Հայդար Ալ-Շայբանի

Հայդար Ալ-Շայբանի (արաբ․՝ حيدر الشيباني‎‎, մարտի 31, 1984(1984-03-31)[1][2], Սետիֆ, Ալժիր[3]), կանադացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ «Նիմ Օլիմպիկ» ակումբի դարպասապահ[4]։

Հայդար Ալ-Շայբանի
արաբ․՝ حيدر الشيباني‎‎
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Կանադա
Ծննդյան ամսաթիվմարտի 31, 1984(1984-03-31)[1][2] (40 տարեկան)
ԾննդավայրՍետիֆ, Ալժիր
Հասակ183 սմ
Քաշ82կգ
Դիրքդարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՆիմ Օլիմպիկ
Համար1
Պատանեկան կարիերա
2007-2009Կանադա Արևմտյան Օնտարիոյի համալսարան
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2002-2004Կանադա Լոնդոն ստիլ40 (−?)
2006—2007Կանադա Հյուսիսային Յորք Աստրոս25 (−?)
2009 — մ. հ.Ֆրանսիա Նիմ Օլիմպիկ23 (−?)
Ազգային հավաքական
2010-մ.հ.Կանադա Կանադա 1 (−?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

«Նիմի» կազմում Ալ-Շայբանին իր նորամուտը կատարել է 2009 թվականի օգոստոսի 25-ին Ֆրանսիայի Լիգայի գավաթի խաղարկության՝ «Տրուայի» դեմ խաղում»[5]։ Նա նաև մասնակցել է ակումբի մի քանի հանդիպումների Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում[6]։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականի մայիսի 14-ին առաջին անգամ հրավիրվել է Կանադայի ազգային հավաքական` մասնակցելու 2010 թվականի մայիսի 29-ին կայանալիք ընկերական խաղին Վենեսուելայի հետ[7]։ Այդ օրն նա անցկացրեց իր առաջին հանդիպումը Կանադայի հավաքականի կազմում՝ փոխարինման դուրս գալով երկրորդ խաղակեսում։ Իր երկրի հավաքականի կազմում նա մասնակցել է նաև Բանգկոկում(2007 թ.) և Բելգրադում (2009 թ.) անցկացված ամառային համալսարանական խաղերին (ունիվերսիադաներին)[8]։

Անձնական կյանք խմբագրել

Ալ Շայբանին ծնվել է իրաքցի հոր և ուկրաինացի մոր ընտանիքում[9]։ 1998 թվականին նա իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Western Mustangs — Purple Blanket Profile: Haidar Al-shaibani». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  4. Al-Shaibani à Nîmes Արխիվացված 2009-08-20 Wayback Machine sur foot-national.com
  5. LFP — Le temps de jeu de Haidar AL-SHAÏBANI en Coupe de la Ligue(չաշխատող հղում)
  6. LFP — Le temps de jeu de Haidar AL-SHAÏBANI en Coupe de France(չաշխատող հղում)
  7. «Canada announces rosters for South American trip». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  8. «Western Mustangs — Haidar Al-Shaibani earns roster spot with national men's soccer team». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. «Red Nation Speaks to Haidar Al-Shaibani». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. «CANOE — SLAM! Sports: Canada — Al-Shaibani a brick wall in City goal». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ խմբագրել