Խոսրով բեկ Սուլթանով

Խոսրով բեկ Փաշա բեկ Սուլթանով (ադրբ.՝ Xosrov bəy Paşa bəy oğlu Sultanov, մայիսի 10, 1879(1879-05-10), Մովսեսաշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1943(1943-01-07), Ստամբուլ, Թուրքիա), Ադրբեջանի պետական գործիչ, Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ռազմական նախարար, Ղարաբաղի գեներալ-նահանգապետ (1919)[1][2]։

Խոսրով բեկ Սուլթանով
ադրբ.՝ Xosrov bəy Sultanov
Դիմանկար
Ծնվել էմայիսի 10, 1879(1879-05-10)
ԾննդավայրՄովսեսաշեն, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 7, 1943(1943-01-07) (63 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանFeriköy Cemetery
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզուադրբեջաներեն
ԿրթությունՕդեսայի ազգային համալսարան (1903) և Ganja Men's Gymnasium?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Alipasha bey Sultanov?
Զբաղեցրած պաշտոններՀամառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
 Khosrov bey Sultanov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Խոսրով բեկ Սուլթանովը ծնվել է 1879 թվականի մայիսի 10-ին Զանգեզուրի գավառի Մովսեսաշեն (այժմ ՝ Քաշաթաղի շրջան) գյուղում[3]։ Սովորել է Գանձակի գիմնազիայում։ Գանձակի գիմնազիանն ավարտելուց հետո նա ստացել է բարձրագույն բժշկական կրթություն Օդեսայում։ Խոսրով բեյ Սուլթանովը 1918 թվականի մայիսի 28-ին Թբիլիսիում Ադրբեջանի Ազգային ժողովի անունից Ադրբեջանի ժողովրդավարական հանրապետության հռչակագրի 26 ստորագրողներից մեկն էր։ Խոսրով բեկը Ժողովրդավարական Հանրապետության առաջին կառավարության կաբինետում եղել է ռազմական նախարար։ Նա Անդրկովկասի սեյմի և Ադրբեջանի խորհրդարանի անդամ էր։ 1919 թվականի հունվարի 15-ին Խոսրով բեկ Սուլթանովը նշանակվել է Ղարաբաղի գեներալ-նահանգապետ։

Խորհրդային Միությանը Ադրբեջանի անդամակցությունից հետո Խոսրովի բեկը ստիպված էր մեկնել արտասահման։ Նա ապրել է Թուրքիայում, Իրանում (1926), ավելի ուշ Ֆրանսիայում և Գերմանիայում։ Նա Գերմանիայի բժշկական համալսարանի պրոֆեսոր էր։ Այնուհետև Խոսրով բեկ Սուլթանովը վերադարձել է Թուրքիա 1936 թվականին և հաստատվել է Տրապիզոնում։

Խոսրով բեկ Սուլթանովը մահացել է 1943 թվականի հունվարի 7-ին[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Խոսրով բեկ Սուլթանով». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  2. Хронос. Султанов Хосров-бек
  3. «Azərbaycan Demokratik Cümhuriyyətinin ilk qəhrəman hərbi naziri – Xosrov bəy Sultanovun doğum günüdür». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 16-ին.
  4. Խոսրով բեկ Սուլթանով

Արտաքին հղումներ խմբագրել

  • Азербайджанская Демократическая Республика (1918—1920). Внешняя политика. (Документы и материалы). — Баку, 1998, с. 568
  • Ənvər Çingizoğlu. Xosrov bəy Sultanov. "Soy" dərgisi, 1 (9) 2008.
  • «Azərbaycan» qəzeti. 1919-cu il 24 iyun.