Խնկենի

բույսերի ցեղ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնկենի (այլ կիրառումներ)


Խնկենի
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՕճառածաղկավորներ (Sapindales)
ԸնտանիքԱղտորազգիներ (Anacardiaceae)
ԵնթաընտանիքԱղտորայիններ (Anacardioideae)
ՑեղԽնկենի (Pistacia)
L., 1753

Խնկենի (լատին․՝ Pistácia), պիստակենի, խնկածառ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ, հազվադեպ՝ մշտադալար ծառերի կամ թփերի ցեղ։

Տեսակներ խմբագրել

Հայտնի է մոտ 20 (այլ տվյալներով՝ 10), Հայաստանում՝ 1 տեսակ՝ խնկենի բթատերև (P. atlantica)։ Հանդիպում է Լոռու, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին, երբեմն՝ միջին լեռն, գոտիներում (1200-1500 մ բարձրություններում)։ Աճում է չոր լեռնալանջերի հարավային քարքարոտ մասերում, գետերի կիրճերում, գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Խնկածառ
Բուսաբանական նկարազարդում ըստ «Köhler’s Medizinal-Pflanzen» գրքի, 1887

Խնկենու բնի բարձրությունը 8-12 մ է։ Տերևները կաշեկերպ են, եռմասնյա կամ փետրաձև։ Ծաղիկները միասեռ են, երկտուն, տերևանութային հուրաններում։ Ծաղկում է մայիսին։ Պտուղը միասերմ կորիզապտուղ է։

Նշանակություն և կիրառում խմբագրել

Սերմերը պարունակում են մինչև 60% ճարպ (որից ստանում են տեխնկենի յուղ, անասնակեր, քուսպ), ազոտային նյութեր (26%), տերևները՝ 8-20% տանին(օգտագործվում է որպես աղաղանյութ), բնափայտը՝ բուրավետ խեժ (կիրառվում է լաքերի ու ներկերի արտադրության և դեղագործության մեջ, նաև խունկ պատրաստելու համար (այստեղից՝ խնկենի անվանումը)։ Խնկենի ապրում է 400-500 տարի, 2-3 տարին մեկ առատ պտղաբերում է (բերքատվությունը 1 ծառից՝ 5-10 կգ)։ Բնափայտն ամուր է, օգտագործվում է զանազան ատաղձագործ, իրեր ու գործիքներ պատրաստելու համար և որպես վառելափայտ։ Խնկենին լավ պատվաստակալ է մշակովի սորտեր ստանալու համար։ Խնկենին Հայաստանի կիսաանապատային գոտու նոսր անտառների չորա- և ցրտադիմացկուն ծառատեսակներից է, որի շնորհիվ այն կարելի է օգտագործել հանրապետության ցածրադիր գոտու չոր, քարքարոտ և անջրդի լանջերն անտառապատելու և կանաչապատելու համար։

Բույսի նկարագրություն խմբագրել

Լուսասեր, ջերմասեր, երաշտադիմացկուն բույս է, կարող է դիմանալ մինչև 200 °C սառնամանիքներին, պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Շատ դանդաղ է աճում, սակայն կյանքի տևողությունը մինչև 1000 տարի է։ Կարող է կազմել անտառակներ, որոնք ապաստան են ծառայում որոշ բնաշխարհիկ էնդեմ տեսակների համար։ Առատ մացառներ է տալիս, ունի հողապաշտպան նշանակություն՝ լանջերի ամրացման համար։

Պիստակենի բթատերևը 8-12 մ բարձրությամբ մշտադալար կամ տերևաթափ ծառ է, երբեմն՝ մի քանի ոլորված գալարաձև բներով և ճյուղերով։ Ծաղկում է վաղ գարնանը՝ անչափ գեղեցիկ մուգ վարդագույնով զարդարելով գրեթե գնդաձև սաղարթը։ Խնկենին երկտուն բույս է, տերևներն ավելի ուշ են բացվում, դրանք կազմված են 3,5 կամ 7 բաց կանաչ տերևիկներից, որոնց երկարությունը՝ 5-20, իսկ լայնությունը՝ 5-12 սմ է։ Հասունացման շրջանում պտղի գույնը կարող է լինել դեղին, վարդագույն, մուգ կարմիր կամ մանուշակագույն։ Պտղի ներսում գտնվում է կանաչ սերմը, որը պատված է բաց կրեմագույն երկփեղկ փայտանման պատիճով։ Պտուղն ուտելի է։

Քիմիական բաղադրությունը խմբագրել

Պիստակի սերմը հարուստ է ճարպերով` մոտ 14 տոկոս չհագեցած, 18 տոկոս օլեինի և 5 տոկոս լինոլի գլիցերիդներ, 1 տոկոս օմեգա-3 և 2 տոկոս օմեգա-6, յուղեր, և այլն, ընդամենը` 45-60 տոկոս։

