Կասպիական ծովածիծառ

Կասպիական ծովածիծառ , (լատին․՝ Sterna caspia), ջրածիծառների ընտանիքի թռչուն։

Կասպիական ծովածիծառ
Գիտական դասակարգում
ԹագավորությունԿենդանիներ
ՏիպՔորդավորներ
ԴասԹռչուններ
ԸնտանիքՋրածիծառներ
Լատիներեն անվանում
Sterna caspia
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Արտաքին խմբագրել

Պատահական չվահյուր է։ Մարմնի երկարությունը 47-54 սմ է, թևերի բացվածքը՝ 130-145 սմ, կենդանի զանգվածը՝ 500-700 գ։ Ջրածիծառներից ամենախոշորն է, մարմինը՝ լայն, կտուցը՝ կարմիր և մեծ, պոչը՝ կարճ, մկրատաձև կտրվածքով։ Բնադրման շրջանում հասունի գագաթը սև է, ծոծրակը՝ գզուզ, մարմինը վերևից՝ բաց մոխրագույն, ներքևից արտաքին առաջնային փետուրները թվացյալ մուգ մոխրագույն են։ Հետբնադրման շրջանում թասակը մոխրագույն է՝ սև գծերով։ Երիտասարդի գագաթը դարչնագույն է՝ սպիտակ բծերով, մեջքը՝ դարչնագույն խայտերով ու սեպաձև նախշերով։ Թռիչքը որորանման է՝ թևերի խորը, հզոր թափահարումներով[1]։

Բնակություն խմբագրել

Բնակվում է խոշոր ջրային բաց տարածություններում, հազվադեպ՝ տափաստաններում։ Սնվում է ձկներով, անողնաշարավորներով, կերի մեջ կարող են հայտնվել թռչունների ձվեր ու ձագեր։ ՀՀ բնական ու արհեստական, ջրամբարներում հայտնված հազվագյուտ տեսակ է և ունի որոշակի գիտական նշանակություն։ Տարածման շրջաններում առաջացնում է մեկուսացած, եզակի փոքր օջախներ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ողնաշարավորներ [[Ռուսաստան]]ում։Կասպիական ծովածիծառ». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 23-ին.
  2. 22694524|Կասպիական ծովածիծառ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպիական ծովածիծառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպիական ծովածիծառ» հոդվածին։