Կարդ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում

Կարդ (նախկին անվանումը՝ Գյարդ), կիսալքված գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Կապանի տարածաշրջանի արևմտյան մասում, Գեղի գետի վտակ, Կարդ գետակի ձախ ափին, Գեղի գյուղից 3-4 կմ արևմուտք։ Վերանվանվել է Կարդ 1991 թ. ապրիլի 3-ին[2]։

Գյուղ
Կարդ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի
Այլ անվանումներԳյարդ
ԲԾՄ1900 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն0[1] մարդ (2011)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդիցմայրեցի
Ժամային գոտիUTC+4
Կարդ (Հայաստան)##
Կարդ (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների Կարդը բնակչություն չի ունեցել։ Մինչև 1988-1989 թթ. բնակեցված է եղել ադրբեջանցիներով[3][4]։

Կարդի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև[5].

Տարի1897192619391959197019792011
Բնակիչ6071170250295610[1]

Տնտեսություն խմբագրել

Խորհրդային տարիներին միավորված է եղել Գեղիի պետական տնտեսության հետ, որը զբաղվել է անասնապահությամբ և դաշտավարությամբ։

Կարդ գյուղը (1970-80թթ)

Պատմամշակութայինկառույցներ խմբագրել

Կարդից 2-3 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվել Վերին Կարդ գյուղը, որի ավերակները պահպանված են։ Ունի 17 դարի եկեղեցի, որի բեմի տակից բխում է հանքային աղբյուր։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 727
  3. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  4. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 882
  5. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 69» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Հուլիսի 13-ին.
🔥 Top keywords: