 հատորով (1914-1918 թվականներին) և 1995 թվականին 12 հատորով (ֆաքսիմիլե) հրապարակել Ավստրիաի արխիվների՝ Հայկական հարցին վերաբերող 1872—1936 թվականների փաստաթղթերը։ Դոկտոր Հայկ էրվին Ազնբաուերը հրատարակելէ «Արցախի հայ ժողովըրդի ինքնորոշման իրավունքը» (անգլերեն, գերմաներեն) գիրքը։ Առանձնապես նշելի է ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի 1934 թվականին հրատարակած «Մուսա լեռան քառասուն օրը» հայտնի վեպը՝ նվիրված Մեծ եղեռնի ժամանակ մոաալեռցի հայերի ինքնապաշտպանության հերոսական պայքարին։

Ավստրիահայ մշակույթ խմբագրել

Վիեննայի Մխիթարեան վանք

Ավստրիայում հաստատված հայ գաղութի (Հայոց մեծ եղեռնից հետո՝ ավստրիահայ սփյուռքի) մշակույթի նշանավոր գործիչներ են եղել գեղանկարիչներ հայր և դուստր Մաքսիմիլիան Ֆլորիանը (1901-1982) և Հենրիետ Ֆլորիանը (ծ. 1938), ովքեր մասնակցել են մի շարք միջազգային ցուցահանդեսների։

Երաժշտության ասպարեզում հայտնի են Վիեննայի օպերային թատրոնի մենակատար Սոնա Ղազարյանը, դաշնակահարներ պրոֆեսոր Ավետիս (Ավո) Գույումջյանը, Սեդա Դանիելը, Սնդիկ Ասատրյանը և ուրիշներ։ Հայտնի էր մոդեռն երաժշտության կոմպոզիտոր Ավետիս Ճամբագյանը։ 1970-1980-ական թվականներին համայնքում գործել են երգչախմբեր, որոնք ելույթներ են ունեցել Ավստրիաում և այլ երկրներում։

1970-ական թվականներին գործել է Հայ միջազգային ֆիլմարվեստի միությունը։ 1974 թվականից գործում է Ավստրո-հայկական մշակութային ընկերությունը։ Միության և համայնքի ուժերով նկարահանվել է «Հայկական վանքերը Պարսկաստանում» վավերագրական կինոնկարը։ ԱՀՄԸ ջանքերով նկարահանուել են «3000 տարի Հայաստան» (1964) թվականին ցուցադրվել է Ավստրիայի հեռուստատեսությամբ, «Վիեննական հանդիպումներ» (1989) Հայաստանի հեռուստատեսությունում։ Արտեմ Օհանջանյանը նկարահանել է Հայաստանին և Արցախին նվիրված մի շարք ֆիլմեր, որոնք ցուցադրվել են Ավստրիաի և Եվրոպայի հեռուստաալիքներով։

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Une curiosité ethnographique Les Arméniens d'Autriche». Revue d'Autriche/Servet-i-Funoun Partie Français (ֆրանսերեն). LIV (1402): 3-4. 1918 թ․ հուլիսի 18. {{cite journal}}: External link in |issue= (օգնություն)