Կասպեր Վան Դին

ամերիկացի դերասան

Կասպեր Վան Դին Կրտսեր (ծնվել է 18 դեկտեմբերի 1968 թվականին, Նյու Ջերսի նահանգում, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ավելի ճանաչված Ջոննի Ռիկո դերով «Աստղային վայրէջք» (1997) և «Աստղային վայրէջք 3։ Կողոպտիչ» (2008) ֆիլմերում։

Կասպեր Վան Դին
անգլ.՝ Casper Van Dien
Ծնվել էդեկտեմբերի 18, 1968(1968-12-18)[1][2] (55 տարեկան)
ԾննդավայրՌիջվուրդ, Նյու Ջերսի (նահանգ), Ա
ԿրթությունԾովակալ Ֆարագուտի ակադեմիա և Ֆլորիդայի նահանգային համալսարան
ՔաղաքացիությունԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ամուսին(ներ)Կերրի Միտչեմ, Կետրին Օքսենբերգ
Երեխա(ներ)Կասպեր Ռոբերտ Միտչեմ Վան Դին, Կերոլային Դորոտի Գրեյս Վան Դին, Մայա, Սելեստ Ալմա

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 18-ին Ռիջվուրդ քաղաքում, Նյու Ջերսի նահանգում, ԱՄՆ։ Ավանդաբար, Վան Դինովների ընտանիքում յուրաքանչյուր արական սեռի առաջնեկին անվանում են Կասպեր։ Կասպեր Վան Դինը տասնմեկերորդ անդամն է իր դինաստիայում Կասպեր անունով։ Ունի երեք քույր. 2 տարի նրանից մեծ Սուդի Վան Դինը և 2 տարի նրանից փոքր Քրիստինը, ինչպես նաև խորթ քույր Դեբբին, ով մեծ է նրանից 14 տարով։

Իր մանկությունը Կասպերն անցկացրել է Ռիդվուդում, ապրելով Վան Դին փողոցում, որն անվանել են իր նախնիներից մեկի անունով։ Կասպերի հայրը եղել է սպա նավատորմում, իսկ նրա երկու պապիկները եղել են ծովայիններ Երկրորդ համաշխարհային պատերազմում։ Այդ իսկ պատճառով Կասպերը, հետևելով իր նախնիներին, հաճախել է ծովակալ Ֆառագուտի անվան ակադեմիա Ֆլորիդայում։ Վան Դինը սերում է Նյու Յորքի մոտակայքում վաղուց հաստատված հին հոլանդական ընտանիքից։ Ինչպես նաև ունի շվեդական, ֆրանսիական, անգլիական արմատներ և ամերիկացի հնդիկների արմատներ։

Երբ Կասպերը դարձավ ավելի մեծ, նրա ընտանիքը տեղափոխվեց Ֆլորիդա, և նա ընդունվեց ծովակալ Ֆառագուտի անվան ակադեմիա։ Հետո նա գնաց Ֆլորիդա նահանգի համալսարան Տալլախասիյում, բայց նա չավարտեց այն։

Կարիերա խմբագրել

Կասպերի հետաքրքրությունները փոխվեցին, և որոշելով դառնալ դերասան, Վան Դինն ուղևորվեց Լոս Անջելես, որտեղ նկարահանվում է պատահական դերերում տարբեր սերիալներում և ֆիլմերում։ Երկու նրա հիշարժան դերերը եղել են «օճառային օպերայում»` «Մեկ կյանք, ապրելու համար» (One Life to Live) և «Բևերլի Հիլզ, 90210» սերիալում։ Չնայած նրան, որ այս հեռուստադերերը բերում են որոշ համբավ դերասանին, անցնում է ևս մի քանի տարի, նախքան Վան Դուին հաջողվում է նկարահանվել ֆիլմում։

Վան Դին 1997 թվականին նկարահանվում է կենսագրական ֆիլմում Դին, Ջեյմս| Ջեյմս Դին «Ջեյմս Դին:մրցավազք ճակատագրի հետ» Ռոբերտ Միտչեմի հետ։ Դերը ֆիլմում բերում է երիտասարդ դերասանին հաջողություն։ Շուտով այդ ֆիլմից հետո նա ստանում է Ջոնի Ռիկոյի դերը գիտա-ֆանտաստիկ Պաուլ Վերհուվենի «Աստղային վայրէջք» ֆիլմերում։ Շնորհիվ այս աշխատանքի դերասանի մասին իմանում է ամբողջ աշխարհը և նա սկսում է ստանալ շատ առաջարկություններ։ Նկարահանվել է Տարզանի դերում «Տարզանը և կորած քաղաքը» 1998 թվականին։

