Համաշխարհային առևտրի կենտրոն 7

Համաշխարհային առևտրի կենտրոն 7 (անգլ.՝ WTC 7), երկնաքեր Նյու Յորքի Մանհեթեն թաղամասում[1][2]։ Գտնվում է Մանհեթենի հարավային մասում[3]։ Սա միևնույն անվամբ և հասցեով երկրորդ շինությունն է։ Առաջինը կառուցվել էր 1987 թվականին և ավերվել 2001 թվականի սեպտեմբերի 11-ին։ Ներկայիս շինությունը բացվել է 2006 թվականին։ Երկնաքերը կառուցվել է 2002- 2006 թվականներին։ Բարձրությունը 226,5 մետր է, իսկ հարկերի քանակը՝ 52: Տարածքը շինության ներսում 156,181 քառ. մ է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «7 World Trade Center Facts | CTBUH Skyscraper Database». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  2. «Home». Silverstein Properties (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.
  3. «7 World Trade Center | SOM | Skidmore, Owings & Merrill LLP». web.archive.org. 2013 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 11-ին.