Հայաստանի ժուռնալիստի տուն

Հայաստանի ժուռնալիստի տուն, Հայաստանի ժուռնալիստների միության վարչությանը կից կառույց։ Գործում է 1978 թ. հունիսի 1-ից[1], Երևանում։

Նպատակ

խմբագրել

Օգնում է բարձրացնելու մամուլի, ռադիոյի և հեռուստատեսության աշխատողների մասնագիտական մակարդակը, կազմակերպում նրանց հանգիստը։

Կառուցվածք

խմբագրել

Գործում են շուրջ 20 ստեղծագործական մասնաճյուղ և հանձնաժողով։

Միջոցառումներ

խմբագրել

Կազմակերպում է հանդիպումներ պետական, հասարակական և մշակույթի գործիչների հետ, լուսանկարչական, գեղանկարչական ցուցահանդեսներ, կինոնկարների, հեռուստաֆիլմերի դիտումներ ու քննարկումներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ԵՄԱ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 7-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։