2008 թվականին նկարահանվել է Ջոննի Ռիկոյի դերում «Աստղային վայրէջք 3։ Կողոպտիչ» ֆիլմում։

Անձնական կյանք խմբագրել

1992 թվականին սկսում է հանդիպել հայտնի դերասան Միտչեմ Ռոբերտի թոռնուհու՝ Քերրի Միտչեմի հետ։ Մեկ տարի հետո նրանք ամուսնանում են, իսկ սեպտեմբերի 23-ին 1993 թվականի ծնվում է Վան Դինի որդին Կասպեր «Կապպի» Ռոբերտ Միտչեմ Վան Դինը, ով դառնում է տասներկուերորդ Կասպերը իրենց ազգում։ 1996 թվականի հոկտեմբերի 15-ին ծնվում է Վան Դինի աղջիկը Կերոլաին Դորոտի Գրեյս «Գրեիս» Վան Դինը։ 1997 թվականին նրանք բաժանվում են։

1999 թվականի մայիսի 8-ին Լաս Վեգասում Վան Դինն ամուսնանում է դերասան Կատրին Օկսենբերգի հետ, ում հետ նա նկարահանվել է «Կոդ Օմեգա» և ուրիշ ֆիլմերում։ Կետրինը մեծ է Կասպերից 7 տարով, նա արքայադուստր Ելիզավետա Յուգոսլավսկոյի աղջիկն է և համարվում է սերբիական Կարագեորգևիչ դինաստիայի ժառանգը։Նրանք ունեն երկու ընդհանուր աղջիկ։ Մայա (ծնվել է 20 սեպտեմբերի 2001) և Սելեստ Ալմա (ծնվել է 3 հոկտեմբերի 2003)։ Նրանք 2005 թվականին միասին հայտնվեցին իրենց սեփական ռեալիտի հաղորդումով «Ես ամուսնացել եմ արաքայադուստրի հետ» («I Married a Princess»), որը հեռարձակվել է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում։

Ֆիլմագրություն խմբագրել

ԹվականՖիլմի անուն
1997Starship Troopers
1998Tarzan and the Lost City
1998On the Border
1999The Omega Code
1999Sleepy Hollow
2004What the #$*! Do We (K)now!?
2008Starship Troopers 3: Marauder
2011Born to Ride
2011Lake Effects
2011The Pact
2012Noobz
2016Showdown in Manila
1990Menu for Murder
1993The Webbers
1995P.C.H.
1996Backroads to Vegas
1996Lethal Orbit
1996Night Eyes Four: Fatal Passion
1996Beastmaster: The Eye of Braxus
1996The Colony
1997Night Scream
1997Casper: A Spirited Beginning
1997James Dean: Race with Destiny
1998Modern Vampires
1998Casper Meets Wendy
1999Shark Attack
1999The Collectors
1999The Time Shifters (Thrill Seekers)
2000Partners
2000The Tracker
2000Sanctimony
2000Python
2000A Friday Night Date
2000Cutaway
2001Windfall
2001Chasing Destiny
2001Going Back
2001Danger Beneath the Sea
2002The Vector File
2003Big Spender
2004Maiden Voyage
2004Premonition
2004Skeleton Man
2004Dracula 3000
2005Hollywood Flies
2005Personal Effects
2005The Fallen Ones
2005Officer Down
2006Meltdown: Days of Destruction
2006The Curse of King Tut’s Tomb
2006Slayer
2008Aces 'N' Eights
2008Mask of the Ninja
2009One Hot Summer
2010Turbulent Skies
2010The Dog who Saved Christmas Vacation
1991Dangerous Women
1992Freshman Dorm
1992Life Goes On
1993-1994One Life to Live
1993-1994Dr. Quinn, Medicine Woman
1994Beverly Hills, 90210
1995Silk Stalkings
1995Married with Children
1997The Outer Limits
2000-2001Titans
2000-2001Rock Me, Baby
2006-2007Watch Over Me
2008-2009Monk
2010Laugh Track Mash-ups
2013Mortal Kombat: Legacy
1996Wing Commander IV: The Price of Freedom

Ծանոթագրություններ խմբագրել

  1. filmportal.de — 2005.
  2. Roglo — 1997. — ed. size: 10000000

Աղբյուրներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կասպեր Վան Դին» հոդվածին։