Կլիվլենդ Կավալիերս

«Կլիվլենդ Կավալիերս» (անգլ.՝ Cleveland Cavaliers), ամերիկյան պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ։ Հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) արևելյան կոնֆերենցիայի կենտրոնական դիվիզիոնում։ Տեղակայված է ԱՄՆ Օհայո Նահանգի Կլիվլենդ քաղաքում։ Հիմնադրվել է 1970 թվականին՝ լիգայի ընդլայնման ծրագրի շրջանակներում։

Կլիվլենդ Կավալիերս
Կլիվլենդ Կավալիերս պատկերանիշ
Կլիվլենդ Կավալիերս պատկերանիշ
ՄականունԿավս
ԼիգաներNBA
Հիմնադրում1970
ՊատմությունԿլիվլենդ Կավալիերս
(1970-այժմ)
ՄարզադաշտՔուիքեն լոունս արենա
ՏեղագրությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Ակումբի գույներԳինեգույն, ոսկեգույն, մուգ կապույտ, սպիտակ
                   
Նախագահ-
ՍեփականատերԴեն Գիլբերթ
Գլխավոր մարզիչԹայրոն Լու
Առաջնություններ1 (2016)
Կոնֆերենցիոն տիտղոսներ2 (2007, 2015)
Դիվիզիոն տիտղոսներ4 (1976, 2009, 2010, 2015)
Հավերժացված7 (7, 11, 22, 25, 34, 42, 43)
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

Պատմության ընթացքում թիմի մարզաշապիկն են կրել այնպիսի բասկետբոլիստներ, ինչպիսիք են Օսթին Քարը, Բրեդ Դոգերթին, Ժիդրունաս Իլգաուսկասը, Մարկ Փրայսը, Լեբրոն Ջեյմսը, Կայրի Իրվինգը, Քևին Լավը, ինչպես նաև թիմում մարզական կարիերայի վերջին տարիներն են անցկացրել նախկին աստղեր Նեյթ Թարմոնդը, Լենի Ուիլկինսը, Ուոլտ Ֆրեյզերը և Շաքիլ Օ'Նիլը։

Տան հանդիպումները թիմն անցկացնում է «Քուիքեն լոունս արենա» մարզապալատում։

NBA-ի առաջին չեմպիոնական տիտղոսը թիմը նվաճել է 2016 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել