Կծմախոտ (լատին․՝ Botriochloa), միրուսաբույս, միրուքախոտ, դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի[1] բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Արմատները կարճ են, սողացող։ Ցողունը կանգուն է, բարձրանում է ՝ մինչև 80 սմ։ Տերևները նեղ են, գծաձև, առաջացնում են արմատամերձ վարդակ։ Ծաղկաբույլը կազմված է հասկանման ճյուղերի փնջից, մատնանման է կամ հուրանանման։ Հասկիկները երկարավուն-գծաձև են, կանաչավուն, կարմրավուն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը սերմնապտուղ է։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է 25, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝

Տարածում խմբագրել

Հանդիպում է Կոտայքի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է լեռներում, տափաստանների և անապատների թեքություններում։

Նշանակություն խմբագրել

Կերաբույս է, պարունակում է հում պրոտեիններ, ճարպեր, թաղանթանյութ և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Watson L, Dallwitz MJ. (2008). «The grass genera of the world: descriptions, illustrations, identification, and information retrieval; including synonyms, morphology, anatomy, physiology, phytochemistry, cytology, classification, pathogens, world and local distribution, and references». The Grass Genera of the World. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19–ին-ին.

Գրականություն խմբագրել

  • Davidse, G., M. Sousa Sánchez & A. O. Chater. (eds.) 1994. Alismataceae a Cyperaceae. Fl. Mesoamer. 6։ i–xvi, 1–543.
  • Espejo Serna, A., A. R. López-Ferrari & J. Valdés-Reyna. 2000. Poaceae. Monocot. Mexic. Sinopsis Floríst. 10։ 7–236 [and index].
  • Filgueiras, T. S. 2003. Bothriochloa. In Catalogue of New World Grasses (Poaceae)։ III. Subfamilies Panicoideae, Aristidoideae, Arundinoideae, and Danthonioideae. Contr. U.S. Natl. Herb. 46։ 135–141.
  • Forzza, R. C. & et al. 2010. 2010 Lista de espécies Flora do Brasil. http://floradobrasil.jbrj.gov.br/2010/ Արխիվացված 2010-05-26 Wayback Machine.

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծմախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կծմախոտ» հոդվածին։