Կարմրաճակատ սերինոս

Կարմրաճակատ սերինոս (լատին․՝ Serinus pusillus), սերինոսների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, տարածված։

Կարմրաճակատ սերինոս
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԿարգՃնճղուկազգիներ
ԸնտանիքԿարմրաճակատ սերինոս
Լատիներեն անվանում
Serinus pusillus
(Pallas, 1811)
Հատուկ պահպանություն


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Կարմրամատ սերնոսի ձու

Արտաքին կառուցվածք խմբագրել

Մարմնի երկարկարությունը 12 սմ է, թևերի բացվածքը՝ 21-23 սմ, կենդանի զանգվածը՝ 10-12 գ։ Փոքր, խայտավոր թռչուն է։ Պոչի եզրերի և առաջնային փետուրների երկայնքով ձգվում են դեղին շերտեր։ Բնադրման շրջանում հասուն արուի պուխը և կուրծքը մուգ սև են, գագաթի առջևի մասը՝ հրակարմիր։ Էգի ընդհանուր գունավորումն ավելի մոխրագույն է, գոտկատեղը՝ խայտերով, ճակատին կա փոքր կարմիր բիծ։ Հետբնադրման շրջանի անհատները նման են բնադրման շրջանի էգին։ Երիտասարդի փետրածածկը դարչնագույն-նարնջագույն է։

Կենսակերպ խմբագրել

Կարմրաճակատ սերինոսները երամներ են կազմում հետբնադրման շրջանում։ Առատ ձյան պայմաններում կեր է փնտրում ուղղաբերձ ժայռերում։ Բնակվում է թեք, չոր լեռնալանջերին, սաղարթավար կամ գիհու նոսրանտառներում, ձմռանը՝ գետահովիտներում, պտղատու այգիներում, կիսաանապատներում։ Գարնանային առաջին հարսանեկան զույգերը ձևավորվում են մարտի վերջից։ Խոսրովի անտառ արգելոցում լիարժեք երգող արուները գրանցվել են մարտի վերջից ապրիլի սկիզբը։

Բնադրում խմբագրել

Բների կառուցումն սկսվում է մայիսի առաջին տասնօրյակին։ Բույնը գավաթաձև է՝ խոտաբույսերից, ցողուններից։ Բնադրում է ժայռաճեղքերում կամ խիտ թփուտներում (կառուցում են էգն ու արուն)։ Դնում է 17 մմ տրամագծով, կապտավուն սպիտակ՝ վարդագույն պտերով ու գծիկներով 3-5 ձու։ Թխսակալում է էգը՝ 14-15 օր։ Երիտասարդ, թռիչքին լավ տիրապետող ձագերի ընտանեկան խմբերը հայտնվում են հուլիս-օգոստոսին։ Բնադրման ընթացքում չափազանց զգույշ է։ Գունագեղ փետրավորման և անազատ պայմաններին արագ հարմարվելու շնորհիվ գեղագիտական արժեք է ներկայացնում։

Սննդառություն խմբագրել

Սնվում է սերմերով, որոշ անողնաշարավորներով։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաճակատ սերինոս» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաճակատ սերինոս» հոդվածին։