Կավալենկո Շահգալդյան

քաղաքական գործիչ

Կավալենկո Սուրենի Շահգալդյան (նոյեմբերի 14, 1946(1946-11-14), Ալափարս, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի պետական գործիչ, Հայաստանի Կոտայքի մարզի նախկին մարզպետ։

Կավալենկո Շահգալդյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1946(1946-11-14) (77 տարեկան)
ԾննդավայրԱլափարս, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Անանիա Շիրակացու մեդալ

Կրթություն խմբագրել

  • 1953-1963 թթ. - սովորել և ավարտել է Ալափարսի միջնակարգ դպրոցը։
  • 1963-1969 թթ. - սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի «Մետաղահատ հաստոցներ և գործիքներ» ֆակուլտետը՝ ինժեներ-մեխանիկի մասնագիտացմամբ։
  • 1993-1996 թթ. - սովորել և ավարտել է Երևանի արտաքին տնտեսական կապերի և կառավարման ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգային տնտեսագետի մասնագիտացմամբ։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

  • 1963-1973 թթ. – ԽՍՀՄ հաստոցաշինության և գործիքաշինության մինիստրության Չարենցավանի (Լուսավանի) հաստոցաշինական գործարանի կոնստրուկտոր, վարպետ, ապա արտադրամասի պետ։
  • 1973-1974 թթ. – աշխատել է Ալափարսի համատեղ տնտեսությունում որպես ինժեներ։
  • 1974-1984 թթ. - աշխատել է Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանում որպես վարպետ, ապա գործիքային, դարբնոցային և հավաքման արտադրամասի պետ։
  • 1984-1992 թթ. - «Հայավտո» արտադրական միավորումում արտադրության պետ, գլխավոր տնօրենի տեղակալ արտադրության գծով, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ։
  • 1992-1995 թթ. - ՀՀ արդյունաբերության նախարարության Չարենցավանի ավտոբեռնիչների գործարանի գործադիր տնօրեն։
  • 1995-1999 թթ. - «Արմավտո» բաց բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր տնօրեն։
  • 1999 թ. ընտրվել Չարենցավանի քաղաքապետ և պաշտոնավարել է որպես մինչև 2001 թ.։
  • 2001 թ. հունվարի 18-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզպետ։
  • 2014 թ. մայիսի 8-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
  • 2014 թ. մայիսի 29-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական[2]։

Պարգևներ խմբագրել

  • Անանիա Շիրակացու մեդալ
  • ՀՀ ոստիկանության «Համագործակցության ամրապնդման համար» մեդալ
  • Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Ներսես Շնորհալի» հուշամեդալ

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Նախորդող
Սամվել Ստեփանյան
ՀՀ Կոտայքի մարզպետ
Կովալենկո Շահգալդյան

18 հունվարի 2001—8 մայիսի 2014
Հաջորդող
Արամ Հարությունյան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԿԱՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. «ԿԱՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.