Օլեինաթթուն, ֆոսֆորը` մոտ 490 մգ հարյուր գրամ հումքի մեջ, ցինկը` 2,2 մգ, և սպիտակուցները՝ մոտ 20 տոկոս, կարևոր են շագանակագեղձի հիվանդությունների զարգացումը կանխարգելելու համար։ Հարյուր գրամ հումքի մեջ B1 (0,7-0,9 մգ) և B6 (1,7 մգ) վիտամինների քանակները լրացնում են կերակրող մայրերի համար անհրաժեշտ օրական չափաբաժնի գրեթե կեսը։ Պարունակում է մեծ քանակությամբ կալիում (մոտ 1 գ), նաև մագնիում (120 մգ) և կալցիում (100 մգ)։ Շատ քիչ է նատրիումը (1 մգ), ինչի շնորհիվ ուժեղանում է կալիումի հիպոտենզիվ հատկությունը։

Բժշկության մեջ խմբագրել

Ժամանակակից բժշկությունը մեծ դեր է հատկացնում սննդամթերքի հակաօքսիդանտ հատկություններին։ Բացի ցինկից, A(21 մկգ), C (5,6 մգ), E (2,3 մգ) վիտամիններից, սերմը պարունակում է նաև քոէնզիմ Q-10 (2,1 մգ)։ Այս նյութն ուժեղ հակաօքսիդանտ է։ Պարունակում է նաև մոտ 8 տոկոս շաքարներ, 10 տոկոս բալաստային նյութեր, 2 տոկոս օսլա, 200 մկգ բետա-կարոտին, 160 մկգ B2 և 51 մկգ B9 վիտամիններ, 3,2 մգ երկաթ։ Պիստակի սերմն ունի հակադեպրեսանտ և հակասթրեսային հատկություններ, հակազդում է քրոնիկ հոգնածության առաջացմանը և զարգացմանը։ Տերևները պարունակում են մոտ 7 մգ ասկորբինաթթու։

Արդյունաբերական նշանակություն խմբագրել

Պիստակենու պտուղները

Տզերի կենսագործունեության հետևանքով տերևի վրա առաջանում են գալլեր, որոնց մեջ կենտրոնացած է տերևում պարունակվող դաբաղանյութերի 50 տոկոսը։ Գալլերից ստանում են տանին, որն օգտագործում են տեքստիլ արդյունաբերության և կաշեգործության մեջ։

Պիստակի համաշխարհային արտադրությունը

ըստ տարիների(տոննա)

196525 023
197047 584
197585 195
198076 029
1985191 637
1990273 080
1995395 806
2000376 816
2005514 359
2006593 370
2007686 771
2008549 276
2009633 582
Պիստակի 10 Խոշոր արտադրողները (տոննա)
Երկիր1985199520052009
 Իրան104 657238 778229 657255 000
 ԱՄՆ12 29067 130128 367175 088
 Թուրքիա35 00036 00060 00081 795
 Սիրիա12 02814 53844 64264 484
 Չինաստան19 00027 46134 00045 000
 Հունաստան4 0675 5918 8475 518
 Աֆղանստան2 2002 4002 4573 000
 Թունիս1209002 0002 500
 Իտալիա2 0002 2002 7191 896
 Ղրղզստանн/дн/д300820
Աղբյուր՝ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն'

Յուղն օգտագործվում է օճառի արտադրությունում, խեժից ստանում են գեղարվեստում օգտագործվող լաքեր։ Բույսի բաց մոխրագույն բնից և տարեց ճյուղերից հնագույն ժամանակներից ստացել են բուրումնավետ, դառնահամ խեժը։ Այն ծառայել է որպես խունկ եկեղեցական ծիսական արարողությունների ժամանակ։ Ունի մանրէասպան, վերքամոքիչ հատկություններ։ Խեժը պարունակում է եթերային յուղեր, բարձր է կալցիումի պարունակությունը, օգտակար է օստեոպորոզի դեպքում։ Իտալիայում և այլ երկրներում կիրառում են ստամոքսի քաղցկեղի բուժման ընթացքում։ Նորագույն հետազոտությունները ցույց են տալիս, որ չեզոքացնում է Helicobacter pilory մանրէի ազդեցությունը, ինչը թույլ է տալիս բուժել ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցերը։ Բուսախեժն օգտագործվում է այրվածքի և մաշկային հիվանդությունների բուժման համար նախատեսված քսուքներում։ Օգտակար է նաև լյարդին, կարգավորում է խոլեստերինի բաղադրությունը և մակարդակը։

Դասակարգում խմբագրել

Տաքսոնոմիա խմբագրել
 ևս 8 ընտանիք (համաձայնAPG II Համակարգի) մոտ 20 տեսակ 
     
 կարգ Աղտորազգիներ  դասԽնկենի  f1
        
 բաժին Ծաղկավորներ կամ Ծածկասերմեր  ընտանիք Աղտորազգիներ  e2  
       
 ավելի քան 44 կարգի ծաղկավոր բույսեր
(համաձայնAPG II Համակարգի)
 81 բաժին f2
   
Տեսակներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Род 861. Фисташка — Pistacia. // Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1949. — Т. XIV. — С. 519—526. — 790 с. — 4000 экз.
  • S. Kafkas & R. Perl-Treves։ Interspecific relationships in Pistacia based on RAPD fingerprinting, in HortScience, 37, 2002, S. 168–171.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնկենի» հոդվածին։